Ծանրամարտի ԵԱ․ Հայաստանը նվաճել է ևս երկու արծաթե մեդալ
ՍՊՈՐՏՀայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց պատանեկան թիմերի ներկայացուցիչները հերթական մեդալներն են նվաճել Եվրոպայի առաջնությունում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան +87 կգ քաշային մինչև 23 տարեկան տղաները:
Պատանիների գերծանր քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Աշոտ Մովսիսյանը պոկեց 158 կգ և հրեց 201 կգ: Երկամարտի 359 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի պատանեկան առաջնության արծաթե մեդալակիր:
Աղջիկների Մ23 տարեկանների պայքարին մասնակցում էր միայն 4 մարզիկ: Հայաստանի ներկայացուցիչ Մերի Թովմասյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 98, իսկ հրումում` 122 կգ: Երկամարտի 220 կգ արդյունքով Թովմասյանը նվաճեց երիտասարդների ԵԱ-ի արծաթե մեդալը:
1
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
2
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
3
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Տղամարդը կրակել և սպանել է որդուն



