Երևան, 22.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ)․ Շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար նավթամուղային համակարգը. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Գյուղացի կանանց համաշխարհային օր, Ձեռքերը լվանալու համաշխարհային օր, Սպիտակ ձեռնափայտի համաշխարհային օր (որպես հիշեցում, որ աշխարհում կան սահմանափակ ֆիզիկական կարողություններով մարդիկ), Շրի Լանկա՝ Ծառատունկի օր, Բրազիլիա՝ Ուսուցչի օր , Բելառուս՝ Դեղագործական և մանրէաբանական արդյունաբերության աշխատողների օր:

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1809– ծնվել է գրող, մանկավարժ Խաչատուր Աբովյանը, որը համարվում է արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիրը:

1901- ծնվել է հայ խորհրդային խմբավար և երաժշտագետ Թաթուլ Ալթունյանը:

1906 – ծնվել է խորհրդահայ անասնաբույժ Պարույր Հովհաննիսյանը:

1920– ծնվել է ֆրանսահայ նշանավոր կինոռեժիսոր Անրի Վերնոյը:

1922– ծնվել է ականավոր աստղագետ, տիեզերական աստղագիտության ռահվիրա, գրող, էսսեիստ, գեղանկարիչ Գրիգոր Գուրզադյանը:

1946 – ծնվել է նկարիչ Սարո Կալենցը:

1951– ծնվել է շախմատիստ Ռաֆայել Վահանյանը:

1980– վախճանվել է գրող Մուշեղ Գալշոյանը:

1998– վախճանվել է ծագումով հայ, գերմանացի դիրիժոր Ռոլֆ Հակոբը:

2004-Հայ-սլավոնական համալսարանի տարածքում բացվել է երախտագիտության այգի՝ որպես հայ և ռուս ժողովուրդների բարեկամության խորհրդանիշ:

2006– վախճանվել է երգչուհի Վարդուհի Վարդանյանը:

2007-Տարբեր հասարակական կազմակերպություններ ներկայացնող մի խումբ երիտասարդներ բողոքի ցույց են անցկացրել կառավարության շենքի մոտ` ընդդեմ Գառնու ձորի եզակի քարե ժայռերի՝ «Քարերի սիմֆոնիայի» ոչնչացման:

2012- Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում երկրի նախագահ Սերժ Սարգսյանի մասնակցությամբ շահագործման է հանձնվել նորակառույց 1756 բնակարան:

2013- ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի դաշտում ոչ-ոքի է խաղացել ՖԻՖԱ-ի վարկանիշով մոլորակի չորրորդ թիմի՝ Իտալիայի հավաքականի հետ։

2015- 50 ցմահ ազատազրկվածներ հացադուլ են սկսել, քանի որ, ըստ նրանց, շատերի քրեական գործերում կան երևան եկած նոր հանգամանքներ, որոնք կարող են ազդել դատարանի նախկին որոշումների վրա, սակայն դատարաններն այդ ամենը հաշվի չեն առնում:

2018-վախճանվել է հայազգի խորհրդային և ռուսական կինոռեժիսոր Ստեփան Պուչինյանը:

ԱՇԽԱՐՀ

մ.թ.ա. 70 –ծնվել է հռոմեացի պոետ Պուբլիոս Վերգիլիոս Մարոն:

533 -բյուզանդացի զորավար Վալիզարին մտել է Կարթագեն՝ այն հետ գրավելով բարբարոսներից:

1570- հիմնադրվել է ներկայիս Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փխենյանը:

1608 -ծնվել է իտալացի մաթեմատիկոս և ֆիզիկոս Էվանջելիստա Տորիչելլին:

1666 -Անգլիայի թագավոր Կառլ 2-րդը, առաջին անգամ ժիլետ հագնելով, այն դարձրել է մոդայիկ հագուստ:

1785 –ծնվել է չիլիացի գեներալ և քաղաքական գործիչ Խոսե Կառերան:

1814 –ծնվել է ռուս գրող, բանաստեղծ և նկարիչ Միխայիլ Լերմոնտովը:

1815 –սկսվել է Նապոլեոն Բոնապարտի աքսորը Ատլանտիկ օվկիանոսի Սուրբ Հեղինե կղզում:

1817 –վախճանվել է լեհ ռազմական և քաղաքական գործիչ Տադեուշ Կոստյուշկոն:

1844 –ծնվել է գերմանացի կոմպոզիտոր, բանաստեղծ Ֆրիդրիխ Նիցշեն:

1863 -ԱՄՆ-ի քաղաքացիական պատերազմի ընթացքում փորձարկումների ժամանակ խոր տակ վել է առա ջին սու զ ա ն ա վ «Hunley»-ն, ընդ որում՝ խեղդվել են նաև դրա ստեղծող Հարոս Լոուսոն Հանլին և նրա՝ 7 հոգանոց թիմը:

1880- ավարտվել է Քյոլնի տաճարի շինարարությունը, որի հիմնաքարը դրվել էր 632 տարի առաջ:

1897 -ծնվել է գրող Իլ յա Իլֆը («12 աթոռ», «Ոսկե հորթը»):

1920-ծնվել է ամերիկացի գրող Մարիո Պյուզոն («Կնքահայրը»):

1926 –ծնվել է ֆրանսիացի փիլիսոփա, բանասեր և գրաքննադատ Միշել Ֆուկոն:

1928 -գերմանական «Գրաֆ Ցեպելին» դիլիժաբլն իրականացրել է իր առաջին կոմերցիոն թռիչքը Ատլանտյան օվկիանոսի վրայով:

1940 -էկրան է բարձրացել Չարլի Չապլինի «Մեծ դիկտատոր» կինոնկարը:

1962 -սկսվել է Կարիբյան ճգնաժամը, որը ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի 13-օրյա դիմակայությունն էր՝ կապված խորհրդային հրթիռներ Կուբայում տեղակայելու հետ. դիմակայությունն ամբողջ աշխարհին կանգնեցրել է միջուկային պատերազմի սկսման սահմանագծին:

1964– շահագործման է հանձնվել աշխարհի ամենաերկար նավթամուղային համակարգը՝ «Դրուժբան», որն ունի մոտ 8900 կմ երկարություն:

1971 - Իրանում սկսվել են Պարսկաստանի հիմնադրման 2500-ամյակին նվիրված տոնակատարությունները:

1981– ստեղծվել է «Մետալիկա» ամերիկյան ռոք խումբը:

1990- Խորհրդային Միության առաջնորդ Միխայիլ Գորբաչովն արժանացել է Նոբել յան մրցանակի:

1992 - Ռուսաստանում սերիական մարդասպան Անդրեյ Չեկոտիլան մեղավոր է ճանաչվել 52 սպանությունների համար:

1997– տիեզերք է ուղարկվել «ԿասսինիՀյուգենս» ավտոմատ տիեզերական կայանը Սատուրն մոլորակի հետազոտության համար, ներկայում այն գտնվում է Սատուրնի արբանյակ Տիտանի վրա:

1999- ОРТ հեռուստաընկերության եթերից հանվել է «Ի՞նչ: Որտե՞ղ: Ե՞րբ» հաղորդումը:

2008- Դոու Ջոնսի արդյունաբերական ինդեքսն օրն ավարտել է աննախադեպ՝ 7,87 % անկումով:

2020 -Ղրղզստանի նախագահ Սոորանբայ Ժեենբեկովը հրաժարական է տվել:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Եթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Նոր աղանդ է հայտնվել՝ մարդկանց են սպանումԱլիևը պաշտոնից ազատել է Ստեփանակերտում իր հատուկ ներկայացուցչին Ֆրանսիայի տարածաշրջանային իշխանությունները կարգելեն առաջիկա օրերին ծրագրված բոլոր ցույցերը. Մակրոն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Պենտագոնը զորքեր է տեղափոխում Իրանի սահման՝ սպասելով Թրամփի «կանաչ լույսին» Այն մասին, թե ինչ է մեզնից համառորեն փորձում թաքցնել Փաշինյանը, սակայն ինչն ի վերջո անհնար է անվերջ թաքցնել. Ավետիք Չալաբյան2 տարի տղամարդու 5 ոսկե ատամով պրոթեզը մնացել է շնչուղիներում. նրան վիրահատել ենՊшտերազմն անհրաժեշտ չէ ո՛չ ՌԴ-ին, ո՛չ Բելառուսին, բայց պետք է պատրաստ լինել դրան. Լուկաշենկո Հոկտեմբերի 24-ի ցույցերի նախաշեմին Ֆրանսիայի ոստիկաններին հետ են կանչել արձակուրդից Հրազդանի կիրճում անծանոթ երիտասարդը հափշտակել է պայուսակը և դիմել փախուստի Թեհրանը չի բացառում պատասխան hարվածներ հասցնել Պարսից ծոցի պետությունների էներգետիկ ենթակառուցվածքներին. իրանցի պաշտոնյա Ռուսական կողմը ուկրաինական կողմին է փոխանցել 252 մարմին, իսկ Ուկրաինան՝ 25 Ո՛չ Փաշինյանի թույլ ու վտանգավոր TRIPP-ին, որը զիջումներ է ենթադրում ԱլիևինՏերյան փողոցի և Սայաթ-Նովա պողոտայի ճանապարհահատվածներում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը