Երևան, 20.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բոլորով՝ ծանրագույն մեղքի տակ. ինչպիսի՞ն է լինելու շարունակությունը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի անվան ՔՊ խմբակցության թվով 67 պատգամավոր, միահամուռ ու «հպարտ մենության» պայմաններում «կողմ» քվեարկելով, այսպես ասած՝ վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը: Բնականաբար՝ 0 «դեմ», 0 «ձեռնպահ»: Բնականաբար, քանի որ, ինչպես հայտնի է, խորհրդարանի ընդդիմադիր՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները քաղաքական հայտարարություններով բոյկոտեցին հիշյալ «կանոնակարգի» ինչպես քննարկումը, այնպես էլ՝ քվեարկությունը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հայտարարեց, որ իրենք չեն մասնակցելու հիշյալ կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը՝ հաշվի առնելով այն փաստը, որ «նմանօրինակ կանոնակարգերը չեն ենթադրում վավերացման այն ընթացակարգը, որով այն անցկացնում են Հայաստանի կառավարիչները»:
 
Ընդդիմադիր այս խմբակցության ղեկավարը նաև նշեց. «Եվ այն փաստը, որ ՍԴ-ն որոշման մեջ հարցին բացարձակ չվերաբերող մեկնաբանությամբ ներառում է ներկայացրել, հիմնավոր կասկած է առաջանում, որ սույն գործողությունները միտված են հերթական հակապետական զիջումների համար հետագայում արդարացում ծառայելուն։ Հենց այդ և մի շարք այլ պատճառներով «Պատիվ ունեմ» խմբակցությունը չի մասնակցել ու չի մասնակցելու կանոնակարգի քննարկմանն ու քվեարկությանը»: Այդ հայտարարությունից քիչ անց ծավալուն հայտարարությամբ հանդես եկավ ՀՀԿ գործադիր մարմինը: Այդ հայտարարությամբ, եթե հակիրճ բնորոշելու լինենք, ՀՀԿ ԳՄ-ն թե՛ քաղաքագիտական, թե՛ միջազգային ու պետական իրավունքի տեսանկյունից ուղղակիորեն հողին էր հավասարեցրել փաշինյանական իշխանության բոլոր հիմնավորումներն ու հղումները, որոնցով Նիկոլ Փաշինյանն ու նրա խումբը փորձում են հիմնավորել կամ արդարացնել Հայաստանի ու հայկական տարածքները թշնամուն նվիրելու, հանձնելու իրենց խայտառակ ու կործանիչ գործելակերպը:
 
Չզլանանք ու մի մեջբերում էլ անենք ՀՀԿ ԳՄ նշված հայտարարությունից, մասնավորապես այդքան չարչրկված ու Նիկոլ Փաշինյանի կողմից այս երկրաքանդ «քաղաքականության» հիմքում դրած փուչիկի՝ «Ալմա-Աթայի հռչակագրի» վերաբերյալ. «Հարկ է միաժամանակ ընդգծել, որ Ալմա-Աթայի 1991 թվականի հռչակագիրը ցանկացած պարագայում չի կարող սահմանազատման հիմք հանդիսանալ, քանի որ այն ոչինչ չի պարունակում Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչման վերաբերյալ։ Այդ հռչակագրի համաձայն, անկախ պետությունները միայն ճանաչում և հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը: ԱՊՀ շրջանակներում անդամ պետությունների միջև գոյություն ունեցող սահմանների ճանաչումը ամրագրվել է միայն 1993 թ. հունվարի 22-ի կանոնադրությամբ։ Ալմա-Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք հանդիսանալու առումով առարկայազուրկ է նաև այն պատճառով, որ Ադրբեջանը ԱՊՀ անդամ է դարձել միայն 1993 թ., քանի որ մինչ այդ Ադրբեջանը հրաժարվել էր վավերացնել Ալմա-Աթայի հռչակագրի ընդունման համար հիմք հանդիսացող Ալմա-Աթայի արձանագրությունը և Մինսկի պայմանագիրը»:
 
Ոչ պակաս ծավալուն և հանգամանորեն հիմնավորված հայտարարությամբ հանդես եկավ նաև ԱԺ «Հայաստան» խմբակցությունը՝ ի շարս այլ փաստարկների, նաև նշելով. «Կանոնակարգի ներպետական համաձայնեցման (վավերացման) գործընթացը երկու երկրներում չի ընթանում համընթաց՝ բացառելու համար Ադրբեջանի կողմից անընդունելի վերապահումներով վավերացնելու հնարավորությունը... Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև միջպետական սահմանի սահմանազատման համար ելակետային սահմանագիծը պետք է հստակ սահմանված և նկարագրված լինի ՀՀ օրենսդրությամբ, որպեսզի սահմանազատման հետևանքով այդ ուրվագծի հնարավոր փոփոխությունը ենթակա լինի հանրաքվեի միջոցով որոշման»: Հանրագումարում «Հայաստան» խմբակցությունն առավել քան հստակ հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացը, ինչպես նաև կանոնակարգի վավերացման տեղի ունեցող ներպետական ընթացակարգերը «համարում է հակասահմանադրական և Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերին հակասող»:
 
Այսինքն, խորհրդարանական ընդդիմությունը, ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների, տեղի ունեցողն ու դրա բովանդակությունը բնորոշեց հակասահմանադրական, հակապետական և, բնականաբար, հրաժարվեց որևէ մասնակցություն ունենալ այդ ամենին: Մինչ ընդդիմության այս քաղաքական դեմարշի վերաբերյալ դիտարկումներին անցնելը, հարկ է նկատել, որ առանձին հայտարարությամբ հանդես եկավ նաև «Սրբազան պայքարի» առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը: Սրբազանի խոսքը միգուցե ավելի քիչ էր հագեցած քաղաքագիտական ու իրավագիտական եզրույթներով ու սահմանումներով, ավելի պարզ էր և, ի դեպ, ուղղված էր նաև կամ՝ առավելապես հենց քպականներին:
 
Ահավասիկ. «Բոլորդ դառնում եք հանցագործության մեղսակից, մտնում եք մեղքի տակ, մի՛ արեք դա, հրաժարվե՛ք: Այսօր հիմք է դրվում հավաքական մեղավորության: Կանոնակարգն իր բնույթով անօրինական է: Այն անցել է ՍԴ-ով, անցնում է ԱԺ-ով, և այսպիսի ընթացակարգով վավերացնելով այն՝ մեղքի չափաբաժինը տեղափոխվում է բոլորի վրա՝ ՍԴ դատավորների, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության և անուղղակի կերպով տեղափոխելով այն մարդկանց, ժողովրդի վրա, որոնք քվեարկել են այս խմբակցության օգտին»: Բայց հասկանալի է, որ թշնամական շահերի սպասարկմանը լծվածները այդ բոլոր զգուշացումներն ու հորդորները չլսելու տվեցին և, ինչպես արդեն նշեցինք, միահամուռ և ցնծագին «կողմ» քվեարկեցին: Ինչի՞ն: Այն բանին, որ իրենց ղեկավար Փաշինյանը, նաև՝ նրա ցուցումով՝ Մհեր Գրիգորյանը շարունակեն Հայաստանը կտոր-կտոր հանձնել Հայաստանի ոչնչացման, հայության բնաջնջման նպատակների մասին անթաքույց ու ավելի ու ավելի ոգևորված հայտարարող Ալիևին:
 
Սկզբունքորեն, դա կանոնակարգ էլ չէ, անկախ այն բանից, թե դրա մեջ ինչ է գրված: Մեծ հաշվով, տեղի է ունենում Հայաստանի պետականության աստիճանական լուծարման, կազմաքանդման և մեր երկիրը կտորկտոր թշնամիների տրամադրության տակ դնելու, շարունակական միակողմանի զիջումներ իրականացնելու գործընթաց: «Կանոնակարգ-մանոնակարգն» ընդամենը այդ ոճրագործությանն ինչ-որ իրավական շղարշ հաղորդելու համար է: Մյուս կողմից՝ արդեն վաղուց ոչ մի բանիմաց մարդու համար նորություն չէ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը՝ առավելապես ԱՄՆ ներկայիս վարչախմբի ճնշման ու «գլխավոր հովանավորության» և վերջինիս տարածաշրջանային գործընկեր-ՆԱՏՕ-ի անդամ ու ծայրահեղորեն հայատյաց Թուրքիայի անմիջական հսկողության պայմաններում: Նա հենց դրա համար էլ 2018-ին բերվել, իսկ 2021-ին էլ պահվել է իշխանության: Նա իր հանձնարարություններն է կատարում:
 
Ողջ հարցն այն է, թե ինչ են ուզում անել մյուս ուժերը, խորհրդարանական ու ոչ խորհրդարանական ընդդիմադիր-ազգային միավորումները: Ամենից կարևորն այն է, որ թե՛ խորհրդարանական ընդդիմության բոյկոտը, թե՛ արտախորհրդարանական ուժերի հայտարարություններն ինքնին ենթադրում են տրամաբանական շարունակություն, ենթադրում են գործողություններ: Այլապես ստացվում է, որ Փաշինյանն իր ուզածն արեց, մյուսները ասացին, որ նրա արածը հակասահմանադրական ու հակապետական է, ու... ամեն մեկը գնաց իր «բանուգործին»: Հարցն այն է, որ երբ իրականանա թեկուզ նույն ընդդիմադիրների ամենամռայլ կանխատեսումների թեկուզ կեսը, արդեն երևի ոչ մեկին հետաքրքիր չի լինելու, թե ով էր կողմ, ով էր դեմ, ով էր բոյկոտում...
 
ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ
 
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Էդմեն Շահբազյանը հաղթանակ է տարել UFC 331 մրցաշարում և օկտագոնում ծածանել Հայաստանի դրոշը Գյումրիում ճակատ ճակատի բшխվել են «BMW»-ն և «Ford Transit»-ը․ կա 4 վիրավnր «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՍեուլում հայտարարել են, որ ԿԺԴՀ-ն չնույնականացված шրկ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Նոր Խարբերդի մանկատան դայակներից մեկը դաժան ծեծի է ենթարկել հաշմանդամություն ունեցող երեխայի․ մանրամասներ Սեպտեմբերի 21-24-ը Չինաստանի պատվիրակությունը կայցելի Հայաստան Արարատի մարզում բшխվել են 2 «ԳԱԶել» մակնիշի բեռնատար․ նրանցից մեկը, որը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով, կողաշրջվել է․ կան վիրավnրներ, կենդանիների մի մասը uատկել է Կյանքի համար լավագույն երկրների վարկանիշում Հայաստանը զբաղեցրել է 86-րդ տեղը Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Թեհրանի փոխանցած պայմանները․ Ղալիբաֆ ՌԴ Պետդումայի ընտրությունների քվեարկությունը մեկնարկել է Հայաստանի երկու ընտրատեղամասում Տավուշի մարզում 20-ամյա վարորդը «Nissan Sentra»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել երկաթե արգելապատնեշին, ապա՝ բետոնե պատնեշին և հայտնվել ձորակում․ կա վիրավnր «Բարսելոնան» արտագնա խաղում հաղթել է «Սևիլյային»՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Կոտայքի մարզում բшխվել են «BMW»-ն, «Tesla»-ն, «Mitsubishi Chariot»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավnրներ Իսրայելը uպառնալիք է ներկայացնում ոչ միայն տարածաշրջանի, այլև ամբողջ աշխարհի համար. Ֆիդան Ուկրաինական ԱԹՍ-ի hարվածի հետևանքով Մոսկվայի մարզում պահեստային համալիր է բռնկվել Ռաֆինյայի բենեֆիսը շարունակվում է. Բարսելոնան արտագնա խաղում հաղթեց Սևիլյային՝ շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկով Արման Ծառուկյանը նոկաուտի է ենթարկել Մաուրիսիո Ռուֆիին Որպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում Հայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրը«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակինԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներՔաղաքացիների 64%-ը դրական է վերաբերվում թվային ռուբլու ներդրմանը Ամենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանNASA-ն Լուսնի վրա հայտնաբերել է նոր ձևավորված ռեկորդային չափերի խառնարան Ծրագրում էի գնալ Երևան, սակայն ինձ զգուշացրին Հայաստան կատարելիք իմ ուղևորության հետ կապված որոշակի ռիսկերի մասին․ ուղևորությունը հետաձգվում է․ Իլյա Յաշին Յամալին պետք է PR արշավ վարել․ սակայն լավագույններն այն խաղացողներն են, որոնց նման արշավներ հարկավոր չեն․ «Բավարիայի» սպորտային տնօրեն