Պաշտպանություն ռիսկերից. հայկական ստարտափը ցանցային անվտանգություն կարող է ապահովել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
«Aware Sec» ուսանողական ստարտափը կարող է բարձրացնել կորպորատիվ ցանցերի անվտանգության աստիճանը և կիբեռանվտանգության հիմնական կանոնների վերաբերյալ բիզնեսին խորհրդատվություն մատուցել:
Ամեն անգամ, երբ Հայաստանի սահմաններում ռազմական սրացում է սկսվում, հարյուրավոր տեսախցիկների նյութերն ամբողջ երկրում՝ խանութներից սկսած հաստատություններով ավարտած, հայտնվում են բաց կամ վճարովի անհայտ ծագման կայքերում: Այս և շատ այլ ռիսկերից կարելի է խուսափել՝ պահպանելով կիբեռանվտանգության նվազագույն կանոնները: Այս մասին Sputnik Արմենիային ասել է «Aware Sec» ուսանողական ստարտափի համահիմնադիր Սարգիս Մանուկյանը։




















































