Օզբիլիսն առաջին մարզումն է անցկացրել «Ռայո Վալեկանո»-ում
ՍՊՈՐՏՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը, ով Ստամբուլի «Բեշիկթաշ»-ի հետ պայմանագիր ստորագրելուց հետո վարձավճարով տեղափոխվել է իսպանական «Ռայո Վալեկանո», մեկնել է Մադրիդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AS-ը, Օզբիլիսն արդեն առաջին մարզումն է անցկացրել իսպանական թիմում՝ անհատական ծրագրով:
Նախատեսվում է, որ հունվարի 27-ին Օզբիլիսը բուժզննում կանցնի «Ռայո Վալյեկանո»-ում և պայմանագիր կստորագրի: Իսպանական ակումբում ՀՀ ընտրանու կիսապաշտպանը հանդես է գալու մինչև այս մրցաշրջանի ավարտը, որից հետո վերադառնալու է Ստամբուլ:
«Բեշիկթաշ»-ն Օզբիլիսի համար Մոսկվայի «Սպարտակ»-ին վճարել է 1,3 մլն եվրո:



1
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
2
Ծաղկի խանութում երիտասարդը կյանքից զրկել է իր 18-ամյա նախկին ընկերուհուն, ապա ինքն իրեն զրկել է կյան...
3
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
4
Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատու
5
Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվել



