Արցախի պատկանելությունն Ադրբեջանին կանխորոշված չի եղել. ՀայաՔվե
ԲԼՈԳԱլմա-Աթայի հռչակագիրը չի կարող պարտավորեցնել ՀՀ-ին՝ Ադրբեջանը ճանաչել 86․600 քառակուսի կմ սահմաններում։ Նախ՝ այն ընդունվել է ՀՀ-ի կողմից հստակ վերապահումով, երկրորդ՝ պետությունների միջազգային ճանաչման մեջ չկա կոնկրետ սահմաններով ճանաչելու պրակտիկա։
Հայաստանը ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը, այլ ոչ Ադրբեջանը նախկին ԱդրԽՍՀ սահմաններում։ Նույնկերպ Ադրբեջանն է ճանաչել ՀՀ-ի տարածքային ամբողջականությունը՝ առանց կոնկրետ քառակուսի կիլոմետրեր ֆիքսելու։
Հակառակ պարագայում` եթե Ադրբեջանում լիներ Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ գործող ղեկավար, կարող էր Ադրբեջանին մեղադրել նրա համար, որ ճանաչել է այն Հայաստանի տարածքային ամբողջականությունը, որն իր Անկախության հռչակագրով Արցախն իր ինքնիշխան մասն է հռչակել։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի
4
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
5
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ



