Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այցով Տավուշի մարզում է։
Նա հանդիպում է ունեցել մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, քննարկում ունեցել մարզպետարանի առողջապահական ստորաբաժանման, բժշկական կենտրոնների , ամբուլատորիաների տնօրենների հետ։
Նախարարը քննարկել է ոլորտում վերջին բարեփոխումները և դրանց ընթացքը` մասնավորապես պետպատվերի ծավալների ընդլայնման, ծննդօգնության գների վերանայման, ֆունկցիոնալության խնդիր ունեցող պացիենտների դեղապահովման, ըստ կատարողականի բոնուսային վարձատրության համակարգի վերաբերյալ հարցերը։
Կարևորվել է մարզի հղիների համար ներդրված վերջին ծրագիրը, որով պրենատալ սքրինինգի ծառայությունը արդեն անվճար է և հասանելի Տավուշի մարզում:
Անկախ ռիսկի գործոնների առկայությունից` մարզի բոլոր հղիների նախածննդյան հսկողության ընթացքում կիրականացվի հղիության սքրինինգ հետազոտություն, որը կընդգրկի բիոքիմիական սկրինինգ և էքսպերտային դասի ուլտրաձայնային հետազոտություն:
Վերջին վեց ամսվա ընթացքում մարզում բարելավվել են պատվաստումային ցուցանիշները։
Մարզի ոլորտային պատասխանատուները տվել են իրենց հուզող հարցերը, առաջարակները։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



