Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Այս ընթացքը տարածաշրջանային խոշոր պատերազմ է հրահրում. ինչպես կանխել․ Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է.

Իրավիճակը լավ չպատկերացնելու և ազգային անհոգության հիմքում սեփական պատմության չիմացությունն է։

Մենք գիտենք Գնթունիկի «պեռոժնու» գինը, բաղադրությունը, լավն ու վատը, բայց երբեք չենք մտածի, որ Բաշ-Ապարանի կռիվը այդ կողմերում է տեղի ունեցել՝ Երևանից ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա։ Անգամ երբ լուսանկարվում ենք հուշահամալիրի մոտ, միևնույն է չգիտենք իրականում, թե դա ի´նչ կռիվ էր, ի´նչ էր այդ ժամանակ կատարվում տարածաշրջանում, ի´նչ էր Թուրքիան, ո´ւր էր գնում նրա բանակը Ապարանով, ի´նչ էր Ռուսաստանը, ի´նչ էինք մենք։
 
Այս իշխանությունը, հասկանալով կամ չհասկանալով, տարածաշրջանը տանում է խոշոր պատերազմի, որը տեղի է ունենալու մեր տարածքում՝ մեր քաղաքների ու գյուղերի ռմբակոծմամբ։
Եթե ուժ չենք գտնում փոխելու այս իշխանությունը, չենք ուզում փոխել կամ ավելին՝ խոնարհվում ու սպասարկում ենք նրան, ապա պետք է գոնե խնդրել՝ ուժեղացնել քաղպաշտպանության համակարգը՝ ռմբապաստարաններ, իրազեկման համակարգեր և այլն։ Որովհետև այս ընթացքը այլ ելք չի ենթադրում։
 
Չորս կողմից մեզ զգուշացնում են՝ ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն, անգլերեն, որ վտանգավոր բան եք անում։ Իսկ մենք ոչ մի ռացիոնալ բան չենք անում, ոչ մի նպատակ չենք դնում, ոչ մի բանակցային իդեա չունենք։ Տհաս անչափահասի նման բոլոր առաջարկները մերժում ենք ու բոլորի համար ստեղծում լուրջ պրոբլեմներ։ Պարզ չէ՞, վերջը ոնց է լինելու։ Երևանը չի ձևակերպում իր գրագետ հաշվարկված շահը, բայց բոլորի շահերի հետ հակադրվում է։ Իսկ պարտված հասարակությունը ոչինչ չի ուզում՝ ո´չ ներկա, ո´չ նախկին, ոչ էլ՝ ապագա։ Ուզում է միայն կենցաղ ու անվտանգություն, որն էլ հենց չի լինելու։
 
Հետևություն
 
1.     Լայն հասարակությանը պետք է ճիշտ ներկայացնել վիճակը, և պայքարի հստակ նարատիվը. ընդվզիր, որ լինի խաղաղություն։ Այս ընթացքը տանում է աղետի։
2.     Հարթակը պետք է դառնա առավելագույնս ռացիոնալ և հստակ ձևակերպի իր նպատակը. Դեէսկալացիա երկրի ներսում, Դեէսկալացիա՝ երկրի սահմաններին։
Դեէսկալացիա երկրի ներսում՝ նշանակում է ներքին հաշտության ու բազմավեկտոր երկխոսության մթնոլորտ, դեէսկալացիա երկրի սահմաններին՝ նշանակում է ակտիվ գրագետ արտաքին քաղաքականությամբ ու դաշնակիցներով լուծումներ, որոնք բացառում են պատերազմը։
 
Այս երկու կետերը ենթադրում են բազմաթիվ ենթակետեր ու տեխնիկական աշխատանք։ Հենց նման հարթակն է դառնալու հետպատերազմյան նոր լիդերություն, որը համախմբելու է բոլոր առողջ ուժերին, բոլոր ունակներին։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին Ալիևը չի ճանաչել Հայաստանի սահմանները․ որտե՞ղ է այն փաստաթուղթը, որի մասին խոսում է ՓաշինյանըԻսրայելի պաշտպանության բանակն ավելացրել է ներկայությունը Գազայում, Սիրիայում և Լիբանանում Ավելի քան 3,5 միլիոն ռուս առցանց քվեարկել է ընտրություններում Մեզ ևս 40 օր է պետք Ռուսաստանին ջախջախելnւ համար․ Զելենսկի Կյանքից հեռացել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը Արմավիրի մարզում՝ Արևաշատ գյուղում, հորատող տեխնիկայի մետաղական կառուցատարրի արանքում հայտնված 38-ամյա տղամարդը մաhացել է Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում. ազգային թիմ է հրավիրվել նոր ֆուտբոլիստ Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ․ հնարավոր է նաև կարկուտ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ պարզապես ստում էր, իսկ հիմա բացահայտում է ճշմարտությունը. Ուժեղ Հայաստան ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի վրա հութիների հարձակումից հետո նախազգուշացրել է լարվածության սրման հավանականության մասին Ամենամասշտաբային հարձակումը․ Ռուսաստանի երկնքում խոցվել է ավելի քան 1600 ԱԹՍ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի