Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին. Դանիելյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՔաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը Մեղրիի զորամասում զինծառայողի մահվան դեպքի առթիվ.
«Ինքնասպանություն գործող զինվորների գործերով պետք է ոչ միայն քրգործեր բացել ինքնասպանության հասցրած ծառայակիցների նկատմամբ, այլ պետք է խորքային հետազոտություններ կատարել այդ երեւույթի սոցիալական պատճառների, սպայական կազմի ցածր պատրաստվածության, եւ նրանց լիազորությունների սահմանափակ լինելու վերաբերյալ, զինված ուժերի հրամանատարության, ՊՆ նախարարի եւ նրա տեղակալների, ԳՇ կազմի հանցավոր անփութության, պրոֆեսոնալիզմի բացակայության մասին։
Մեր կողմից լռելը նույնպես հանցավոր անտարբերություն է, եւ, բացի այդ ամենից, սա է այսօրվա քաղաքական հրատապ հարցը։
Հ.Գ. Հայտնի չէ, թե հենց այս պահին քանի զինվոր է գիշերը քնելուց մտածում ինքնասպանության մասին»։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



