Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Իսլանդիան մի քանի տարի անց կսկսի տիեզերքից արևային էներգիա ստանալ

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Իսլանդիան և Մեծ Բրիտանիան նոր նախագիծ են մշակում տիեզերական արևային էներգիայի ոլորտում։ Բրիտանական ստարտափը նախատեսում է իսլանդացիներին տիեզերքից արևային էներգիա մատակարարել մինչև 2030 թվականը, ինչը կարող է լինել վերականգնվող էներգիայի նոր աղբյուրի աշխարհում առաջին ցուցադրությունը:

Ծրագիրն իրականացվում է բրիտանական Space Solar ընկերության, Reykjavik Energy-ի և իսլանդական կայուն զարգացման նախաձեռնության Transition Labs-ի համագործակցության շրջանակներում: Այն նախատեսում է ցուցադրական արբանյակի արձակում, որը Երկիր կփոխանցի 30 ՄՎտ մաքուր էներգիա։ Սա պետք է բավարար լինի մոտ 3 տուն էլեկտրասնուցման համար:

Արբանյակը նախատեսվում է արձակել մինչև 2030 թվականը։ Այն կունենա 70,5 տոննա քաշ, 400 մ լայնություն՝ արևային մարտկոցներով և մոլորակի շուրջը պտտվելու է Երկրի միջին ուղեծրով: Սա մոտ տարածության շրջան է, որը գտնվում է 2000-ից 36000 կմ բարձրության վրա:

Բայց այս արբանյակը միայն սկիզբն է լինելու, քանի որ մինչև 2036 թ. Բրիտանիան և Իսլանդիան ցանկանում են կառուցել մի ամբողջ համաստեղություն, որը բաղկացած է տիեզերական վեց արևային էլեկտրակայաններից: Նրանք կկարողանան 1 ԳՎտ մաքուր էլեկտրաէներգիա մատակարարել Երկրի օգտատերերին 24/7 ռեժիմով՝ անկախ եղանակից։ Հավակնոտ ծրագրերը նախատեսում են, որ Space Solar-ի ուղեծրային էլեկտրակայանները մինչև 2040-ականների կեսերն արտադրեն ավելի քան 15 ԳՎտ էներգիա:

Space Solar-ը նշել է, որ փորձնական կայանի մշակումն ու արտադրությունը կարժենա 800 միլիոն դոլար: Համակարգը կտրամադրի էլեկտրաէներգիա միջուկային էներգիայի արժեքի մոտ մեկ քառորդով կամ մոտ 2,25 միլիարդ դոլար մեկ ԳՎտ-ի դիմաց՝ այն դարձնելով մրցունակ ցամաքային վերականգնվող էներգիայի հետ: Բայց միևնույն ժամանակ, ի տարբերություն Երկրի մակերևույթի ֆոտովոլտային և հողմային տուրբինների, ուղեծրային էլեկտրակայանները չեն տուժի աշխատանքի ընդհատումներից։ Նրանք անընդհատ էլեկտրաէներգիա են արտադրելու՝ անկախ օրվա ժամից և եղանակային պայմաններից։

«Տիեզերական արևն աննախադեպ առավելություններ է տալիս մրցակցային էներգիայի ծախսերով և 24/7 հասանելիությամբ», - ասել է Space Solar-ի համանախագահ Մարտին Սոլտաուն. «Reykjavik Energy-ի կողմից տիեզերական արևային էներգիայի ներուժի ճանաչումը՝ որպես էներգետիկ անցման շարժիչ ուժ, շատ կարևոր է, և մենք ոգևորված ենք համագործակցությամբ՝ հանուն կայուն ապագայի»:

Հայաստանում արևային վահանակներ արտադրող մեկ ընկերություն կա՝ «Սոլարոնը»։

Արմինե Բարսեղյան

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 5 վարչական շրջաններում և 8 մարզերում Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում The Telegraph․ Նապոլեոն Բոնապարտի նամակը կարդացել են նեյրոնային ցանցի միջոցով Ամենօրյա ռեժիմով էժան քարոզչության վերածված «բունկերները», «ամրոցները» չեն կարողացել ֆիքսել ադրբեջանցու սահմանին հայտնվելը, և թիկունքում «վոյաժների» կազմակերպումը. Տիգրան Աբրահամյան Ֆուտբոլն ավելի կարևոր է, քան նրանք, ովքեր այն կառավարում են․ Չեֆերին Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր Ռոնալդուին սպառնում է որակազրկում Թրամփը Թենեսիում անհաջող մահապատիժը հետաքրքիր միջադեպ է անվանել Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցԱդրբեջանցի զինծառայողի կրակnցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում. ԱՆ Հորմուզի նեղուցում հարձակման են ենթարկվել երեք նավթատար լցանավեր. Reuters Ադրբեջանցին հայ կնոջ վրա կրшկել է՝ երեք երեխաների ներկայությամբ. կինն ինքնապաշտպանվել է. գյուղապետը մանրամասներ է հայտնել Թուրքիան Ադրբեջան է մատակարարել խոշոր տրամաչափի գնդացիրներ և ատրճանակներ՝ հատուկ նշանակության ուժերի համար Հայաստանն առաջին Գերազանցության մեդալն է նվաճել «WorldSkills Shanghai 2026» միջազգային մրցույթում ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Հայաստան մտած ու հայ աղջկա կրակած ադրբեջանցու վերաբերյալ 6 ամսով արգելք է սահմանվել ՀՀ ներմուծվող տոմատի մածուկ ապրանքատեսակների վրա Սիսիանում զինծառայողի սպանվելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվում. ՊՆ Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրեզնոյի քաղաքապետին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԱհա թե որն է 39 տարեկանից փոքր տղամարդկանց մահվան հիմնական պատճառըՎերին Անտառայինում բախվել են «Toyota»-ն ու «Mercedes»-ը, որոնցից մեկն էլ բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Wuling»-ին, վերջինն էլ բախվել է կայանված «Genesis»-ին Թաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից