Երևան, 27.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Շարունակելու եմ քաղաքական բնույթի հոդվածներ գրել և փոխանցել լրատվամիջոցներին, չի կարող տնային կալանքն ավելի խիստ լինել քան ՔԿՀ-ինը. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Տնային կալանքի որոշումը կայացնելուց Ձեզ հարցրեցինք՝ ունենալո՞ւ եմ հնարավորություն հանրային լրատվական միջոցներով հոդվածներ տպագրելու, թե՝ ոչ, արդյոք ես կարողանալու եմ քաղաքացիների քաղաքական հարցերին հրապարակավ պատասխանեմ, թե՝ ոչ, որովհետև շաբաթական հինգ հարց «Աշոտյանի հետ» ձևաչափ կար, և արդյոք հնարավորություն ունենալու եմ նիստերի դահլիճից հետո մինչև հասնեմ մեքենա, պատասխանել լրագրողների բլից հարցերին:

Այս մասին հերթական դատական նիստի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Պրոբացիայի ծառայության մեղադրանքներին, թե օրենք է խախտել՝ շփվել է լրատվամիջոցների հետ և ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառումներ է կատարել:

Աշոտյանը նշեց, որ իր կողմից թվարկած հնարավորությունները եղել են Նուբարաշեն ՔԿՀ-ում իր կալանավորված լինելու ժամանակ և դատավորի կողմից արտահայտված տեսակետը նիստի ժամանակ այն էր, որ չի կարող տնային կալանքն ավելի խիստ սահմանափակումներ ենթադրել քան եղել են ՔԿ-ում:

«Ուստի ես շարունակելու եմ քաղաքական բնույթի հոդվածներ գրել և փաստաբաններիս միջոցով փոխանցել լրատվամիջոցներին:

5 հարցին չեմ մոտեցել, կարծել եմ մինչև Ձեր կողմից որոշման ստանալը դա կարող էր դիտվել որպես հաղորդակցման միջոց, որովհետև հարց է հնչում, որին ես պատասխանում եմ և հույս ունեի՝ Ձեր տված որոշման մեջ դա գրավոր արատացոլված կլիներ, բայց չենք գտնում դա»,- ասաց նա:

Ինչ վերաբերվում է ֆեյսբուք սոցիալական ցանցին, Աշոտյանն ասաց, որ ինքն ունի անձնական օգտահաշիվ՝ «Արմեն Աշոտյան», որը ֆեյսբուքի կողմից իդենտիֆիկացվել է, կապույտ նշանով, որտեղ որևէ հրապարակում չի արվել իր կալանքի օրվանից սկսած մինչ այսօր:

«Մյուսն՝ Արմեն Աշոտյան ֆեյսբուքյան էջն է ոչ թե հաշիվը, որը աշխատել է  մշտապես: Այդ էջին բացի ինձնից մուտք ունեն ևս երկու հոգի, որոնց ես հասանելիություն էի տվել նախքան իմ կալանավորվելը:

Երբ ես կալանավորված էի և գտնվում էի Նուբարաշեն ՔԿ-ոււմ, այդ էջում շարունակում էին լինել հրապարակումներ, որոնք արվում էին իմ կողմից ժամանակին հասանելիություն տված մարդկանց կողմից և հիմա էլ դրանք շարունակվում են: Ցավոք սրտի, ես անձամբ հրապարակումներ չեմ անում և օրենք չեմ խախտում»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ըստ Քննչական կոմիտեի՝ Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Վաղ թե ուշ բոլորն էլ պարտվում են․ Լամին Յամալ Մեքքայի համաձայնագիրը կարող է քայլ լինել դեպի մուսուլմանների միասնություն. Փեզեշքիա Ռուսաստանում հարվածների վերաբերյալ Starlink-ի տվյալների տրամադրումը շատ վնաuակար, պոտենցիալ վտանգավnր և անխոհեմ քայլ կլինի. Պեսկով Ռուսաստանը հարվшծել է Կիևում Vodafone-ի տվյալների կենտրոնին «Թաթա»-ն փախել է Կենդանաբանական այգուց 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՎթարային ջրանջատումներ՝ սեպտեմբերի 27-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Այսօր ոչ միայն խորհրդանշում է մեր ներկայի ու ապագայի թուրքացման լիարժեք մեկնարկի օրը, այլ ևս մեկ բան`զանգվածային ստի օրը. թյուրքագետ Սայթաքեցի, պարզապես բախտս չբերեց. Հարի Քեյնը՝ իր վրիպակի մասին ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՍեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Դավիթ Բեկ փողոցում բախվել են 4 մեքենա․ կան վիրավnրներ. վարորդներից մեկը եղել է ոչ սթափ Ազգերի լիգա․ Քեյնի ճակատագրական վրիպումն ու Կարմիր ֆուրիայի տպավորիչ քամբեքը Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ Պարտություն ու աղետ բերած իշխանությունը ոչ միայն մնաց իշխանության, այլև շարունակեց որոշել պետության հետագա ընթացքը. Դավիթ Անանյան Ազգերի լիգա. Մոդրիչի գոլն օգնեց Խորվաթիային արտագնա հաղթանակ տանել Չեխիայի նկատմամբ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Մեկնարկել են ՏԻՄ ընտրությունները Երևանում բախվել են 4 մեքենա, որոնցից մեկը՝ թիվ 65 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսը Տարադրամի փոխարժեքները մարտի 27-ին Այն ճանապարհը, որն ընտրել է Հայաստանի իշխանությունն ու այդ իշխանությանն ընտրած ժողովուրդը, անհամատեղելի է Արցախ ունենալու հետ. Արցախի նախկին նախագահ Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին և Լարսում Կասպից ծովում զորավարժությունների ժամանակ զինծառայողների զnհվելուց հետո Ղազախստանի ՊՆ ղեկավարը հեռացվել է պաշտոնից 6 տարի է անցել 44-օրյա պատերազմի մեկնարկից, սակայն վերքերը չեն սպիացել, ցավը չի մեղմացել, իսկ բազմաթիվ հարցեր մնացել են օդում կախված․ Տիգրան Աբրահամյան Սպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Գազայում Իսրայելի իրականացված հարձակման հետևանքով զnհվել է յոթ պաղեստինցի Թուրքիայում ծխախոտից տարեկան մահանում է 125.000 մարդ Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը