Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


100 մլն դրամ վարկ՝ 2024թ. պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հոկտեմբերի 11-ին հրավիրված արտահերթ նիստի ընթացքում քննարկվել է ««Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի խոսքով օրինագիծն ուղղված է 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված պակասուրդի ֆինանսավորմանը եւ ներառում է ՀՀ կառավարության ծրագրի նպատակադրումներից բխող տնտեսական բարեփոխումները:

Ուստի, առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 20-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ «Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:  Համաձայնագրի հիմնական պայմաններ են են. վարկի գումար՝ 100 մլն ԱՄՆ դոլար, վարկի մասհանման եւ սպասարկման արժույթ՝ ԱՄՆ դոլար, վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ 2024 թվականի դեկտեմբերի 31:

Հանձնաժողովը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանի ներկայացմամբ քննարկել է նաեւ ««Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

Փոխնախարարի դիտարկմամբ համաձայնագրի կնքումը միտված է Հայաստանում կանաչ, դիմակայուն եւ ներառական զարգացման խթանմանը, բնապահպանական կառավարման ոլորտը կարգավորող իրավական շրջանակի բարելավմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, հակակոռուպցիոն եւ արդարադատության ոլորտների արդյունավետության բարձրացմանը: Նախագծով առաջարկվում է վավերացնել 2024 թվականի մայիսի 22-ին եւ 23-ին ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Կանաչ, կայուն եւ ներառական զարգացման քաղաքականության երկրորդ գործառնություն» ֆինանսավորման համաձայնագիրը:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը  հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել նաեւ «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ թիվ CAM 1024 01 C վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին»  օրենքի նախագիծը:

Ծրագիրը կազմված է երեք հիմնական բաղադրիչներից՝ առաջինը հանրային ֆինանսների կառավարման համակարգի բարելավումն է, երկրորդը՝ պետական արժեթղթերի թողարկման եւ կառավարման շրջանակի ու փողի շուկաների ենթակառուցվածքի ամրապնդումը, երրորդը՝ ձեռնարկատիրական գործունեության ֆինանսավորման նոր գործիքների մշակումն ու առավել թափանցիկ կառավարման ապահովումը:

Համաձայնագրով նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75.000.000 եվրո բյուջետային աջակցության վարկ: Մայր գումարի մարման ժամկետը 20 տարի է, արտոնյալ ժամկետը՝ 5 տարի: Վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով:

Ֆինանսների փոխնախարարն անդրադարձել է նաեւ իրականացված բարեփոխումներին: Նա նշել է, որ իրականացվել են բազմաթիվ միջոցառումներ. մասնավորապես առաջընթաց է գրանցվել 2024 թվականի պետական բյուջեի ծրագրերում: Արդյունքները կապակցվել են Կառավարության ծրագրի թիրախների հետ: Էդուարդ Հակոբյանը տեղեկացրել է, որ Կառավարությունում ձեւավորվել է հարթակ, որտեղ եռամսյակային կտրվածքով քննարկվում է բյուջեի կատարման ընթացքը, ինչպես նաեւ ստեղծվել է հանրային ներդրումների կառավարման բարեփոխումների ճանապարհային քարտեզ:

Օրենքների նախագծերը ստացել են դրական եզրակացություն:Դրանք կներառվեն ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում: 

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն