Brent տեսակի նավթն էժանացել է մինչև 79,18 դոլար մեկ բարելի դիմաց
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուրբաթ օրը նավթի գները փոքր-ինչ նվազել են՝ նախորդ շրջանի զգալի աճից հետո։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը կազմել է 79,18 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,22 դոլարով (0,28%) ցածր է նախորդ առուվաճառքի փակման ցուցանիշից։ Հինգշաբթի օրը այդ պայմանագրերն աճել են 2,82 դոլարով (3,7%)՝ հասնելով 79,4 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
WTI տեսակի նավթի նոյեմբերյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում այս անգամ նվազել են 0,16 դոլարով (0,21%)՝ հասնելով 75,69 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 2,61 դոլարով (3,6%)՝ հասնելով 75,85 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



