Երևան-Մեղրի ճանապարհին արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Հոկտեմբերի 21-ին, ժամը 10:16-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Գորիս-Հարժիս հատվածում՝ խաչմերուկում, առկա է խցանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները պարեկային ծառայության աշխատակիցների հետ արգելափակումից դուրս են բերել 10 մարդատար և 3 բեռնատար ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live




















































