Դորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը Լուկաշ Պիշչեկի հետ
ՍՊՈՐՏԴորտմունդի «Բորուսիան» երկարաձգել է պայմանագիրը 30-ամյա աջ պաշտպան Լուկաշ Պիշչեկի հետ: Այդ մասին հայտնել է գերմանական ակումբի մարզական տնօրեն Միխայել Ցորկը, փոխանցում է Kicker-ը:
Լեհ ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2017 թվականը: Կողմերը որոշել են եւս մեկ տարով երկարաձգել համագործակցությունը: Պիշչեկը «Բորուսիայում» հանդես է գալիս արդեն 6-րդ մրցաշրջանը: 210 խաղում նա խփել է 10 գոլ, կատարել է 43 գոլային փոխանցում:
Ընթացիկ մրցաշրջանում Պիշչեկը մասնակցել է 19 հանդիպման, խփել է մեկ գոլ, կատարել է հինգ արդյունավետ փոխանցում:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



