«Հրապարակ». Հայկական կողմն անգամ Կուստուրիցային է «խառնել» ԵԽԽՎ-ում հակահայկական զեկույցների ընդունումը կանխելու գործընթացին
ՔԱՂԱՔԱԿԱՆ
«Մեր տեղեկություններով, հայկական կողմը ԵԽԽՎ զեկույցների ընդունումը կանխելու համար ոչ միայն տարբեր պաշտոնյաներ ու պատգամավորներ է գործուղել ԵԽԽՎ պատվիրակների հետ բանակցելու ՝ նրանց ձայներն ստանալու համար, այլև գործի են դրվել բոլոր հնարավոր կապերը, և կրեատիվ լուծումներ են գտել։ Այսպես. մերոնք խնդրել են հայ ժողովրդի բարեկամ, աշխարհահռչակ սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցային «խոսել» իր համերկրացի, Բոսնիա– Հերցեգովինան ներկայացնող Միլիցա Մարկովիչի հետ, որը Սարսանգի ջրամբարի զեկույցի հեղինակն է։ Մարկովիչը, Կուստուրիցայի խնդրանքին ի պատասխան, խոստացել է ակտիվ չլինել ԵԽԽՎ քննարկման ժամանակ և նրան ամոթով չթողնել հայ բարեկամների մոտ, սակայն, հավանաբար, շատ ավելի մեծ «շահագրգռություն» է նրան առաջնորդել, քան հայտնի ռեժիսորի խնդրանքը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։



