Մենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել Հանրայինով հանդես գալ և այդ խնդիրը լուծել ենք. Բագրատ Սրբազան
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑՄենք չէինք գնացել հարցազրույց տալու, խնդիր էինք դրել Հանրայինով հանդես գալ և այդ խնդիրը լուծել ենք: Այս մասին այսօր հայտարարեց Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով Հանրայի հեռուստաընկերության եթերում իր հարցազրույցի մասին ասեկոսեներին։
«Եվ հանկարծ շատ–շատերը այս փոքր քայլերի հաղթանակից հետո ակտիվացան և սկսեցին խոհափիլիսոփայություն անել։ Բոլորի համար բաց է դաշտը, կարող են գործել, ինչու չեն գործում»,–ասաց Բագրատ Սրբազանը։
Նշեց, որ ուղերձից հետո հարցազրույցի մնաց զուտ ձևաչափը հարգելու համար։ «Եթե ինձ հրավիրած լինեին հարցազրույցի, հարցեր տային և ես չպատասխանեի, մարդկանց դժգոհությունն արդար կլիներ»։
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



