Երևան, 22.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ովքեր մնացել էին քաղաքում՝ սպանվեցին ու խոշտանգվեցին ադրբեջանցիների կողմից․ 4 տարի առաջ այս օրն ընկավ Հադրութը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

«2020 թվականի հոկտեմբերի 10-ն ինձ համար ջրբաժան էր․ անկախ այն հանգամանքից, թե կոնկրետ ո՞ր օրն է տեղի ունեցել Հադրութի անկումը, հոկտեմբերի 10-ն այն օրն էր, որ 1-ին անգամ թշնամին ոտք դրեց Հադրութ։ Քաղաքը պայքարեց մինչև վերջին շունչը՝ մասնակցությամբ անգամ շրջվարչակազմի ղեկավարի ու քաղաքապետի։ Սակայն, միայն քաղաքացիական անձանց կողմից կազմակերպված ինքնապաշտպանությունը բավարար չէր»,-MediaHub-ին պատմում է 2020 թվականին Հադրութի շրջանային «Դիզակ» թերթի խմբագիր, հասարակական գործիչ  Լիաննա Պետրոսյանը։ 

Մեխակավանի (Ջաբրայիլ) գրավումից հետո ադրբեջանական զորքն առաջ էր շարժվում դեպի Հադրութ, թիրախի տակ պահելով քաղաքացիական բնակչությանը, կիրառելով անթույլատրելի զինատեսակներ։ 4 տարի առաջ այս օրը թշնամին հասել էր Հադրութի մատույցներ։

«Հադրութն, իրավամբ, Արցախի հարավային դարպասն էր։ Եվ պատահական չէր, որ հենց այդ օրերին ես համարձակվեցի հրապարակային ասել, որ Արցախի հարավային դարպասը բաց է, որի հետևանքները զգացինք մեր մաշկի վրա ազգովի։ Չնայած կազմակերպվել է քաղաքի խաղաղ բնակչության տարհանում առավել ապահով բնակավայրեր՝ կարևորելով երեխաներին, կանանց ու ծերերին շտապ տարհանելու անհրաժեշտությունը, այնուամենայնիվ, Հադրութ ներթափանցած ադրբեջանական դիվերսիոն խումբը վայրագություններ է կատարել քաղաքում մնացած անպաշտպան խաղաղ  բնակչության նկատմամբ»,-ասում է մեր զրուցակիցը, վերհիշում կատարված վայրագությունները։

Ադրբեջանցի հատուկ ջոկատայինները սպանելուց առաջ տանջել են տարեց մի տղամարդու, ևս մեկին՝ սպանել, խոշտանգել ու թաղել տան բակում, 2 հոգու փաթաթել են Հայաստանի ու Արցախի դրոշներով՝ հրապարակում գնդակահարել, սպանել զինծառայողների, ովքեր զինադադարից հետո մնացել էին անտառում շրջափակման մեջ․․․ու այսպես շարունակ։ 

«Արդյունքում, զոհերից բացի ունեցել ենք նաև անհայտ ճակատագրեր։ Ադրբեջանի կողմից պատերազմի ամբողջ ընթացքում քաղաքացիական նշանակության օբյեկտներն ու խաղաղ բնակչության թիրախավորումը հետապնդում էր մեկ հստակ նպատակ՝ իրականացնել էթնիկ զտման քաղաքականություն։ Հադրութի անկումը  ծանր հետևանքներ ունեցավ յուրաքանչյուր հադրութցու համար, իսկ Եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո Հադրութի մասին հիշեցնում էին միայն ցուցանակներն ու Արցախով ու Հայաստանով մեկ փախստական դարձած, բայց որպես այդպիսին չճանաչված հադրութցիները»,-ընդգծում է Լիաննա Պետրոսյանը։ 

Լիաննայի հետ խոսում ենք նաև վերադարձի մասին։ Որ գիշեր-ցերեկ մտքում իր հեքիաթային Հադրութն է, միևնույն է, բացառում է տուն վերադառնալ՝ որպես զբոսաշրջիկ.
«Երբեք չեմ գնա Հադրութ, բայց կգնամ որպես հայրենատեր, ու իմ ամենամեծ պարտքը կլինի՝ գնալ Հադրութի խորհրդանիշ համարվող, Արցախյան պատերազմում զոհված հադրութցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու ու ներողություն խնդրելու բոլոր չխոնարված ծաղիկների համար»,-ասում է նա։

Հադրութի անկումից հետո շրջանի բնակչությունն ապաստանեց Հայաստանի ու Արցախի տարբեր բնակավայրերում։ Բայց քանի դեռ Արցախից մի պատառիկ դեռ կանգուն էր, Լիաննայի խոսքով՝ Հադրութ գնալու տեսիլքը չէր մարում։

«Դա հույսի շող էր, հետվերադարձի լուսավոր կռվան, որը փլուզվեց 2023-ին, երբ մեկօրյա պատերազմի՝  Ադրբեջանի հերթական լայնածավալ ագրեսիայի արդյունքում Արցախն ամբողջությամբ հայաթափվեց։ Սակայն, որքան էլ ծանր լինեն ստեղծված պայմանները, որքան էլ աշխարհաքաղաքական որոշումները դեմ լինեն մեզ, չեն կարող մեռցնել հավատը, որ հազարամյա հայկական հողը մի օր կրկին հայինն է լինելու։ Մեր հոգու մի գողտրիկ անկյունում վերադարձի մեծ երազանքն է, որ պիտի դառնա իրականություն»,-հավելում է մեր զրուցակիցը։

Հունան Թադևոսյան

Առավել մանրամասն` այստեղ. 

https://t.me/armenia24live

Իրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBankԾեծե՞լ են ու մահվան հասցրել 18-ամյա զինծառայողին. սկանդալային վարկած՝ 18-ամյա Նարեկ Թորոսյանի մահվան վերաբերյալՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ումԵրկրաշարժ՝ ՎրաստանումԷգեյան ծովի թոքերը կրակի մեջ են․ հրդեհ է բռնկվել ԹուրքիայումՍեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված Գոռ Ղուկասյանի ընտանիքում զույգ եղբայրներ են ծնվել՝ Գոռն ու ՀայկըՌուսաստանը գոյութենական uպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար. ԿալլասՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հուլիսի 12-18-ըԱվետիք Չալաբյանին 2 ամսով կալանավորել են և զրկել իր անչափահաս երեխայի հետ շփվելու հնարավորությունից. Էդգար ՂազարյանԱվետիք Չալաբյանին զրկել են նաև ընտանիքին տեսնելու իրավունքից․ Մենուա ՍողոմոնյանՄիկոյան 25 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալովԵվրոպական շոգը հացահատիկի շուկային հասցրել է ավելի քան 2 միլիարդ եվրոյի վնաս Աննա Ծատուրյանն առաջին հայուհին է, ով բարձրացավ Լենինի գագաթՈրոշ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 22:00-ն Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն վաղը հանդիպում կունենան Ինչպիսին է եղել Երևանում մթնոլորտային օդի որակը Տղամարդը ընկել է 12-րդ հարկից ընկել է մի աղջկա վրա․ աղջիկը տեղում մահացել է Ուժեղ Հայաստանը կոտրվողներից չի, դուք շարունակեք վախենալ. Մարիաննա ՂահրամանյանՀայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով Ռուսական շուկայում վառելիքի առկա դժվարությունները ժամանակավոր բնույթ են կրում. Պուտին Ծնվել է Ազատի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհված զինծառայող Պավլիկ Աբազյանի քույրը Իշխանությունները պետք է բացատրեն, թե ինչու են պատրաստվում մեկ տարվա ընթացքում հանձնել Տիգրանաշենը. Արմեն ՄանվելյանԿինը` հանքարդյունաբերության ոլորտում․ ինչ է պատմում ԶՊՄԿ երկարամյա աշխատակից Գայանե Իվանյանը Պետությունը իր ձեռքն է վերցրել բուհերի կառավարումը, որը տիպիկ խորհրդային ձևաչափ է. Ատոմ ՄխիթարյանՆարեկ Կարապետյանի նկատմամբ կատարվողը իրավունքից, օրենքից և ողջամտությունից դուրս է.Վարդևանյան Նարեկ Կարապետյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է. Արամ ՎարդևանյանԿԸՀ-ի նպատակն է, որ Նարեկ Կարապետյանը որևէ կերպ ԱԺ-ում ներկայացված չլինի. Արամ ՎարդևանյանԱսում են՝ գիտե՞ք, մինչև օգոստոսի 2-ը եկեք մարդկանց կալանավորենք. ՎարդեւանյանՈղջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան Ձեզ ասում եմ՝ Նարեկ Կարապետյանին չե՛ն կարող ազատազրկել․ Արամ Վարդևանյան (video) Նարեկ Կարապետյանը բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել, նույնիսկ մեկնաբանման տիրույթում որևէ գործողություն չի արել, որը կարող էր անհանգստություն առաջացնել․ Վարդևանյան Գագիկ Ծառուկյանը հստակ ասաց՝ շինծու գործ է և կատարվում է միակողմանի քննություն. փաստաբան Հաղթանակած մարդը սենց բա՞ն է անում. Նարեկ Կարապետյանի հանդեպ արածը վախի արդյունք է. Էդգար Ղազարյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործողությունները ուղղված են ոչ միայն անձամբ նրա, այլև Հայաստանի ողջ տնտեսության դեմ․ Արծվիկ Մինասյան Այնքան ամբարտավան են, որ Հայաստան-Իրան միջազգային կոնֆլիկտի են բերել. Իրանն ունի իրավական որոշում, համաձայն որի Գագիկ Ծառուկյանը ոչ թե մեղավոր է, այլ՝ տուժող. Աբովյան Իրանական դատարանը որոշում էր ընդունել, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ է կատարվել թե՛ մեքենայություն, թե՛ հանցագործություն. Աբովյան ՈւՂԻՂ․ Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական գործ են հարուցում․ Վարդևանյանը մանրամասներ է հայտնում Կխնդրեմ յուրաքանչյուր հայ մարդուն մտածել հայրենիքի մասին, մտածենք ավելին քան մեր մասին, հայրենիքը պետք է դարձնենք առաջնայինՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զինվորին ծեծելով հասցրել են ինքնաuպանության․ մաhացած զինվորի հետքերով․ մանրամասներ Ընդդիմության դժգոհությունները փողոցում պետք է լինեն կազմակերպված և ճիշտ ուղղորդված. Աննա ԿոստանյանԻրազեկում․ գործարկվելու են էլեկտրական շչակներ ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվшռելիքի հափշտակություն կատարելու մեջ Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Հասարակության մեծամասնությունն այլևս վստահություն չունի ընտրությունների նկատմամբ․ Ավետիք ՉալաբյանԿյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր