Երևան, 02.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ալեքսանդր Սիրունյան. Մահացած ծննդկան Մերի Մարգարյանի մոտ անհետացել էին լյարդն ու թոքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Aravot.am–ը գրում է.

Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան մեջ մեղադրվող Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ջերմությունը չի իջնում: Այս մասին Aravot.am-ին ասաց նրա փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը:

Տուժողի հարազատների պնդումներին ի պատասխան, թե բժշկուհու առողջական խնդիրներն ի հայտ եկան, որ դատարանը նրան ազատ արձակելու որոշում կայացնի՝ փաստաբանն ասաց, թե անիմաստ են նման խոսակցությունները. «Իմաստը ո՞րն է: Դատարանի որոշումն արդեն կար, ազատ է արձակվել, իմաստը ո՞րն է»:

Անդրադառնալով Երևան քաղաքի դատախազի ՝ 10-օրյա ժամկետում Վերաքննիչ դատարանում բժշկուհուն ազատ արձակելու վերաբերյալ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու նախաձեռնությանը, որով անօրինական էր համարվել «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանի ձերբակալությունը, Ալեքսանդր Սիրունյանն ասաց. «Թող բողոքարկի: Նախ ուզում եմ, որ բողոքարկի, եթե չբողոքարկեցին, ամոթ իրենց: Որովհետեւ պարզվում է՝ դատախազության եփածն է, եթե հիմա բողոք չբերեն, պիտի ասեմ՝ իսկ ինչո՞ւ արեցիք, շարունակեք մինչեւ վերջ»:

Հիշեցնենք, որ նախօրեին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Շուշանիկ Բախշյանի նկատմամբ: Նա մեղադրվում է ծննդկան Մերի Մարգարյանի ու նրա նորածին դստեր մահվան մեջ: Այսինքն` Շուշանիկ Բախշյանը ցուցաբերել է անբարեխիղճ վերաբերմունք, ինչի հետևանքով հղիության 35-րդ շաբաթում գտնվող Մերի Մարգարյանը մահացել է:

Փաստաբան Սիրունյանը պնդում է, որ իր պաշտպանյալն անմեղ է, բժշկուհին էլ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Մեր հարցին, այս գործով ի՞նչ հանգամանքներ կան, որ դեռ հանրությանը հայտնի չեն, պարոն Սիրունյանն ասաց. «Լիքը բան, որոնք այս պահին չենք ուզում հրապարակել»:

Նա, առանց փակագծերը բացելու, ասաց, որ եղել են ոչ աշխատանքային օրեր եւ այդ օրերի ընթացքում է, որ ծննդկանին չեն հոսպիտալացրել:

Մեր հարցին, թե ձեր կարծիքով երկկողմանի թոքաբորբը երկու օրո՞ւմ է սրացել մահացած ծննդկանի մոտ, փաստաբանը շարունակեց. «Ինքը թոքաբորբից չի մահացել: Ինքը HELLP-ից է մահացել: Դա փորձագետի եզրակացության մեջ կա: Դա մի հիվանդություն է, որ միլիոնից մեկի մոտ է պատահում: Զարգանում է հղիության վերջին շրջանում, ժամերի ընթացքում ոչ թե փչանում են, այլ թոքերն ու լյարդն անհետանում են: Այս մահացածի մոտ գտել են մի փոքր մսի կտոր, ասել են՝ սա լյարդն է եղել, ասում են՝ սա էլ թոքերն է եղել»: 

ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»ԱՄՆ–ն Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետություն է արտաքսել ՀՀ քաղաքացու. Sputnik ԱրմենիաՀայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբԹրամփը հայտարարել է փաստաթղթերի գաղտնազերծման հարցում ԱՄՆ հետախուզության ղեկավարի լիազորությունների ընդլայնման մասինՀղի Էնն Հեթուեյն առաջին անգամ ցուցադրել է իր փորիկը վառ, ռոմանտիկ կերպարով Այսօր շատ զգույշ եղեք. մեր հետախուզությունը տեղեկություններ ունի, որ ՌԴ-ն հզոր հարվшծ է պատրաստում․ ԶելենսկիՍևան-Երևան ավտոճանապարհին բшխվել են 5 մեքենա Իրանի իշխանությունները սկսում են ճանաչել վերջին 47 տարիների սխալները․ Վենս Երևան-Արմավիր ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «Opel Astra»-ումՔունը հանգիստ չէ. գիտնականներն արմատապես նոր հայացք են առաջարկել դրա իմաստի վերաբերյալԹրամփն ավելի քան 1 միլիարդ դոլար է վաստակել կրիպտոարժույթներին առնչվող նախագծերիցՅանիկ Սիները երրորդ շրջանում է. «Ուիմբլդոն» «Ադրբեջանի և Հայաստանի միջև փաստացիորեն խաղաղություն է հաստատվել». ԱլիևԲելառուսը եռապատկել է բենզինի վաճառքը Ռուսաստանի բորսայում ԵՄ-ն մինչև 200 միլիոն եվրո կներդնի տարածաշրջանի տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի զարգացման համար․ Ուրսուլա ֆոն դեր ԼայենՍոնա Ռուբենյանն ուրախ լուրով է կիսվելՀուլիսի 1-ից ներդրվում է ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգՅամալն առանձնացրել է ԱԱ-2026-ի այն ֆուտբոլիստներին, որոնք տպավորել են իրեն Ռյուտտեն և Մերցը հաստատել են ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինային Իսրայելի զինված ուժերը անորոշ ժամկետով կմնան Լիբանանի, Սիրիայի և Գազայի անվտանգության գոտիներում. Իսրայել ԿացՄարսելո Բիելսան հեռացավ Ուրուգվայի հավաքականից Քլոե Քարդաշյանը ծննդյան օրվա առթիվ կիսվել է եղբոր՝ Ռոբի հետ արված հազվագյուտ լուսանկարներովԱնտվերպենի բնակելի բազմահարկ շենքում հրդեհ է բռնկվել. կա առնվազն հինգ զոհԳերմանիան իր քաղաքացիներին խորհուրդ է տվել լքել ՌուսաստանըԿյանքից հեռացել է «Բրիգադա» և «Բումեր» սերիալներից հայտնի ռուս դերասան Ալեքսանդր ՎիսոկովսկինԻրավապահները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտել ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի խաղաղ, բարգավաճ և լուսավոր ապագային. Եվրոպական հանձնաժողովի նախագահն աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթներ «Ծիրանի» ռեստորանի մոտ բախվել են «Howo» մակնիշի ինքնաթափը և բետոնախառնիչըՈւկրաինան 16 Gripen E կործանիչ է գնել ՇվեդիայիցՀայաստանում կսահմանվեն ձկնամթերքը ԵՄ արտահանելու նոր պահանջներԻսպանիայում հունիսյան անոմալ շոգերի պատճառով ավելի քան 1000 մարդ է մահացել«Լիվերպուլ»-ը նորեկ ունի. պաշտոնական 82 տարեկանում կյանքից հեռացել է դերասան Մայքլ Բիրնը, ով առավել հայտնի է «Հարրի Փոթեր» և «Ինդիանա Ջոնս» ֆիլմերիցԱյսօր ԵՄ-ն վերացնում է ԱՄՆ-ից արդյունաբերական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿիևը խնդրել է ԵՄ երկրների փոխհատուցման համար նախատեսված 6,6 միլիարդ եվրոն. ReutersՄերիլին Մոնրոյի կողքին թաղվելու համար մի մոլի երկրպագու վճարել է 200,000 դոլար Չինաստան-Ճապոնիա հարաբերությունների վատթարացման պատասխանատվությունը կրում է Տոկիոն. Չինաստանի ԱԳՆՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ ԱՄՆ-ը Իրանի դեմ գործողության ընթացքում Եվրոպայի բազաներից իրականացրել է 5,000 թռիչք. ՌյուտեԵթե դատարանն անգամ որոշի, որ նոր ընտրություններ պետք է լինեն, ուրեմն դա է Նիկոլի որոշումը․ Արշակ ԿարապետյանUniversal Hospital Product-ի զարգացումը՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ Իրանի ապամիջnւկայնացումը շատ լավ է ընթանում. Թրամփ Վիտամին Դ-ն բուժում է թոքերը ինհալյացիայի միջոցով․ նոր բացահայտումԱռաջիկա օրերին մեզ մոտեցող ցիկլոնի մասին․ Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Վանում հանդիպել են հայ և թուրք գործարարները Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են. ԿԳՄՍՆ Հայաստանի շախմատի ֆեդերացիան ներկայացրել է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներին և շախմատիստուհիներին 2026 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Մխիթարյանի հուզիչ գրառումը՝ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելուց հետո ԶՊՄԿ-ի աջակցությամբ ավարտվել է Կապանի համայնքապետարանի վարչական շենքի հիմնանորոգումը