Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նիկոլի արտաքին քաղաքականությունը և դիվանագիտությունը․ հեծանիվն ընդդեմ շախմատի

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հիշո՞ւմ եք, երբ օրվա ռեժիմի ԿԳՄՍ ներկայացուցիչները մեկ հոգու խիստ հրահանգով Հայաստանի հանրակրթական դպրոցներում արգելեցին շախմատի դասերը, ակնհայտ դարձավ, որ դպրոցներում ևս մի դավադրություն է նախատեսվում։ Իհարկե, Նիկոլը շատ երկար մտածեց, ուղեղին զոռ տվեց, թե իր համար ինչ իմիջային կերպար ստեղծի, որ դա հակադրի ՀՀ երրորդ նախագահի շախմատիստի իմիջին ու հետո պարտադրի այն ընդօրինակել դպրոցներում ու վերջապես մկան պես մի փիղ երկնեց՝ խորամուխ լինելով հեծանվասպորտի այբուբենի մեջ։ Ոչինչ, որ այդտեղ էլ միջակից ցածր ունակություններ ցուցաբերեց, ինչպես իր կյանքի բոլոր ոլորտներում, բայց հո անունը դուրս եկավ, և, խնդրեմ, դպրոցներին հերթական հրահանգը չուշացավ։ Չնայած Նիկոլի իմիջմեյքերները կարող էին ավելի արագ կողմնորոշվել ու նրան նստեցնել հեծանիվին։ Հիմա մարզերի ու մայրաքաղաքի դպրոցների սաները հնարավորություն կունենան հեծանիվ վարելու՝ հուսամ Նիկոլից լավ ու հմուտ։ Դե Սերժ Սարգսյանը ցանկանում էր խելացի, տրամաբանող սերունդ դաստիարակել դպրոցներում, Նիկոլն էլ ուզում է դեռ փոքրուց գոնե հեծանիվ չունենալու բարդույթից երեխաներին «ձերբազատել»՝ այդ օպերացիայի անունն էլ դնելով իբրև «հեծանվային սպորտի զարգացում», առողջ ապրելակերպի գաղափարներն են տարածում, ֆիզիկական դաստիարակությունն են խրախուսում դպրոցներում։

Ժողովուրդը լավ խոսք ունի՝ հիմար գլխից ոտքերը կրակն են ընկել։ Դատարկ գլխով հեծանիվը ոչ թե առողջարար է, այլ կարող է անգամ ազգային ողբերգության պատճառ դառնալ, ինչն էլ հիմա մեր գլխին բերում է ձախողակ, ապաշնորհ Փաշինյանը, որի առողջ ապրելակերպը սահմանափակվում է հաստացած ու դեֆորմացված մկանները հեծանիվի նստատեղի վրա անօգուտ դնելով, բայց որկրամոլության մաստեր կլասներ տալով։ Հիշո՞ւմ եք՝ մի ժամանակ էլ մարզասրահից էր տեսանյութեր հանրայնացնում, բայց հետո շատ արագ ձանձրացավ այդ զբաղմունքից։ Հեծանիվն էլ շուտով կթողնի այն կամակոր երեխաների նման, որոնց ծնողը տարբեր խմբակներ տանելով ի վերջո համակերպվում է մտքի հետ, որ իր երեխան բութ է և շատակեր։ Նիկոլի հեծանվամոլուցքը Սերժ Սարգսյանի շախմատային հրապուրանքին՝ հոբբիին հակադրվելու միտում ունի, այնքան շատ է ուզում նա իր հետագիծը թողնել եկող սերնդի վրա, որ արմատախիլ անելով շախմատի նկատմամբ դպրոցականների շրջանում հետաքրքրություն առաջացնելու ծրագիրը, փոխարենը «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի ծիծաղելի անունով մրցաշարն է հորինել, որն անցկացվում է ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատություններում բարձր դասարանցիներից կազմված հավաքական թիմերի շրջանում։ Եթե կապկել, ապա կապկել մինչև վերջ։ Ժամանակին Սերժ Սարգսյանն էր պարբերաբար այցելում դպրոցականների շրջանում շախմատով զբաղվող աշակերտների մրցաշարերին, նրանց պարգևատրում, խրախուսում։ Տեսնենք Նիկոլի այս մրցակցություն- հրապուրանքն ինչքան կտևի։

Նիկոլին միայն մեկ զբաղմունք չի ձանձրացնում՝ վայելել իշխանության բոլոր հաճույքները, իսկ այ՝ իշխանավորի, մանավանդ երկրի ղեավարի ուղիղ պարտականությունները նրան ի սկզբանե թերևս չեն էլ հետաքրքրել։ Այս վեց տարիների նրա ողջ քաղաքական ուղին դրա մասին է վկայում։ Քաղաքական ուղի շատ բարձր է ասված, նրա դեպքում կարելի է ասել հեծանվուղին՝ Նիկոլի քաղաքական հեծանվուղին, հեծանվորդ, որը համաշխարհային մրցաշարերում միշտ վերջինն է հատում վերջնագիծը, այն էլ նախավերջին հեծանվորդից ժամեր անց։

Երրորդ նախագահի մասին խոսելիս թևավոր արտահայտություն է դարձել նրա շախմատային դիվանագիտությունը, որը նախատեսում է խելացի, հաշվարկված, զգուշավոր, ծանրութեթև արված քայլեր արտաքին քաղաքականության մեջ՝ առանց ցեյթնոտային վրիպումների՝ հանուն հաղթանակի։ Հենց այդպիսին էր երրորդ նախագահի վերաբերմունքը աշխարհի հետ հարաբերություններում և նպատակային քայլերով Հայաստանի իմիջի, իրավունքի, հայկական արդարության վերականգնման, աշխարհում կշռի համար նա վարում էր իր շախմատային դիվանագիտությունը, ինչի արդյունքում Արցախյան հիմնախնդրի հարցի լուծումը մտել էր թերևս վճռական փուլ, ինչից Ալիևը սարսափահար եղած, ըստ հրապարակումների, միջոցներ ներարկեց ու 2018 թվականին այստեղ իրականացրեց ՀՀ-ի, Արցախի կործանումն ազդարարող դավադիր գործընթացը։ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանում Հայոց ցեղասպանությունը ճանաչող պետությունների թիվը կտրուկ ավելացավ, ավելին՝ անգամ Թուրքիային դատապարտող բանաձևեր սկսեցին շրջանառվել կառավարությունների և խորհրդարանների մակարդակով, Ցեղասպանության 100-ամյա տարելիցին բազմաթիվ երկրների ղեկավարներ ու դիվանագիտական կորպուսի, կառավարության ներկայացուցիչներ ժամանեցին Հայաստան՝ Ցեղասպանության հուշահամալիրում զոհերի հիշատակին խոնարհվելու և այդպիսով ընդունելու արյունոտ ու ազգասպան եղելությունը՝ անկյուն քշելով Թուրքիայի վարչախմբին։

Նրա կառավարման տարիներին էր, որ Հայաստանը հավասարակշռված, բարիդրացիության, գործընկերության, թափանցիկության և տարածաշրջանում շահեր ունեցող ուժերի ոչ թե հակադրման, այլ համադրման սկզբունքների վրա կառուցված քաղաքականության շնորհիվ քաղաքական, դիվանագիտական, տնտեսական, ռազմական կշիռ ու դերախաղացում ուներ ինչպես Արևմուտքի հետ հարաբերություններում, այնպես էլ Ռուսաստանի, Իրանի, տարածաշրջանի այլ բարիդրացիական պետությունների։ Նախորդ ղեկավարի օրոք ակտիվացել էին նաև հարաբերությունները Ասիա-Խաղաղօվկիանոսյան և Լատինամերիկյան տարածաշրջանների երկրների հետ: Չինաստանի հետ հարաբերություններում նախանշվել էին առևտրատնտեսական, էներգետիկ, տրանսպորտի և հումանիտար ոլորտներում համագործակցության հեռանկարային ուղղությունները: Զգալի ներուժ տեսնելով «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու» նախաձեռնության ձևաչափով խոշոր ենթակառուցվածքային նախագծերի իրականացման մեջ՝ Հայաստանը հավակնում էր մասնակցել դրանց, ինչը թույլ կտար բազմազանեցնել ոչ միայն Հայաստանի, այլև Եվրասիական տնտեսական միության մյուս երկրների լոգիստիկ հնարավորությունները:

2013 թվականից Հայաստանը ընդգրկելով Մաքսային միության և ԵԱՏՄ կառույցներում, Սերժ Սարգսյանը նաև կարողացավ սաստել արևմտյան պետությունների վրդովմունքը այլ՝ շրջանակային համաձայնագրի միջոցով ԵՄ-ի հետ կայուն և վստահելի հարաբերություններ հաստատելու հեռանկար ստեղծելով։ Եվ այնպես, որ ԵՄ-ն անգամ բարձրաձայնեց Հայաստանի քաղաքական ղեկավարության խելացի քաղաքականության մասին ու ասելով, որ ամենևին դեմ չէ Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմավարական դաշնակցային հարաբերություններին։ Միայն Նիկոլի օրոք է, որ ԵՄ պետությունները և մասնավորապես Ֆրանսիան բացահայտ քննադատության են ենթարկում Ռուսաստանին մեր տարածաշրջանում վարած քաղաքականության համար ու հայտարարում, որ Հայաստանը պետք է ձերբազատվի Ռուսաստանի բռնազավթումից, որովհետև Նիկոլը Ֆրանսիայի մայրաքաղաքում միայն հեծանիվ վարելու մասին է երազում ու Մակրոնի հետ գրկախառնված նկարներ ունենալու, և ոչ թե Հայաստանի շահը պաշտպանելու։

Ժամանակին և գուցե այսօր էլ շատերը քննադատում էին ՀՀ նախորդ ղեկավարի՝ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված դիվանագիտությունը, որը հայկական քաղաքագիտության մեջ ամրագրվեց «ֆուտբոլային դիվանագիտություն» անվամբ։ Մեղադրում էին և գուցե մեղադրում են, որ նա չկարողացավ այդպես էլ լեզու գտնել Թուրքիայի ղեկավարության հետ, և այդ խնդիրը ժառանգեց սերունդներին՝ ավելի խճճելով այն։ Այսօր ակնհայտ է, որ Թուրքիայի հետ ֆուտբոլային դիվանագիտության ամրապնդումը միմիայն Արցախը, իսկ հետո Հայաստանի ինքնիշխանությունը կորցնելու դիմաց էր լինելու։ Արձանագրություններն աղբամանը նետելիս Սերժ Սարգսյանն էլ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ձախողման պատճառը համարեց Թուրքիայի հավակնությունները, քանի որ արձանագրությունների տակ ստորագրելու համար Թուրքիան ՀՀ-ի համար անընդունելի մի շարք նախապայմաններ էր առաջ քաշել, որոնք, ի դեպ, այսօր հլուհնազանդ կամակատարի պես պարտավորվում են իրականացնել օրվա ապազգային իշխանությունները։ Դատեք ինքներդ՝ արձանագրություններն աղբամանը նետելով և Թուրքիայի ղեկավարությանը գրողի ծոցն ուղարկելով՝ Հայաստանը ձախողե՞ց, թե շահեց։

Ֆուտբոլային դիվանագիտությանն էլ Նիկոլը փորձեց հակադրվել «կուզեմ չոքեչոք քովդ գալ» դիվանագիտությամբ, երբ ԱՄՆ-ում վերջապես կարողացավ Էրդողանին համոզել ընդունել իրեն իր հարկի տակ՝ Թուրքական տանը և կրծքին ամուր սեղմել նրա հեղինակած գիրքը՝ հայի արյունով ստեղծված թուրքական արդարության մասին։ Սերժ Սարգսյանը պատռեց արձանագրությունները ու նետեց Էրդողանի դեմքին՝ արժանապատվորեն հրաժարվելով Էրդողանի՝ իր ձեռքերով հայերի հերթական ցեղասպանությունն իրականացնլու ծրագրից։ Նիկոլն անարժանապատվորեն ընդունեց Էրդողանի նվերը՝ միանշանակ հանաձայնելով նաև կատարել նրա ցանկությունները։

Օրվա իշխանությունների պարտվողական ու զիջողական վարքագիծը, որը կարելի է բնորոշել «հեծանվային դիվանագիտություն» եզրույթով՝ ձեզ օգնական։

 

Թագուհի Ասլանյան

Մաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվելԲանտարկել են Ավետիք Չալաբյանին, բայց «ՀայաՔվեի» ուժը, վճռականությունն ու նպատակները բանտարկել երբեք չեն կարողԱՄՆ ռազմածովային ուժերը Իրանի մերձակայքում կենտրոնացրել են 17 ռազմանավ Ալերգիայի այս դեղը կարող է մահացու վտանգավոր լինելԳյումրի-Կարս երկաթուղու գործարկումը՝ գործնական ռելսերի վրա․ Թուրքիան սկսել է Աքյաքա-Գյումրի հատվածի վերականգնումը