Առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվելու է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր
ՄՇԱԿՈՒՅԹՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից տեղեկացնում են, որ առաջին անգամ Հայաստանում հոկտեմբերի 17-ը նշվելու է որպես Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օր։
Օրվան նվիրված՝ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում «Պատմամշակութային արգելոց- թանգարանների և պատմական միջավայրի պահպանութայն ծառայություն» ՊՈԱԿ-ը «Առասպել, ավանդույթ՝ ինքնություն» խորագրով միջոցառում է անցկացնելու։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը և հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը հանդես են գալու զեկույցով։
Միջոցառումը կեզրափակվի «Բերդ» պարային անսամբլի ելույթով և վարպետության դասով։
1
Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդ...
3
Ռուբլու գինը կփոխվի՞․ տարադրամի փոխարժեքն այսօր Հայաստանում
4
Ինչպիսի՞ ձմեռ է լինելու այս տարի
5
Ե՞րբ կսկսվեն ձյան տեղումները Հայաստանում․ ե՞րբ է սպասվում առաջին ցրտահարությունը



