Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ). Սև երկուշաբթին, ռեակտիվ շարժիչներով ինքնաթիռների առաջին նախագծերից մեկը, ստրեպտոմիցին հակաբիոտիկի հայտնագործումը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Հայաստան՝ Հրթիռա-հրետանային զորքերի օր, Ալբանիա՝ Մայր Թերեզայի օր, Մոլդովա՝ Փաստաբանի օր:

ՀԱՅԱՍՏԱՆ

1870 –ծնվել է մանկագիր Խնկո Ապերը (Աթաբեկ Խնկոյան):

1963– վախճանվել է ռեժիսոր, դերասան Կարո Ալվարյանը:

1992- Հայաստանում ավարտվել է Հրթիռա-հրետանային զորքերի կազմավորման գործընթացը:

1994- վախճանվել է նկարիչ Արտաշես Հունանյանը:

2001- Հայաստանի արդարադատության նախարարությունը գրանցել է ՀԺԿ նախկին անդամների ստեղծած Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը:

2008- Արագածոտնի մարզի Թթուջուր գյուղի մոտ տեղի է ունեցել Պարապլաներային թռիչքների առաջին փառատոնը Հայաստանում: Պարապլաներիստները ցուցադրել են խմբակային, տանդեմ (երկուսով) և ակրոբատիկ թռիչքներ:

2011- վախճանվել է հայազգի խորհրդային ճարտարապետ Կառլեն Անանյանը (էստակադով ուղանցույց, Քիմռեակտիվների գործարան, Վեդիում գինու գործարան, Սոչիում պանսիոնատ, Հայրենական պատերազմում զոհվածների հուշարձաններ ԼՂՀ-ի Վերիշենում և Նոյեմբերյանում հուշարձաններ, 1988 թվականին ավիավթարի զոհ հարավսլավացի օդաչուներին նվիրված հուշարձան, Տիգրան Պետրոսյանին նվիրված հուշարձան և այլն):

2013- Հայաստանի գրողների միության արտահերթ համագումարում միության նախագահ է ընտրվել բանաստեղծ, արձակագիր, Հայաստանի ազգային գրահրատարակչական գործակալության տնօրեն Էդվարդ Միլիտոնյանը:

2018-Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրել է աշխատանքը, որի արդյունքում 600 աշխատող դարձել է գործազուրկ:

2021-ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի ջանքերով Ադրբեջանից հայրենիք է վերադարձել 5 հայ ռազմագերի:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 202 – տեղի է ունեցել Զամայի ճակատամարտը, որը Պունիական պատերազմների նշանավոր մարտերից մեկն է, որտեղ հռոմեական զորքերը պարտության են մատնել Հաննիբալի գլխավորած կարթագենյան զորքին:

439 - վանդալները զավթել են Կարթագենը:

1453– Բորդոյում անգլիացիների կապիտուլ յացիայով փաստացի ավարտվել է Հարյուրամյա պատերազմը Անգլիայի և Ֆրանսիայի միջև:

1469 - Ֆերդինանդ 2-րդ Արագոնացին, ամուսնանալով Իզաբելլա I-ի հետ, միավորել է Արագոնն ու Կաստիլիան:

1553- վախճանվել է իտալացի նկարիչ Բոնիֆացիո Վերոնեզեն:

1745– վախճանվել է անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ Ջոնաթան Սվիֆթը, որը հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպով:

1812 -Նապոլեոն Բոնապարտը լքել է Մոսկվան:

1860 -Ֆլորենցիայում բացվել է ներքին այրման շարժիչների առաջին գործարանը:

1862 -ծնվել է կինեմատոգրաֆիայի հիմնադիրներից մեկը՝ ֆրանսիական կինոարդյունաբերության հիմնադիր Օգյուստ Լյումիերը:

1867 -Ֆրանսիայում Թելեշովին արտոնագիր է տրվել պուլսացող շարժիչով ինքնաթիռի համար, որը հանդիսանում է աշխարհում ռեակտիվ շարժիչներով ինքնաթիռների առաջին նախագծերից մեկը:

1892– ծնվել է ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալյոխինը:

1901– բրազիլացի գյուտարար Ալբերտո Սանտոս-Դյումոնն իր ստեղծած դիրիժաբլով Փարիզում պտտվել է Էյֆել յան աշտարակի շուրջը:

1909– վախճանվել է իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան Չեզարե Լոմբրոզոն:

1912 - Իտալիան Օսմանյան կայսրությունից գրավել է Լիբիայի Տրիպոլի քաղաքը:

1937- վախճանվել է նորզելանդական ծագմամբ բրիտանացի ֆիզիկոս Էռնեստ Ռեզերֆորդը, որը համարվում է միջուկային ֆիզիկայի «հայրը»։

1943 -ամերիկացի ուսանող, մանրէաբան Ալբերտ Շացը անջատել է ստրեպտոմիցին հակաբիոտիկը, որը տուբերկուլ յոզի բուժման դրական արդյունք ապահոված առաջին դեղն է:

1943-վախճանվել է ֆրանսուհի քանդակագործ Կամիլ Կլոդելը:

1960 -ԱՄՆ-ի կառավարությունը արգելք է դրել Կուբայի հետ առևտուր անելու վրա, սկսվել է Կուբայի տնտեսական շրջափակումը:

1987 -Դոու-Ջոնսի արդյունաբերական ինդեքսն իր պատմության ընթացքում առաջին անգամ մեկ օրում նվազել է 22,6 %-ով, որը անմիջականորեն ազդել է ոչ միայն ԱՄՆ-ի, այլև ամբողջ աշխարհի բորսաների վրա: Այդ օրը պատմության մեջ է մտել սև երկուշաբթի անունով:

2002-Թուրքմենստանում չեղարկել են թուրքմեն ժողովրդի սուրբ գիրք հանդիսացող «Ռուհնամա» («Խոսք հոգու մասին») գրքի տարեդարձի միջոցառումները: Գիրքը գրել էր նախագահ Սափարմուրադ Նիյազովը:

2011 -Ալեքսանդր Յին և Սինգերու Կոնդոն հաշվարկել են «Պի» հաստատունի մեծությունը՝ ստորակետից հետո 10 տրիլիոն թվով:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն