Հենրիխ Մխիթարյանը Բունդեսլիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում է
ՍՊՈՐՏԲունդեսլիգայի պաշտոնական կայքը այցելուների քվեարկությամբ որոշել է 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` հավաքականում ընդգրկվել է նաեւ Դորտմունդի «Բորուսիա»-ի եւ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
27-ամյա Մխիթարյանն ընդգրկվել էր նաեւ Whoscored.com եւ Kickerպարբերականների կազմած խորհրդանշական հավաքականներում:
Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ 9 գոլային փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



