Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Տեսչականը «Արթկոսմեդ»-ում, որտեղ մարդ էր մահացել, ժամանակին բազմաթիվ խախտումներ էր արձանագրել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հոկտեմբերի 8-ին հերթական մահվան դեպքն էր գրանցվել «Արթկոսմեդ» էսթետիկ վիրաբուժության կենտրոնում։ 

MediaHub-ը գրել էր, որ 56 տարեկան մի կին նշված բժշկական կենտրոնում պլաստիկ վիրահատության ենթարկվելու ժամանակ ունեցել է սրտի կանգ, ու քանի որ տվյալ կլինիկան չի ունեցել համապատասխան վերակենդանացման բաժանմունք և միջոցներ՝ պացիենտի վիճակը կայունացնելու, նրան ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել էին «Աստղիկ» բժշկական կենտրոն, բայց նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Սա, իրականում, լուրջ խնդիր է, որով պետք է զբաղվեն համապատասխան մարմինները, սակայն չեն զբաղվում կամ լավ չեն զբաղվում և մատների արանքով են նայում։ 

Հատկապես այս կլինիկայից շատ են դժգոհությունները, որ հայր և որդի Սամվել և Արթուր Սարգսյանները, իրականում, մարդկանց կյանքի հետ են խաղում, բազմաթիվ քաղաքացիներից կոնկրետ MediaHub-ն այս օրերին պատմություններ է լսել հենց իրենց կամ իրենց ծանոթ-բարեկամների անձնական փորձից, թե ինչպես են դիմել «Արթկոսմեդին» այս կամ այն պլաստիկ միջամտության հարցով և վիրահատությունից հետո խնդիրների և բարդությունների առջև են կանգնել։ Բայց էսթետիկ կենտրոնը, որ տեղակայված է պոլիկլինիկայի տարածքում, շարունակում է իրեն գովազդել և գովազդի հաշվին հաճախորդներ ներգրավել։ Հիշեցնենք, որ սրանից մեկ տարի առաջ էլ այս նույն կենտրոնում վիրահատության ժամանակ 31 տարեկան մի կին էր մահացել, բայց մինչ օրս ո՛չ վիրահատող բժիշկը, ո՛չ տվյալ բուժհաստատության տնօրեն Արթուր Սարգսյանը, ո՛չ կենտրոնը՝ ինքնին, որևէ պատասխանատվության չեն ենթարկվել։ 

Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնեցին, որ մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, սակայն մինչ օրս սպասում են փորձագիտական կենտրոնի եզրակացությանը, որ հասկանան՝ տվյալ մահվան դեպքը իսկապե՞ս տեղի է ունեցել բժշկական սխալի հետևանքով, թե՞ ոչ։ Եզրակացությունը ստանալուց հետո նոր կորոշեն՝ կասեցնե՞ն տվյալ կլինիկայի գործունեությունը և որևէ մեկին կանչե՞ն պատասխանատվության, թե՞ ոչ։ Իսկ եզրակացությունը Աստված գիտե, թե երբ կգա ու այդ ընթացքում դեռ քանի հոգի իր կյանքն ու առողջությոuնը կվտանգի այս կլինիկայում։ MediaHub-ը այս առնչությամբ հետաքրքրվեց առողջապահության նախարարությունից, թե երբ է այս կլինիկային լիցենզիա տրվել և ինչ հիմքով։

Նախարարությունից մեզ հայտնեցին, որ իրենք «Արթկոսմեդ» անունով լիցենզավորված կազմակերպություն չունեն, այլ տվյալ հասցեում լիցենզավորված գործունեություն է ծավալում «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ՍՊԸ-ն, որը հենց «Արթկոսմեդ» էսթետիկ բժշկության կենտրոնն աշխատեցնող ընկերությունն է։ Ըստ ԱՆ-ի՝ «Սամվել Սարգսյան և գործընկերներ» ՍՊԸ-ն իր լիցենզիան ստացել է 2021 թվականին՝ «պլաստիկ վերակառուցողական և էսթետիկ վիրաբուժական սպասարկում իրականացնելու համար»։ Առողջապահության նախարարությունը լիցենզիան տվել է ու քաշվել մի կողմ, քանզի լիցենզիան ստանալուց հետո վերահսկողություն իրականացնելու գործառույթն արդեն ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն է։ 

Նկատենք, որ այս տեսակի մասնավոր կլինիկաները, ինչպես մեզ պատմեցին առկա պրակտիկայից, լիցենզիա ստանալու պահին, սովորաբար, ներկայացնում են, որ բավարարում են ներկայացված պահանջներին, օրինակ՝ ունեն վերակենդանացման բաժանմունք, անհրաժեշտ սարքավորումներ և անձնակազմ, իսկ երբ ստուգող մարմինը հեռանում է, այդ ամենը վերանում է, քանզի ի վիճակի չեն, իրականում, պատշաճ վերակենդանացման բաժանմունք պահել։ Ուստի, մենք դիմեցինք տեսչական մարմնին՝ հասկանալու, թե վերջին անգամ ե՞րբ են ստուգումների գնացել «Արթկոսմեդ», ի՞նչ խախտումներ են արձանագրել, ի՞նչ է հետևել դրանց և ի՞նչ են պատրաստվում անել վերջին դեպքից հետո։ 

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից MediaHub-ին պատասխանել են, որ 2022 թվականին տեսչական մարմինը ստուգումներ է իրականացրել «Սամվել Սարգսյան եւ գործընկերներ» ՍՊԸ-ում, և ստուգման արդյունքում արձանագրվել են թերություններ, և 2022 թվականի մարտի 25-ին ՍՊԸ-ին տրվել է հանձնարարական (Կարգադրագիր) արձանագրված թերությունները վերացնելու մասին: 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին այս ընկերությունում Տեսչական մարմնի տեսուչների կողմից իրականացվել է վերստուգում, որի արդյունքում ընկերությանը 2022 թվականի հոկտեմբերի 03-ին տրվել է վերստուգման տեղեկանք:

2022 թվականին վերոնշյալ ՍՊԸ–ում ստուգման ժամանակ արձանագրվել են թվով 23 կետից բաղկացած խախտումներ:

Տեսչականից տեղեկացրին նաև, որ «Արթկոսմեդ» կլինիկան աշխատեցնող «Սամվել Սարգսյան եւ գործընկերներ» ՍՊ ընկերության վերաբերյալ Տեսչական մարմնում հարուցվել է եւս մեկ վարչական վարույթ՝ 2024 թվականի հոկտեմբերի 9-ին բժշկական կազմակերպության կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանումը պարզելու նպատակով, որը դեռեւս ընթացքի մեջ է։ 

Ինչ վերաբերում է մեկ տարի առաջ այս նույն կլինիկայում արձանագրված մահվան դեպքին, ապա տեսչականից ասացին, որ մեկ տարի առաջ նշված ՍՊԸ-ում մահվան դեպքի վերաբերյալ տեղեկատվություն Տեսչական մարմնում չի ստացվել։ 

Վահե Մակարյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Էգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ ԱսրյանՄարմարաշենում «Mercedes»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտու, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավnր Մեկամսյա դադարից հետո 18 արդարների գործով դատական նիստերը վերսկսվում ենՇուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա«Hongqi»-ն Պարոնյան-Ձորափնյա փողոցների հատման վայրում հայտնվել է ջրագիծ անցկացնելու համար փորված փոսում Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. Նարեկ Կարապետյան Իշխանությունը գունազարդ հաղորդագրությամբ հերթական փուչիկն է փչել, անունը դրել՝ քրեական գործ․ Աբրահամյան Ուկրաինայի ԶՈւ-ն նոր գերագույն հրամանատար ունի