Երևան, 19.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Աստված մեզ հետ է, ա՛պ ջան, լավ պիտի լինի». կամավոր Մերուժան Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Հադրութում. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մերուժանս կամ, ինչպես իրեն հաճախ ասում էին, Մոժս, շատ աշխույժ էր: Մուրճը՝ ձեռքին, անընդհատ ինչ-որ բան էր վերանորոգում, անընդհատ շարժման մեջ էր»,- «Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Մերուժանի մայրիկը:
 
Նա ծնվել է Գյումրիում, այստեղ է անցել նրա մանկությունը, պատանեկությունը, երիտասարդությունը, նրա ապրած շատ կարճ կյանքը: Մայրիկն ասում է՝ դպրոցական տարիներին որդու հետաքրքրությունների շրջանակը մաթեմատիկան ու ֆիզիկան էին: «Գուցե ֆիզիկան ավելի շատ, քան մաթեմատիկան: Անտարբեր չէր անգլերենի նկատմամբ, դա պայմանավորված էր նաև ուսուցչուհու գործոնով, որին շատ էր սիրում»: Դպրոցն ավարտելուց հետո Մերուժանն ընդունվում է Երևանի պետական համալսարանի «Կիրառական մաթեմատիկա» ֆակուլտետը: «Մերուժանը շատ ընդունակ էր, բայց ծույլ էր, չէր սովորում: Դասախոսները, որոնց մոտ պարապում էր, ասում էին՝ գիրք չի բացում, բայց մեր պատմածով ամեն ինչ ներկայացնում է: Միշտ նշում էին՝ որ մի քիչ պարապի, ջանք գործադրի, ավելի լավ արդյունքներ կունենա: Ընդունվեց համալսարան, մեկ տարի սովորեց և զորակոչվեց պարտադիր զինվորական ծառայության: Երբ Մերուժանս բանակում էր, ամուսինս մահացավ: Երբ արդեն զորացրվեց, անցավ հեռակա ուսուցման արդեն Ինֆորմատիկայի բաժին, տեղափոխվեց Գյումրի, որ կարողանա և՛ սովորել, և՛ աշխատել»: Քառօրյա պատերազմի ժամանակ Մերուժանը ժամկետային զինծառայող է եղել, ծառայել է Տավուշի մարզում՝ Բերդում:
 
«Այդտեղ էլ է անհագիստ եղել այդ օրերին, դիրքեր են բարձրացել. չլինելով Արցախում՝ կարծես զգացել էր պատերազմի շունչը, միշտ ասում էր՝ գիտեմ, թե դա ինչ բան է»: Պատերազմի հենց առաջին օրերից Մերուժանը լծվում է մարտի դաշտում կռվող տղաներին օգնություն հասցնելու գործին: «Պատերազմն սկսվելու օրը մենք հարսանիքի էինք մասնակցում Երևանում: Իր աչքին էլ ոչինչ չէր երևում: Տուն եկանք, ամբողջ գիշեր չքնեց, տաքսու վարորդի հետ պայմանավորվեց, որ առավոտյան հասնի Գյումրի: Տեսանյութեր կան, որտեղ երևում է, թե ինչ աշխատանք է անում Մերուժանը՝ անվադողեր էր հավաքում, սնունդ, հնարավոր ամեն ինչ: Մարդիկ բերում էին, հավաքում էր ամեն ինչ, և ինքն էլ տեղ էր հասցնում ամենը, հասնում էր տարբեր թեժ կետեր: Գորիսում եկեղեցու քահանան ինձ ասաց՝ այնպիսի տղա ունեք, աննկարագրելի: Օգնությունը Գորիս էին հասցրել, չէին կարողացել որևէ մեկին գտնել, որ դատարկեն ապրանքը: Մոժս ամեն ինչ կազմակերպել էր, բեռնաթափել էին մեքենաները»:
 
Հասկանալով ու զգալով, թե ինչ է կատարվում Արցախում այդ օրերին, Մերուժանը որոշում է ներգրավվել ռազմական գործողություններին: «Երբ արդեն տեսավ, թե ինչ է կատարվում, որոշեց, որ ինքն էլ պետք է միանա տղաներին: Ասում էր՝ 18 տարեկաններին պետք է օգնենք, նրանց կողքին կանգնենք, շատերը դեռ նոր-նոր են սովորում զենք բռնել: Այնպես էր խոսում, կարծես ինքն էլ այնքան մեծ էր: Հարսանիքից հետո բոլորս վարակվել էինք կորոնավիրուսով, տուն չէր գալիս, որ հանկարծ չվարակվեր: Իրեն ասում էի՝ արի տուն, պաչեմ, հոտդ առնեմ, կարոտել եմ: Ինքն էլ կատակով արձագանքում էր՝ ուզում ես պաչես, որ չգնա՞մ, միևնույնն է, պետք է գնամ: Հոկտեմբերի 17-ն էր, պահարանը բացեց՝ մա՛մ, ի՞նչ հագուստ ունեմ, որ չեմ հագնում: Հենց այդ օրն էլ մեկնեց մարտի դաշտ: Վստահ էր, որ հաղթելու ենք»: Մերուժանն անմահացել է հոկտեմբերի 21ին Հադրութի Սարուշեն գյուղում: «Իր եռանդն ու ակտիվությունը տեսնելով՝ Մերուժանին ջոկատի հրամանատար են նշանակում: Նրան ենթարկվում էին, սիրում ու գնահատում, հիմա այնքան պատմություններ եմ լսում Մերուժանիս մասին: Մերուժանս այդ մի քանի օրվա ընթացքում հասցնում է լինել տարբեր թեժ կետերում:
 
Վեց տղաներն ընկնում են շրջափակման մեջ: Նահանջի հրամանին չի ենթարկվում. «Պետք է առաջ գնանք»: Այնքան մեծ հույս ուներ, որ հաղթելու ենք: Հիվանդ էի, ջերմությունս չէր իջնում, այդ գիշեր զանգեց, փաստորեն, հենց դեպքի գիշերն էր. «Մա՛մ ջան, ո՞նց ես»: Ձայնային հաղորդագրություն է թողել: Տղաներին ասում է՝ Աստված մեզ հետ է, ա՛պ ջան, լավ պիտի լինի: Սրանք իր վերջին բառերն են: Նաև ասել էր՝ եթե ինձ մի բան լինի, պապայիս մոտ կտանեք, կարծես կանխազգացում էր ունեցել»: Մեկ ամիս ընտանիքը սպասման մեջ է ապրել: «Ամեն տեղ իրեն էինք փնտրում: Եղբայրս ու տագրս գնացին Արցախ, իրենց տեղն ասել էին: Դիերը թուրքերի մոտ էին եղել: Նոյեմբերի 22-ին եղբորս ծննդյան օրն է: Այդ օրը նա զանգեց. «Նե՛լ, գտել եմ Մերուժանին, «նվերս» եղավ: Հարցրեցի՝ ո՞ղջ է: Եղբայրս արձագանքեց՝ ոչ:
 
Այնքան մեծ հույս ունեի, որ գալու էր, այնքան մեծ հավատ ուներ: Մի կապոց մոմ էր բերել եկեղեցուց՝ մա՛մ, կվառես մոմերը, մինչև գամ: Պատերազմի օրերին ոտքով առավոտյան վաղ Գյումրիից Սուրբ Հովհաննես էր գնում: Ես էլ միշտ ասում էի՝ իր հավատքի շնորհիվ կփրկվի»: Ապրելու ուժի մասին: «Մերուժանն ինքն իրենով կյանք էր, այնքան եռանդ կար իր մեջ: Իրեն այնքան շատ եմ սիրել, կյանքիցս էլ շատ, իրենից հետո ուզում էի կյանքիս վերջ տալ: Բայց աղջիկս ասաց՝ մա՛մ, եթե քո հետ մի բան լինի, ես էլ քո հետևից կգամ: Ու ես սթափվեցի: Աղջիկս ինձ ուժ տվեց, որ կարողանամ ապրել: Իր համար էլ է շատ դժվար, հայրիկից հետո եղբորը կորցրեց: Հիմա աղջիկս ընտանիք է կազմել: Մեկս մյուսիս ուժ ենք տալիս: Գիտեմ, որ Մերուժանս կա, մեզ հետ է, այդ հույսով եմ ապրում, որ ամեն րոպե իմ կողքին է»: Երբ տիկին Նելլիի հետ զրուցում էինք Մերուժանի մասին, մի աղավնի եկավ ու նստեց նրանց պատշգամբում: Մայրիկն ասաց. «Կարծես տղայիս հոգին է, ինձ ասում է՝ միշտ կողքիդ եմ»:
 
Հ. Գ. - Մերուժան Գրիգորյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Գյումրու գերեզմանատանը՝ հայրիկի կողքին:
 
ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմին Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանՇենգավիթի բաժնի համայնքային ոստիկանները թմրամիջոց իրացնելու դեպք են բացահայտել․ նախաձեռնվել է քրեական վարույթ Մերձավոր Արևելքում տասնամյակներ շարունակվող անվերջ պшտերազմներն ապացուցել են մի անհերքելի ճշմարտություն, որ ռшզմական միջամտությունը չի ապահովում անվտանգություն․ Արաղչի Բենզալցակայանում տաքսու ուղևորը կրակ է բացել՝ թանկ վճարի պատճառովԲժիշկը զգուշացրել է աշնանը սրտի հետ կապված ռիսկերի մասին 48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներ Տնտեսական ճգնաժամի վտանգը մեծանում է․ ի՞նչ է սպասվում Հայաստանին առաջիկա ամիսներինԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ Սավգուլյան«HOWO» բեռնատարը Ռանչպար գյուղի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել է ԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա ՍողոմոնյանԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքներըՑիկլոնը մոտենում է Հայաստանին․ ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղատարափ անձրևներ Ինչպես տան պայմաններում ստուգել ջրի մաքրությունն ու դրա մեջ առկա տարրերըԵվրոպայի առաջնությունում այսօր ռինգ դուրս կգա Հայաստանի 3 ներկայացուցիչ Սեպտեմբերի 21-ին Երևանը «փակվում է»․ 8 ավտոբուսային երթուղի կփոխի շարժման ուղղությունը Ինչպես ռելսային տրանսպորտը «գրավեց» խոշոր քաղաքները. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Սկսվել է Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիան Արցախի դեմ. «Փաստ»Դպրոցներում միտումնավոր աշակերտներին հեռացնում են ազգային արժեքներից. Ատոմ ՄխիթարյանԱրցախի հանձնումը նախապես համաձայնված է եղել Ադրբեջանի հետ․ Աշոտ Սարգսյան Կրակեն՝ չպատասխանենք․ այսպե՞ս են պատրաստվում պաշտպանել Հայաստանը. Էդմոն Մարուքյան Փաշինյանն այլ պետության քաղաքական գիծն է զարգացնում. արցախցի նախկին պաշտոնյա Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արամ Մարգարյան. տեսանյութԾափ տվեք. կարևորը՝ իշխանավորները ճոխ կյանքով ապրեն. «Փաստ»Արցախն ընդամենը տարածք չէր․ այն տուն էր, հիշողություն ու մեր տղաների կյանքի պատմությունը. Past.am-ը՝ ամենակարևորի մասինԱյն մասին, թե ինչ կրիտիկական նշանակություն ունի փոքրիկ Տիգրանաշենը Հայաստանի համար, և ինչու են մեր թշնամիները ու նրանց տեղական կամակատարներն ամեն գնով փորձում մեզնից այն պոկել. Չալաբյան«Տալ, պրծնելուց» անցավ երեք տարի. մենք ոչ միայն հանգիստ չենք ապրում, այլև կանգնած ենք այնպիսի սպառնալիքների առջև, որոնք անհավանական էին թվում. թյուրքագետ #ՀԻՄԱ. Ազգային ողբերգությունից 3 տարի անց. ուղիղ միացում` Եռաբլուրից Գազի մատակարարումները դիվերսիֆիկացնելու հնարավորությունները խիստ սահմանափակ են. ի՞նչ առաջարկ է անում Բաքուն. «Փաստ»Քաղաքական շանտաժը միշտ իր գինն է ունենում. «Փաստ»«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի ուղերձը Արցախի հանձնման ու հայաթափման երրորդ տարելիցի կապակցությամբ Ջերմուկի ոստիկանները կեղծ խմիչքի և ծխախոտի իրացման դեպք են բացահայտել․ հայտնաբերվել են կեղծ ծխախոտի 1738 տուփ և 24 շիշ օղի Գերմանիայի հեռուստատեսության հայտարարությունն արվել է Արցախի տեղահանման հենց նախօրեին. Նարեկ Կարապետյան Տերյան փողոցում բախվել են Հրազդան-Երևան երթուղու միկրոավտոբուս ու «TOYOTA», 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ Shamshyan Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 19-ին 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Ապրելու ուժ ավագ որդիս տվեց, չեմ կարող թուլանալ և կոտրվել». կրտսեր սերժանտ Մհեր Հովակիմյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Մարտակերտում. «Փաստ»ՌԴ-ում շարունակվում են խորհրդարանական ընտրությունները․ մասնակցությունը հասել է 30,21%-ի Վթար․ ջուր չի լինելու մինչեւ 18:00-ն ԱՄՆ-ն, Դանիան և Գրենլանդիան համաձայնագիր են կնքել՝ կղզում Միացյալ Նահանգների մշտական գործողություններ իրականացնելու լիակատար հնարավորության մասին Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ի՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը. «Փաստ»«Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ»Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ»Սահմանամերձ գյուղերը պետք է ոչ թե դատարկվեն ու հանձնվեն, այլ ապրեն, ամրանան ու զարգանան. Լենա Մաթևոսյան«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան «ՈւԱԶ»-ը մոտ 40 մետր գլորվելով հայտնվել է ձորում․Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոց Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ»Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ»Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ»