Հենրիխ Մխիթարյանի գոլը Բունդեսլիգայի 18-րդ տուրի լավագույն գոլերի ցանկում է
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի եւ Դորդմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի գոլը ներառվել է Բունդեսլիգայի 18-րդ տուրում խփված լավագույն 5 գոլերի ցանկում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Բունդեսլիգայի պաշտոնական կայքը լավագույն գոլի ցանկում ներառել է Մխիթարյանի՝ Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ի դարպասն ուղարկած գոլը: Լավագույն հնգյակում ներառվել են նաեւ Ուգո Ալմեյդանի («Հանովեր»), Ռաֆայելի («Բորուսիա» Մ.), Ջիլոան Համադի («Հոֆենհայմ») եւ Ալեքսանդր Մայերի («Այնտրախտ» Ֆ.) գոլերը:
Մյունխենգլադբախում Հենրիխ Մխիթարյանը դորդմունցիների մեկնարկային կազմում մասնակցել էր ամբողջ խաղին եւ դարձել գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 17 խաղի՝ դառնալով 7 գոլի եւ գոլային 9 փոխանցման հեղինակ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
4
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



