Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ովքե՞ր և ինչո՞ւ են ցանկանում Արցախի հարցը «փակված» տեսնել. փոխվել են ժամանակները, տեխնոլոգիաները, իսկ պատկերը նույնն է. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ժամանակ առ ժամանակ տարբեր հարթակներում քննարկումների ժամանակ կարելի է լսել արտահայտություն, որ Արցախի խնդիրը (հարցը) փակված չէ: Ըստ որում, հաճախ այդ արտահայտությունը ուղեկցվում է հորդորներով, որ պետք է այս անել, այն անել, որպեսզի բոլորին պարզ դառնա, որ հարցը փակված չէ: Հարկավ, չենք վիճի կամ վիճարկի. պետք է շարունակաբար գործել, ակտիվ լինել, ամեն առիթով, տո՝ թեկուզ առիթ ստեղծելով՝ բարձրացնել հարցը բոլոր հնարավոր ներքին ու արտաքին հարթակներում: Ինքնին հասկանալի է, որ այսպես ասված՝ «օրվա իշխանությունը» դա չի անելու և չի անում:
 
«Օրվա իշխանությունը», ի դեմս Նիկոլ Փաշինյանի և նրա ՔՊ-ի, բացարձակապես համամիտ է Հայաստանի ու հայության ոխերիմ թշնամիներ Ադրբեջանի և Թուրքիայի, համապատասխանաբար՝ Ալիևի և Էրդողանի հետ, որ՝ վերջ, Արցախի հարցը փակված է: Չկա հայկական Արցախ, Արցախում չկան հայեր, ուրեմն՝ չկա նաև Արցախի հարց: Բայց հայությունը՝ թե՛ իր հավաքականությամբ, թե՛ իր քաղաքական, կուսակցական, հասարակական, ազգային կառույցներով, գերազանցապես այդպես չի կարծում:
 
Այդպես կարծում են բացառապես փաշինյանականները, նրանք, ովքեր ճամարտակում են, այսպես կոչված, «իրական Հայաստանի» մասին, կամ նրանք, որոնք իրենց խղճի հետ գործարքի գնալով՝ փաշինյանական իշխանության շահառու են՝ բառի ամենաուղիղ իմաստով: Բայց խոսքը նրանց մասին չէ: Իսկ խոսքն այն մասին է, որ Արցախի հարցն ինքնին «Հայկական հարցի» բաղկացուցիչ մասն է, եթե չասվի՝ ուղիղ շառավիղն է: Ու, որպես այդպիսին, այդ հարցը կարող է «փակված» համարվել կա՛մ լուծում ստանալուց հետո, կա՛մ այն բանից հետո, երբ «Հայկական հարցն» էլ փակվի, այսինքն՝ ինչին ձգտում են թե՛ Թուրքիան ու Ադրբեջանը, թե՛ Հայաստանի այսօրվա իշխանությունները: Հակիրճ՝ քանի դեռ «Հայկական հարցը» փակված չէ, ուրեմն՝ փակված չէ նաև Արցախի հարցը: «Արցախի հարց» ասվածը որոշակի իմաստով Հայոց ցեղասպանության հետևանք է:
 
Ավելին, բուն Արցախի տարածքում ևս 20-րդ դարի առաջին կեսում, կոնկրետ՝ 1920 թվականին տեղի է ունեցել ցեղասպանական ոճրագործություն, որը պատմագիտության մեջ հայտնի է «Շուշիի ջարդեր» եզրույթով ու վերաբերում է 1920 թ. մարտի 22-26-ը հայկական Շուշիում իրականացված ջարդերին, որոնց ընթացքում շուրջ 20 հազար հայ կոտորվեց: Վստահ ենք, որ շատերն են ծանոթ պատմական իրադարձությունների հիմնական դրվագներին ու դեպքերի ողբերգական ընթացքին, ուստի պարզապես հիշեցնենք, որ «Արցախի հիմնախնդիր» ասվածը ո՛չ երեկ, ո՛չ էլ երեկ չէ առաջին օրն է ծագել: Ու չնայած անցած տասնամյակներում շատերն են ցանկացել «Արցախի հարցը» փակված համարել, ինչպես «փակված» էին համարում «Հայկական հարցը», բայց այդպես չէր և այդպես չէ: Խորհրդային Միության պայմաններում էլ հարցը պարզապես «քնեցված» էր, թեպետ Խորհրդային Հայաստանի տարբեր ղեկավարներ միշտ էլ բարձրացրել են այն:
 
Պարզից էլ պարզ էր, որ ԽՍՀՄ փլուզմանը զուգահեռ այս հիմնախնդիրը նորից բորբոքվեց: Թշնամին էլի դիմեց ցեղասպանության՝ նպատակ ունենալով հայաթափել Արցախը, բայց 90-ականներին մեզ հաջողվեց դիմակայել ու հաղթել (քավ լիցի, այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ընդամենը 14-15 տարեկան էր...): Լավ, իսկ, մեծ հաշվով, ի՞նչ է «Հայկական հարցը», ո՞րն է այդ հարցի խտացված բովանդակությունը: Եթե շատ պարզ, ապա դա ժողովրդի, ազգության՝ սեփական բազմահազարամյա բնօրրանում, սեփական հողի վրա, իր պատմական հայրենիքում ապրելու և արարելու, սեփական ճակատագիրն իր կամքով տնօրինելու բնական ու անկապտելի իրավունքն է: Այդ իրավունքն է խլված միլիոնավոր հայերից՝ Հայոց ցեղասպանության հետևանքով, այդ իրավունքը խլվել ու խլվում է Արցախի հայությունից՝ արդեն մեր օրերում, ինչպես ասվում է՝ «քաղաքակիրթ աշխարհի» աչքի առաջ:
 
Փոխվել են տեխնոլոգիաները, հեռագրին փոխարինել է ինտերնետը, բայց պատկերը նույնն է, ի դեպ: Ժամանակի խոշոր ընդգրկման տիրույթում՝ ժողովուրդները կա՛մ պաշտպանում են ու տեր են կանգնում իրենց իրավունքներին, կա՛մ վերանում, կորչում-անհետանում են պատմության ասպարեզից, երկրի երեսից: Այսինքն, մեր ազգը կա՛մ պետք է ուժերի գերլարումով կարողանա լուծել իր հարցը, տիրանալ իր իրավունքներին, կա՛մ համակերպվի վերանալուն, կորչել-անհետանալուն՝ իր ամեն ինչով: Կենտրոնանանք կոնկրետ Արցախի հարցի փակված-չփակված լինելու վրա: Այն փակված չէ ու չի էլ կարող փակված լինել, քանի դեռ կան մարդիկ, մեր այն հայրենակիցները, որոնք բառացիորեն դեռ 1-1,5 տարի առաջ ապրում էին իրենց բնօրրանհայրենիքում:
 
Հարցը փակված չէ, քանի դեռ կան մարդիկ, որոնք կռվել են այդ հայրենիքի ազատագրման համար ու պաշտպանել են այն: Քանի դեռ կան մարդիկ, որոնք ամենահարազատին՝ որդուն, եղբորը, հորը, պապին են կորցրել հանուն Հայրենիքի այդ հատվածի գոյության: Կարճ ասած՝ քանի դեռ թարմ է հայրենի բնօրրանի հիշողությունը, Արցախի հարցը փակված չէ: Ու դա հրաշալի հասկանում է նաև փաշինյանական իշխանությունը, որը հատուկ այնպես է անում, որ Արցախից բռնի տեղահանված, գործնականում էթնիկ զտման ենթարկված մեր հայրենակիցները հնարավորինս ցաքուցրիվ ապրեն, հավաք բնակություն չունենան մեկ-երկու կոնկրետ վայրում՝ կտրվելով միմյանցից, զրկվելով իրենց բարբառով ոչ վիրտուալ հաղորդակցվելուց, իրենց ավանդույթները հնարավորինս պահպանելուց: Նմանապես պատահական չէ այն չուզողական, մուննաթային, երեստվողական վերաբերմունքը, որ դրսևորվում է Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ: Պատահական չէ, որ փաշինյանական իշխանությունը որդեգրել է այնպիսի մոտեցում, որ հնարավորինս շատ արցախցիներ ցանկանան հեռանալ նաև Հայաստանից: Պատահական չեն իշխանության բարձրաստիճան ներկայացուցչի միջոցով Արցախի հայության հասցեին ներքին թշնամանք ու ատելություն սերմանելու դրսևորումները:
 
Հազարամյակներով իրենց հողուջուրը, իրենց ինքնությունը պահած մարդկանց... նպաստի խնդրարկուի են վերածել: Այդ ամենը նպատակաուղղված է արցախցիներին Հայաստանից հեռացնելուն և «Արցախի հարցն» այդ չափով, այսպես ասած, «փակելուն»: Բայց նաև ակնհայտ է, որ այս իշխանությունից ազատվելուց, ազատագրվելուց հետո ձևավորվելիք ազգային իշխանությունը կրկին բացելու է «Արցախի հարցի» թղթապանակը: Վերջին հաշվով, իրականացվել է ցեղասպանություն: Ու դա հենց այնպես անցնելու է, գնա՞: Այդ ամենը շատ ավելի լավ հասկանում է նաև մեր դարավոր թշնամին, որը հենց դրա համար էլ իր շահած «փաշինյանական» իշխանություն-բոնուսի միջոցով ձգտում է այնպես անել, որ արդեն վաղը, մյուս օրը փակի հենց բուն «Հայկական հարցը», այս անգամ՝ առհավետ:
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն Իսրայելի ՊԲ-ն հարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներին Ծաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ