Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Պաշտոնապես հայտարարում եմ, որ հեռուստաընկերությունը ոչ մի խնդիր չունի դերասանուհի Լիկա Սալմանյանի հետ. Դավիթ Բաբախանյան

ԼԱՅՖ

Life.panorama.am-ը գրում է.

«Դոմինո» սիթքոմում Աննա Գրիգորյանի և Լիկա Սալամանյանի այլևս չնկարահանվելու վերաբերյալ սիթքոմի ռեժիսոր Հարութ Խալաֆյանը տեսակետի մասինLife.panorama.am-ը արդեն պատմել է, սակայն ի տարբերություն ռեժիսորի պնդումներին, թե սիթքոմի երկրորդ եթերաշրջանի դերասանական կազմը դեռևս հաստատված չէ, վերջին օրերին դերասանուհի Լիկա Սալմանյանը հանդես է եկել հայտարարությամբ, որ այլևս չի նկարահանվելու «Դոմինո»-ում և հավելել, որ առավել մանրամասներին տիրապետում է նախագծի տնօրինությունը:

Life.panorama.am-ն այս թեմայի շուրջ փորձեց խոսել կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ, «Արմենիա» հեռուստաընկերության տնօրեն Դավիթ Բաբախանյանի հետ, ով նաև «Դոմինո» սիթքոմի պրոդյուսերն է.

«Քանի որ «Դոմինո» սիթքոմի սցենարական վերջնկան ծրագիրը դեռևս պատրաստ չէ, ես այս թեմայով տվյալներ կարող եմ տալ մոտ մեկ շաբաթից: Մեզ մոտ դեռևս պարզ չէ, թե երկրորդ եթերաշրջանը ի՞նչ ուղղությամբ և ո՞ր հերոսների շուրջ կզարգանա: Ամեն դեպքում՝ յուրաքանչյուր դերասանի հետագա մասնակցության կամ այլևս չմասնակցելու պատճառաբանությունը միակն է լինելու, այն, որ սիթքոմը անհրաժեշտություն ունի ամեն եթերաշրջանում նոր պատմությամբ հանդես գալու, ուստի պետք են նոր կերպարներ թարմություն հաղորդելու համար: Բնականաբար, եթե նոր հերոսներ են ավելանում, պետք են արդեն գործող հերոսների կամ պասիվացում կամ նույնիսկ անհայտացում: Այսինքն՝ դա չի խոսում դերասանի լավ կամ վատ լինելու մասին, դա նորմալ, առողջ գործնական զարգացում է: Լիկա Սալմանյանի հետ կապված վերջնական որոշում դեռ չկա, երբ պարզ լինի սցենարական կառուցվածքը և եթե պարզ դառնա, որ Լիկայի հերոսուհու անհրաժեշտությունը այս եթերաշրջանում չկա, մենք հրաժեշտ կտանք նրան: Այս պահին նոր հերոսների ներգրավելու տրամադրվածություն կա, որը կարող է անդրադառնալ ոչ միայն Լիկայի, այլև ևս մի քանի հերոսի պասիվությանը, կամ հեռացմանը: Ես պաշտոնապես հայտարարում եմ՝ որպես դերասանուհի Լիկա Սալմանյանի հետ ոչ մի խնդիր չունի ոչ հեռուստաընկերությունը, ոչ նախագիծը»,- նշեց պրոդյուսերը:

Ի դեպ, մեզ հետ զրույցում «Դոմիո»-ի առաջին եթերաշրջանից հետո վերագնահետելով սիթքոմի գործունեությունը՝ Դավիթ Բաբախանյանը հայտնեց իր կարծիքը.

«Քանի որ «Արմենիա TV»-ին երկու սիթքոմ ունի, մենք նպատակ ունեինք, որպեսզի դրանք իրար որևէ կերպ նման չլինեն: «Ֆուլ հաուս»-ի և «Դոմինո»-ի հեռուստադիտողները ևս շատ տարբեր են, կարծում եմ, հենց դրանում էլ կայանում է մեր հաջողությունը. Իսկապես մեծ հաջողություն էր, որ մենք չնմանվեցինք «Ֆուլ հաուս»-ին կամ «Տնփեսա»-ին, մենք ստեղծեցինք նորը, որը ընդունվեց մարդկանց կողմից: Հիմա վերագնահատելով կարող եմ շեշտել, որ մեր նպատակներն արդարացված են և բոլորս էլ գոհ ենք մեր կատարած աշխատանքից»:

Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնաԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համար Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան