Երևան, 29.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բարձր փոխարժեքով դրամի փոխանակման պատրվակով գումար հափշտակելու ձև․ ՔԿ-ն տեսանյութ է հրապարակել

ՎԻԴԵՈ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բազմաթիվ անձանց կողմից ներկայացված առերևույթ հանցագործության մասին հաղորդումների հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել են մեկ տասնյակից ավելի քրեական վարույթներ՝ տարադրամի բարձր շահութաբերությամբ փոխանակման պատրվակով խարդախությամբ տարբեր չափերի գումարներ հափշտակելու դեպքերի առթիվ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ–ից։

Նշված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությունը փաստում է, որ գործադրվում է կոնկրետ հանցավոր մեխանիզմ։

Մասնավորապես, ինքնությունը չպարզված անձի/անձանց/ կողմից սոցիալական տարբեր հարթակներում տեղադրվում են գովազդներ` ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքից անհամեմատ բարձր փոխարժեքով տարադրամի փոխանակման վերաբերյալ՝ որպես հետադարձ կապի միջոց նշելով հիմնականում WatsApp և Telegram հավելվածների արտասահմանյան հեռախոսահամարներ, որոնք, ըստ էության, ՀՀ կապի օպերատոների կողմից չեն հսկվում և չունեն որևէ անձի անունով գրանցում:

Քաղաքացիները, տրվում են գովազդում առաջարկվող շահավետ ծառայության գայթակղությանը և նշված հեռախոսահամարներով կապ են հաստատում այդ անձանց հետ։ Տարադրամի փոխանակման շուրջ համաձայնության գալուց հետո, հանցավորն  /ներն/ առաջարկում են մոտենալ Երևան քաղաքում գործող Ռիո մոլ առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի։ Ապա պատճառաբանելով, թե զբաղվածությամբ պայմանավորված չի կարող անձամբ ներկայանալ, և իր փոխարեն իր մտերիմը կմոտենա՝ քաղաքացիներին խնդրում են գումարը փոխանցել վերջինիս, ով, իբրև թե, կկատարի տարադրամի փոխանակումը և փոխանակված գումարը հետ կվերադարձնի:

Այդ ընթացքում հանցագործը(ները) զանգահարում և կապ են հաստատում էլեկտրոնային հարթակներում և հավելվածներում տաքսի ծառայություն մատուցելու վերաբերյալ հայտարարություններ տեղադրած վարորդների կամ օրավարձով ավտոմեքենա տրամադրող անձանց հետ և վերջիններիս նույնպես մոլորության մեջ գցելով՝ հայտնում նրանց ծառայություններից անհամեմատ բարձր ուղեվարձով օգտվելու ցանկության մասին։

Ստանալով վարորդների համաձայնությունը՝ հանցավորը/ները/ վերջիններիս ուղղորդում են նույնպես մոտենալ նշված առևտրի կենտրոնի ավտոկայանատեղի՝ իբրև թե իր հյուրերին այնտեղից Երևան քաղաքում գործող ճանաչված հյուրանոցներից որևէ մեկը, ապա՝ Զվարթնոց օդանավակայան տեղափոխելու նպատակով: Իսկ տարադրամ փոխանակել ցանկացող և իրենց ծուղակն ընկած քաղաքացիներին խնդրում են մոտենալ նշված վայրում կայանված այդ ավտոմեքենային՝ նշելով ավտոմեքենայի մակնիշը, հաշվառման համարանիշը, վարորդի անունը՝ որպես իր փոխարինող մտերիմի:

Երբ տուժող քաղաքացիները մոտենում են վարորդներին, հանցավորը կապ է հաստատում վերջիններիս հետ՝ նրան խնդրելով մինչև իր հյուրին կամ հյուրերին նշված վայրեր տեղափոխելը նրանցից վերցնել համապատասխան գումարը, ներս մտնել առևտրի կենտրոն և գումարը փոխանցեն իր կողմից մատնանշած անձին:

Քաղաքացիները, մոտենալով ավտոմեքենային, առանց հավելյալ ճշտումներ կատարելու, վարորդներին փոխանցում են փոխանակման նպատակով իրենց հետ բերած գումարը, իսկ վերջիններս, պայմանավորվածության համաձայն, մտնելով առևտրի կենտրոն, գումարը փոխանցում են այլ անձի։ Այդ ընթացքում քաղաքացիները վարորդին սպասում են ավտոմեքենայի սրահում, ինչը ևս վերջիններիս վստահություն է ներշնչում առ այն, որ գործ ունեն իրենց հետ կապ հաստատած անձի մտերիմի հետ:

Հանցագործության զոհ դարձած լինելու մասին թե՛ արտարժույթի փոխանակում կատարող անձինք և թե՛ տաքսու վարորդները պարզում եմ միայն այն ժամանակ, երբ  վերջիններս առանց գումարի վերադառնում են և ավտոմեքենայի սրահում կատարում համապատասխան պարզաբանումները, ինչից հետո դիմում են իրավապահ մարմիններին:

Քրեական վարույթների նախաքննությամբ պարզվել է, որ այն անձինք, ում վարորդները վերջնարդյունքում առևտրի կենտրոն մտնելուց հետո փոխանցում են գումարը, ևս հանդիսացել են ավտոմեքենաներով վճարովի ծառայություն մատուցող անձինք, ովքեր, տեղեկացված չլինելով իրենց հետ կապ հաստատած անձի կամ անձանց հանցավոր մտադրությունների մասին և նրա հետ պայմանավորված լինելով բարձր վարձավճարով ծառայությունների մատուցման շուրջ, վերջինիս պահանջով ստացած գումարը տեղափոխում և Երևան քաղաքի տարբեր վայրերում, որտեղ առկա չեն տեսանկարահանող սարքեր, փոխանցում են այլ անձի:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ խարդախության նշված սխեմայով տուժողներին պատճառված ընդհանուր վնասը կազմում է 65.000 ԱՄՆ դոլար և շուրջ 11.000.000 ՌԴ ռուբլի:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցավոր գործունեություն ծավալած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ: Ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը տրվել են հանձնարարություններ:

Նկատի ունենալով, որ խարդախության նշված սխեմայի ծուղակում կարող են հայտնվել նաև այլ անձինք, ինչպես նաև այն փաստը, որ հանցավորների հետ տուժողների ֆիզիկական և վիզուալ կոնտակտի բացակայությունը, վիրտուալ հեռախոսահամարներ կիրառվելու հանգամանքը էականորեն դժվարացնում են հանցագործություն կատարած անձի կամ անձանց նույնականացումը՝ ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին հորդորում է.

  • զերծ մնալ համացանցային գովազդների հիման վրա իրական հիմքեր չունեցող նման գայթակղիչ առաջարկներ անող, առավել ևս ֆիզիկական ներկայությամբ իրենց ինքնությունը բացահայտելուց խուսափող անծանոթ անձանց հետ նման հարաբերությունների մեջ մտնելուց,
  • նախքան գումարը որևէ անձի փոխանցելը պարզել վերջինիս ինքնությունը, առնչությունը նախապես իրենց հետ կապ հաստատած անձանց հետ և նշված վայրում գտնվելու նպատակները,
  • օգտվել պետական արտոնագիր ունեցող փոխանակման կետերից կամ բանկային ծառայություններից։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԱլինա Չարաևան առաջադիմել է 3 աստիճանով ԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարիՇատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան Հարավային Կորեայի ԱԳՆ-ն կանչել է երկրում Ուկրաինայի ժամանակավոր դեսպանին ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԵՄ-ն պատժամիջոցներ է սահմանել ուկրաինացի երեխաների ապօրինի տեղափոխման համար Զանգվածային թունավորման դեպք է գրանցվելՈստիկանության գվարդիայի ծառայողները ձերբшկալել են խnւլիգանություն կատարած երիտասարդներին Կրեմլը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է վճարի վերջին ամիսների իր գործողությունների համար Զինծառայողի մաhվան դեպքի առթիվ 1 անձ կալանավորվել է Արմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԳետինը փլվել է ոտքերի տակ․ կինը հանկարծ հայտնվել է 2,5 մետր խորությամբ փոսումԾեծկռտուք և դանակահարություն՝ Արաբկիրում. ձերբակալվածներ կան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Երբվանի՞ց պարտադիր պահանջ կլինի փոխել ավտոմեքենաների անվադողերը Իշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանԿրակոցներ` Հրազդանի կիրճում, կասկածյալներից մեկը Վայոց ձորի մարզպետի եղբոր տղան է Հպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանՌԴ ԱԴԾ-ն ահաբեկչության մեղադրանքով քրգործ է հարուցել լոնդոնաբնակ ռուս նախկին մոդելի դեմ Կոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորԿիևի վրա ռուսական հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել․ Զելենսկի Վաղինակ Մարտիրոսյանը նշանակվել է ՔԿ նախագահի տեղակալ Կոբախիձեն անդրադարձել է Ադրբեջանին Ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն