Վրաստանում խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկն ավարտվել է. հայտնի է հաղթող ուժը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանում խորհրդարանական ընտրությունների քվեների հաշվարկն ավարտվել է, հայտնում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։
3111 ընտրատեղամասերից 3110-ի քվեաթերթիկների մշակման արդյունքների հիման վրա իշխող «Վրացական երազանք»-ը հավաքել է ձայների 53,92%-ը։
Ընդդիմադիր չորս կուսակցությունները ստացել են ընդհանուր ձայների 37,78 տոկոսը.
- «Փոփոխության կոալիցիա» – 11,04%
- «Միասնություն-համազգային շարժում»՝ 10,16%
- «Ուժեղ Վրաստան» – 8,81%
- «Գախարիան Վրաստանի համար է»՝ 7,77%
Մեկ տեղամասում քվեարկության արդյունքները չեղարկվել են: Խոսքը Մառնեուլիի թիվ 69 ընտրատեղամասի մասին է, որտեղ քվեաթերթիկների զանգվածային լցոնումներ են տեղի ունեցել։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



