Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Վեցուկես տարվա դադարից հետո կրկին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ
 
Նաուրու՝ Անգամի օր (օր, երբ կղզու բնակչությունը աճել է մինչև 1500-ի), Բենին` Զինված ուժերի օր, ԱՄՆ` Զոքանչի օր, Ավստրիա՝ Երկրի չեզոքության օր:
 
ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ
 
1874– ծնվել է արևմտահայ գրող, արձակագիր Օննիկ Չիֆթե-Սարաֆը:
 
1876- վախճանվել է բանաստեղծ, բանասեր-լեզվաբան և աստվածաբան Էդուարդ Հյուրմյուզյանը (Հյուրմյուզ):
 
1881 –ծնվել է հունահայ քանդակագործ Սերգեյ Մերկուրովը:
 
1884-վախճանվել է եկեղեցական և հասարակական գործիչ, Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք Ներսես Վարժապետյանը:
 
1919- Հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմը ընդունել է Խատիսյանի՝ խաղաղության և տարածքների սահմանազատման նպատակով բանակցություններ անցկացնելու առաջարկը, բայց պայմանով, որ բանակցությունները կայանան Բաքվում:
 
1931 –ծնվել է գազադինամիկայի և հրթիռային տեխնիկայի բնագավառի խորհրդահայ գիտնական Ուլ յան Փիրումովը:
 
1951- ծնվել է քաղաքական գործիչ Հրանտ Խաչատրյանը:
 
1951-վախճանվել է իրանագետ-լեզվաբան Ռուբեն Աբրահամյանը:
 
1958 – ծնվել է բժիշկ, Հայաստանի առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը:
 
1964 – ծնվել է ռուսաստանցի հայազգի շախմատիստ Յուրի Դոխոյանը:
 
1984- վախճանվել է երգչուհի Լուսիկ Քոշյանը:
 
1991- վախճանվել է հայազգի դերասան, թատերական ռեժիսոր, ուսուցիչ Ռուբեն Աղամիրզյանը:
 
1995- վեցուկես տարվա դադարից հետո կրկին սկսել է հոսանք արտադրել Մեծամորի ատոմակայանը:
 
2002- Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կենտրոնում տեղի է ունեցել Պարույր Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի պարսկերեն թարգմանության շնորհանդեսը: Սա ստեղծագործության առաջին պարսկերեն հրատարակությունն է:
 
2006-վերագործարկվել է արդիականացված «Արմենալը», արդյունքում Հայաստանն, ի դեմս «Արմենալի», ստացել է Եվրոպայում ալ յումինի գլանման լավագույն գործարանը:
 
2007-Ազատության հրապարակում կայացած բազմահազարանոց հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լևոն ՏերՊետրոսյանը հայտարարել է, որ առաջադրելու է իր թեկնածությունն առաջիկա նախագահական ընտրություններում:
 
2011- Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը պարտքերի պատճառով կալանք է դրել «Հայկական ժամանակ» խմբագրության գույքի և հաշիվների վրա:
 
2015-Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում բացվել է անցած դարի մեր լավագույն գրողներից մեկի՝ Մուշեղ Գալ շոյանի տուն-թանգարանը:
 
2020- Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ 08:00–ից ուժի մեջ է մտել այս անգամ ԱՄՆ–ի միջնորդությամբ ձեռք բերված կրակի դադարեցման մասին հերթական՝ թվով երրորդ պայմանավորվածությունը, սակայն որոշ ժամանակ անց կողմերը միմյանց մեղադրել են հրադադարը խախտելու մեջ:
 
2021- կառավարությունը որոշել է, որ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներից ոչ աշխատանքային են լինելու միայն դեկտեմբերի 31ը, հունվարի 1-ը և հունվարի 6-ը (հետագայում որոշումը վերանայվել է, և հանգստյան օր է սահմանվել նաև հունվարի 2-ը):
 
2023-Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է դարձել Արմեն Փամբուխչյանը:
 
ԱՇԽԱՐՀ
 
1581– համաձայն ավանդության, Երմակը գրավել է Սիբիրը։
 
1597 – Իմդինյան պատերազմի ընթացքում Մյանյանի մոտ ադմիրալ Լի Սունսինը ընդամենը 13 նավով ջախջախել է 300 նավից կազմված ճապոնական նավատորմը:
 
1636- հիմնադրվել է Հարվարդի համալսարանը:
 
1673 –ծնվել է մոլդովացի աշխարհագրագետ, պատմաբան և փիլիսոփա Դիմիտրիե Կանտեմիրը:
 
1685 –ծնվել է իտալացի կոմպոզիտոր Դոմենիկո Սկարլատին:
 
1759 –ծնվել է ֆրանսիացի իրավաբան և քաղաքական գործիչ Ժորժ Ժակ Դանտոնը:
 
1795 –Մեծ ֆրանսիական հեղափոխության ժամանակ լուծարվել է Ազգային կոնվենտը, և սկսվել է Դիրեկտորիան:
 
1797– ծնվել է իտալացի օպերային երգչուհի Ջուդիտա Պաստան։
 
1810 – ԱՄՆ-ը անեքսիայի է ենթարկել Արևմտյան Ֆլորիդան:
 
1861 – գերմանացի գյուտարար Ֆիլիպ Ռեյսը Ֆրանկֆուրտում ցուցադրել է իր հայտնագործությունը, որն անվանել է տելեֆոն՝ հեռախոս:
 
1863– հիմնվել է Անգլիայի ֆուտբոլային միությունը, որը աշխարհի ամենահին ֆուտբոլային միությունն է։
 
1892 – ջուրն է իջեցվել Ֆրիտյոֆ Նանսենի «Ֆրամ» նավը։
 
1900 - Նյու Յորքում բացվել է մետրոյի առաջին գիծը:
 
1905– Շվեդիան և Նորվեգիան կազմալուծել են իրենց ունիան՝ միությունը։
 
1934– ծնվել է ֆրանսիացի դաշնակահար Ժակ Լուսիենը։
 
1947- Արևմտյան Ուկրաինայից տեղահանվել է 78 հազար մարդ:
 
1947 – ծնվել է ամերիկացի իրավաբան, քաղաքական գործիչ Հիլարի Քլինթոնը:
 
1956- ստեղծվել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը:
 
1978 - Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է ծաղիկ հիվանդության վերացման մասին:
 
1994– կնքված համաձայնագրով սահմանվել են Իսրայելի և Հորդանանի սահմանները, ավարտվել է 46 տարի տևած իսրայելա-հորդանանյան հակամարտությունը:
 
1999 – Մեծ Բրիտանիայում վարչապետ Թոնի Բլեերի առաջարկով Լորդերի պալատը չեղարկել է 800 տարի գործող կարգը, համաձայն որի, լորդերը աթոռ են զբաղեցնում Լորդերի պալատում ժառանգաբար:
 
2000- ավստրալիական ադամանդային ընկերությունը սկսել է ադամանդներ վաճառել համացանցով:
 
2002 - ահաբեկիչների կողմից գրավված Մոսկվայի Դուբրովկայի թատերական կենտրոնում պատանդներին ազատելու նպատակով տեղի է ունեցել գրոհ, որի արդյունքում զոհվել են պատանդ պահվող 128 հանդիսատես:
 
2004-վախճանվել է ավստրիացի ջութակահար Ռիկարդո Օդնոպոզոֆը:
 
2012 - ստեղծվել է նոր օպերացիոն համակարգ Windows 8-ը:
 
2011– ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի քննարկմանն է ներկայացվել Stop Online Piracy Act օրինագիծը։
 
2015 - 7,5 բալ մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում և Պակիստանում, եղել են հարյուրավոր զոհեր:
 
2018 – վախճանվել է թատրոնի և կինոյի դերասան Նիկոլայ Կարաչինցևը:
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն