Երևան, 19.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում

ՄՇԱԿՈՒՅԹ

Նոյեմբերի 3-ին Միածնաէջ Մայր Տաճարում հընթացս Սուրբ և Անմահ Պատարագի տեղի ունեցավ եպիսկոպոսական ձեռնադրություն և օծում: Ձեռամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի եպիսկոպոսության աստիճանի արժանացան Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը, Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Գրիգոր վարդապետ Խաչատրյանը, Արթիկի թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Նարեկ վարդապետ Ավագյանը, Սյունյաց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մակար վարդապետ Հակոբյանը, Գեղարքունյաց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը և Հունաստանի հայոց թեմի առաջնորդ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը։

Սրբազան արարողությունների առիթով Սուրբ Էջմիածին էին ժամանել Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդներ, Գերագույն հոգևոր խորհրդի անդամներ, Մայր Աթոռի բարերարներ, Քույր Եկեղեցիների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, հասարակական գործիչներ, ուխտավորներ Հայաստանից, Արգենտինայի, Ֆրանսիայի և Հունաստանի հայոց թեմերից։

Նախորդ օրն առավոտյան Մայր Տաճարում` Իջման Սուրբ Սեղանի առջև, կատարվեց ուխտադրման արարողությունը: Եպիսկոպոսացու վարդապետները, ծնրադիր վերահաստատելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ամենայն Հայոց Հայրապետին հավատարմության ուխտը, եկեղեցականների ներկայությամբ ստորագրեցին իրենց երդմնագրերը:

Սուրբ Պատարագը սկսվեց Հայրապետական հանդիսավոր թափորով, որով ամպհովանիի ներքո Ամենայն Հայոց Կաթողիկոսն առաջնորդվեց դեպի Միածնաէջ Մայր Տաճար։ Մինչ Սրբազան Խորհուրդը Մայր Տաճարի Սուրբ Ստեփանոս Նախասարկավագի խորանին կատարվեց ընծայացուների հավատքի ուղղափառության քննությունը։ Վարդապետների արժանավորության մասին Ամենայն Հայոց Կաթողիկոսի առջև վկայեցին Հայ Եկեղեցու ներկայացուցիչներ Հայաստանից, Ֆրանսիայից, Հունաստանից, Արգենտինայից՝ դպիրներ, կիսասարկավագներ, սարկավագներ, քահանաներ, եպիսկոպոսներ, ինչպես նաև հավատավոր ժողովուրդը ներկայացնող աշխարհականներ, որից հետո Սուրբ Պատարագը շարունակվեց Մայր Տաճարի Ավագ Խորանին:

Վեհափառ Հայրապետին որպես առընթերականեր սպասավորում էին Կ․ Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ․ Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Ընծայացուների խարտավիլակն էր ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանը։

Պատարագի սրբազան արարողության ընթացքում «Աստվածային և երկնային շնորհ» շարականի երգեցողության ներքո վարդապետները, ծնկի եկած վեր բարձրացնելով իրենց ձեռքերը, հերթական անգամ հրաժարվեցին աշխարհական կյանքից՝ վերստին ուխտելով իրենց անձերը ընծայաբերելու Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորությանը:

Այնուհետև Մայր Աթոռի լուսարարապետի պաշտոնակատար Հոգեշնորհ Տ. Հարություն վարդապետ Կիրակոսյանը հանդիսավոր թափորով Սուրբ Խորան բարձրացրեց Սրբալույս Մյուռոնը, որով Նորին Սրբություն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, եպիսկոպոսության կոչելով Առեն, Գրիգոր, Նարեկ, Մակար, Պարթև և Խորեն վարդապետներին, օծեց նրանց ճակատներն ու աջ ձեռքերի բութ մատները:

Արարողության ավարտին նորաօծ եպիսկոպոսներին հանձնվեցին նաև իրենց եպիսկոպոսական իշխանության խորհրդանիշերը` եպիսկոպոսական գավազան ու մատանի:

Հիշարժան այս օրվա առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական պատգամն ուղղեց նորաօծ եպիսկոպոսներին և հավատավոր ժողովրդին։

Վեհափառ Հայրապետը փառք և գոհություն մատուցեց Ամենակարող Աստծուն, որ Միածնաէջ Մայր Տաճարի վերաօծման և Սրբալույս Մյուռոնի օրհնության հոգենորոգ արարողություններից հետո բարեպատեհ առիթն ընձեռվեց եպիսկոպոսաց դասը համալրելու նորաօծ Սրբազաններով, ովքեր տարիների ծառայության գովելի վաստակ ունեն ազգային-եկեղեցական անդաստանում։

«Քրիստոսի Եկեղեցին նորընծա եպիսկոպոսներով միշտ զորանում է, քանզի նրանց նվիրյալ ծառայությունը շինություն ու պայծառություն է հավելում եկեղեցական կյանքին, օրհնություն և մխիթարություն պարգևում հավատացյալներին՝ առաջնորդելով երկնային վարձատրության արժանի բարի գործերի։ Ուստի, այս իրադարձությունը նշանակալի է ոչ միայն նորոգ ձեռնադրյալների, այլև հավատացելոց համար, ինչպես եռամեծ վարդապետ Սուրբ Գրիգոր Տաթևացին է հաստատում, Եկեղեցին Աստծո քաղաքն է, որին խնամք տանելու է կոչված եպիսկոպոսը։

Ծանր է բեռը եպիսկոպոսի, դժվարին է ու պատասխանատու նրա առաքելությունը։ Եպիսկոպոսի բարձր հանգամանքը ոչ թե փառքի դափնիներով զարդարուն կյանք է ենթադրում, այլ խոնարհ և ժուժկալ սպասավորություն, հաճախ նաև անձնազոհություն՝ մեր Տիրոջ նմանությամբ»,-ընդգծեց Նորին Սրբությունը՝ հավելելով, որ եպիսկոպոսը հայր է, ով կոչված է սիրով և ջանադրությամբ հոգատարելու իր հոգևոր զավակներին, Ավետարանի անհոգնաբեկ քարոզչությամբ արթուն ու զորեղ պահելու նրանց հավատքն ու աստվածսիրությունը, խարսխելու նրանց կյանքը հոգևոր արժեքների վրա, ինչպես և նախազգուշացնելու վտանգների մասին ու զերծ պահելու մեղսալի և կործանարար ընթացքներից։

Ամենայն Հայոց Հայրապետը, անդրադառնալով եպիսկոպոսի առաքելությանը, ի մասնավորի ասաց․ «Եպիսկոպոսը տեսուչ է՝ կոչված նախանձախնդրորեն հետևելու ուղղափառ հավատի անաղարտ պահպանությանը, մեր Սուրբ Եկեղեցու կարգաց և կանոնաց հարգմանը, իր շնորհներն ու կարողությունները ծառայեցնելու տերունապատվեր հոգեփրկչական առաքելությանը, հսկելու և կարգավորելու իր իշխանության ներքո գործող եկեղեցականների ծառայությունը, օծելու եկեղեցիներ, ձեռնադրելու հոգևոր նոր սպասավորներ։

Եպիսկոպոսը առաջնորդ է, ում անդրանիկ պարտականությունն է Կենաց Խոսքի ուսուցմամբ Քրիստոսապատվեր շավիղներով առաջնորդել հավատացյալներին, նաև փորձություններով լեցուն այս աշխարհում խիզախաբար պայքարել իր հավատավոր հոտի իրավունքների համար։

․․․Եպիսկոպոսը սպասավոր է, սիրելիներ, կոչված միշտ ականջալուր և խնամարկու լինելու հավատացելոց հոգևոր կարիքներին ու պետքերին»։

Հայոց Հովվապետը հաստատեց նաև, որ մեր պատմությունը հարուստ է բազում վկայություններով, թե ինչպես են եպիսկոպոսները Հայոց Հայրապետների գլխավորությամբ անձնդիր գործել ազգի հոգևոր խնամքի և փրկության, հայորդյաց սրտերում հավատքի, հայրենասիրության ու ազգանվիրումի զորացման, հայրենիքի և մեր ժողովրդի ապահով կյանքի, առաջընթացի ու բարօրության համար:

«Անշուշտ, պատմական փոթորկալի զարգացումները, աշխարհաքաղաքական ծանր իրողությունները հաճախ մեր ազգին կանգնեցրել են երբեմն անհաղթահարելի և անդառնալի թվացող կորուստների և ծանր հիմնախնդիրների առջև, որոնցից անմասն չի եղել նաև Հայոց Եկեղեցին։ Այսօր ևս մեր ժողովուրդն ու երկիրը գտնվում են լրջագույն մարտահրավերների հանդիման, հայրենական անդաստանում արդարությունն ու ճշմարտասիրությունը զորացնելու, համազգային միաբանությունը հաստատուն պահելու և անկախ պետականությունը անսասան պահպանելու անհրաժեշտության առջև»,-նշեց Վեհափառ Հայարպետը՝ մտահոգությամբ արձանագրելով, որ տիրող դժվարին իրադրությանը զուգընթաց տարատեսակ վնասակար գաղափարախոսությունների տարածմամբ հայ հասարակության մեջ փորձ է արվում նսեմացնել մեր Սուրբ Եկեղեցու պատմական առաքելության և քրիստոնեական արժեքների կարևորությունը, ընտանիքի ավանդական ընկալումը, խարխլել ազգային համերաշխության հիմքերը։

Այս առնչությամբ Նորին Սրբությունն ընդգծեց, որ նման տագնապալի պայմաններում հարկ է Տիրոջ օգնականությամբ բազմապատկել հոգևորականների և եկեղեցական կառույցների ջանքերը՝ ի նպաստ վիրավոր մեր հայրենիքի և ժողովրդի առջև ծառացած խնդիրների արժանապատիվ հաղթահարման, ազգային ոգու զորացման և ինքնության անխաթար պահպանման։

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ներկայացնելով եպիսկոպոսության արժանացած եկեղեցականներին և անդրադառնալով նրանց տարիների եկեղեցանվեր ու ազգասեր ծառայությանը, պատգամեց, որ իբրև Աստծո հավատարիմ մշակներ լինեն քաջ ու հետևողական հավատի պաշտպանության մեջ, մշտարթուն հովվել ու խնամել Տիրոջ հոտը։

«Հայրական Մեր հորդորն է յուրաքանչյուրիդ՝ բոլորանվեր ծառայել մեր ժողովրդին, առաջնորդելով ապրելու աստվածադիր պատվիրաններով և հավատարիմ մեր երանյալ հայրերի ավանդներին, որպեսզի հոգևոր արժեքների պայծառությամբ ամուր և աներեր մնա մեր ժողովրդի հավատը, որով պիտի և իրականություն դարձնենք մեր ազգի իղձերն ու երազները։ Ձեր գործերում և վճիռներում միշտ առաջնորդվեք Քրիստոսի օրինակով և ձեր ընթացքով բարի օրինակ ծառայեք հավատացելոց համար՝ հիշելով, որ Աստված է գործում ձեր մեջ և ձեր միջոցով։ Ուստի, աննկուն և հաստատակամ մնացեք՝ մեր զավակաց կյանքում հավատքի, հույսի և սիրո առատացման պարտականության մեջ։ Առ Տերն ապավինությամբ արդյունավորեք առաջնորդական ձեր գործունեությունը՝ ի բարգավաճում տիրախնամ թեմերի, ի պայծառացում և ի զորացում հայրենիքի և ազգային-եկեղեցական կյանքի»,-ընդգծեց Հայոց Հայրապետը՝ աղոթք առաքելով առ Աստված, որ խաղաղություն շնորհի ողջ աշխարհին ու մեր հայրենիքին և Իր Սուրբ Աջի հովանու ներքո անվտանգության ու բարօրության մեջ պահի համայն հայ ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս։

Ապա «Ողջույնի» ժամանակ ներկա եկեղեցականները բարձրացան Սուրբ խորան և Ամենայն Հայոց Կաթողիկոսի գլխավորությամբ շնորհավորեցին նորաօծներին՝ համբուրելով նրանց մյուռոնադրոշմ աջը:

Սուրբ Պատարագի ավարտին նորաօծ Սրբազաններին եպիսկոպոսության կանչվելու առիթով շնորհավորեց նաև հավատավոր ժողովուրդը:

Առաջիկա շաբաթվա բոլոր օրերին նորաօծ եպիսկոպոսները Մայր Տաճարում կմատուցեն ուխտի պատարագներ:

Բա ասում էիք` Քոչարյանին ենք ձայն տալու. Նարեկ Կարապետյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան ՉԺՀ-ն հավանություն է տալիս Սերգեյ Լավրովի խոսքերին այն մասին, որ անհրաժեշտ է չմոռանալ այն փաստը, որ Ճապոնիան ՄԱԿ-ի Կանոնադրությունում նշվել է որպես թշնшմական պետություն. ՉԺՀ ԱԳՆ Այսօր վիզաների ազատականացման գործընթացի արդյունքն այն է, որ վիզաների մերժումները շատացել են, հերթերը՝ մեծացել, տուրքը՝ ավելացել, իսկ ՀՀ քաղաքացիները համատարած արտաքսվում են եվրոպական երկրներից. Էդգար ՂազարյանԱՄՆ-ը պատժամիջnցներ է սահմանել Միջազգային քրեական դատարանի նախագահի և կազմակերպության իրավաբաններից մեկի նկատմամբ. Ռուբիո Հայտնի են 9-րդ և 12-րդ դասարանների վերաքննության օրերն ու ժամերը 20-ամյա տղան թոշակառուներից 25 միլիոն դրամի կարգի գումար է գողացելՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Պարզվել է Նոր Հաճնում վերամբարձ կռունկի հետևանքով տուժածների ինքնությունըԿինը 11-րդ հարկից ցատկել է հրշեջի գիրկը. ՏԵՍԱՆՅՈՒԹԴուք ուզում եք, որ Սփյուռքը թուլանա, մենք ուզում ենք, որ Սփյուռքը ուժեղանա. տարբերությունն արժեհամակարգային է. Արեգա Հովսեփյան Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Կիևը խոստացել է, որ նավերի վրա հարձակումները չեն կրկնվի. Իրանի դեսպան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան ՀայաՔվեի» երիտասարդներն այս օրերին «Արշակունի» ռազմամարզական ճամբարում են, որտեղ մասնակցում են հատուկ ճամբարային աշխատարանիԻսրայելը հայտարարել է, որ Սիրիան թուրքական զորքերին թույլ է տվել տեղակայվել Հալեպի մոտ գտնվող ավիաբազայում Ընդդիմությունը պետք է միասնաբար գործի քաղբանտարկյալների ազատության պայքարում. Նարե ՍիմոնյանԱմերիկյան բանակին ցանկացած օգնություն կդիտարկենք որպես ագրեuիա Թեհրանի դեմ. Իրանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյանքից ԵՎրոպական հանձնաժողովի անհասցե արձագանքն Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցինԿոտայքի մարզում 23-ամյա վարորդը «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին. վերջինը տեղում մшհացել է Արարատի մարզում 18-ամյա աղջկան փախցրած 30-ամյա տղան ձերբակшլվել է (տեսանյութ) Ես դադարեցրել եմ Կանադայի դեմ ուղղված 50 տոկոս մաքսատուրքերը. Թրամփ Դուք ազնի՞վ եք ԵՄ-ի հետ, Երևանում հունիսի 7-ին՝ գիշերը 2-ին, դադարեցրել եք քվեարկության հաշվարկը Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում Ձեր առաջնորդն է հայտարարել, որ այս պահին դեպի ԵՄ գնալու այլընտրանքը գոյություն չունի. Հովսեփյան Իրանը դիտարկում է Եվրոպայում ամերիկյան ռшզմական օբյեկտներին hարվածներ հասցնելու հնարավորությունը. FT Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ ՄանուկյանՄի երկրում, որտեղ քաղաքական կուսակցությունները կայացած չեն, քաղաքական կյանքը կայացած չէ և չկա խորքային պետություն. Մհեր ԱվետիսյանՀայաստանում վարորդական իրավունք ստանալու համար միայն քննություն հանձնելը այլևս բավարար չի լինի Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցրել են Իրանի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործառնությունները ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև զորավարժությունների ժամկետը կրճատվել է Վաշինգտոնի խնդրանքով Գիշերվա ընթացքում ՌԴ-ն և Ուկրաինան փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց Նավթի գներն աճել են Թոշակի համեմատություն ՀՀ և Մեծ Բրիտանիայի միջև. Հրայր ԿամենդատյանՆստած ենք, բայց ծնկաչոք չենք. Դավիթ Բաբայանի ուղերձը` ադրբեջանական բանտից (ձայնագրություն) Այսօր Հայաստանը կարիք ունի hետպատերազմյան վերականգնման, ազգային վերածննդի, առաջ գնալու նոր պատմական փաստաթղթի. Վահե Հովհաննիսյան 18 արդարների գործով նախորդ դատական նիստը տեղի կունենա օգոստոսի 30-ին 15-ամյա դպրոցականը հրդեհել է սեփական տունը՝ ծնողներին սպանելու համարԱՄՆ-ն կարծում է, որ Օմանը չափազանց շատ զիջումների է գնացել Իրանի հետ բանակցություններում. AP Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ ՎարդևանյանՆախկինում դատшպարտված 266 անձ բաժին է ներկայացվել (տեսանյութ) Արշակ Կարապետյան. «Հարցրեց՝ կարո՞ղ է Մոսկվայից ցուցում տան, ինձ կալանավորես. ասացի՝ մենակ եթե դուրս գաս դավաճան» ՉԼ․ «Ֆեներբախչե»-ն ու «Լիոն»-ը չպարզեցին հաղթողին․ այլ արդյունքներ ՌԴ-ն Հայաստանից սպասում է սանիտարական ստուգումների մասին հաշվետվություն և ԵԱՏՄ պահանջների պահպանման հստակ պլան. Ռոսսելխոզնադզոր Լույս չի լինելու Սրանց համար օրենք, իրավունք, Սահմանադրություն հասկացողություն գոյություն չունի․ կարևորը՝ Բաքվի համար կոմֆորտ ապահովեն․ Տիգրան Աբրահամյան Վթար է. մինչև երեկո ջուր չի լինելու Ո՞ր արևային վահանակներն են լավագույնը. ինչպես կատարել ճիշտ ընտրություն Մահացել է «Աննա Կարենինա»-ի դերասանուհի Ֆիլիդա Լոուն