Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս ձևավորված «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն արդեն երեք առաջարկ-պահանջով դիմել է վարչապետին և պետական տարբեր գերատեսչությունների ղեկավարների: Նախաձեռնության ղեկավար, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը նշում է՝ հաջորդիվ ևս ամեն շաբաթ մեկ կամ երկու նման առաջարկ կուղարկվի պետական գերատեսչություններին:

«Առաջարկները կազմվում են ըստ առաջնահերթությունների: Բոլոր ուղղությունները, բոլոր ոլորտները տոտալ ձախողված են, և Հայաստանի Հանրապետությունն այժմ ունի վերակենդանացման կարիք: Հայաստանը հնարավոր է վերականգնել բացառապես տնտեսությամբ: Շատերը կբարձրաձայնեն անվտանգության մասին: Անվտանգությունը տնտեսության զարգացման համար անհրաժեշտ պայման է, բայց առանց տնտեսության անվտանգություն հնարավոր չէ ապահովել: Հետևաբար, սկզբից պետք է տնտեսությունը հզորացնել, վերականգնել, այնուհետև փող գեներացնել, այն ուղարկել անվտանգային, դիվանագիտական, մշակութային, կրթական և մնացած բոլոր ոլորտներ: Առաջին առաջարկը վերաբերել է գյուղատնտեսությանը: Երկրորդը՝ սահմանամերձ բնակավայրերին. տնտեսությունը սկսվում է սահմանից, այստեղ շատ լուրջ խնդիրներ ունենք՝ Հայաստանի Հանրապետության ներկա սահմանները պահպանելու:

Հաջորդ առաջարկը եղել է արտաքին դիվանագիտական բլոկի հետ կապված: Չենք կարող տնտեսությունը զարգացնել, եթե վաճառքի շուկաները չթիրախավորենք: Հայաստանը 3 մլն բնակչությամբ պետություն է, և սովորաբար այդպիսի փոքր պետություններն առանց արտահանման ծավալների էական աճի չեն կարող զարգանալ և հզորանալ: Այս պահի դրությամբ մոտավորապես 98 երկրում կարող ենք առևտրային կցորդներ նշանակել, ընդ որում՝ նրանց նշանակել տեղի հայ համայնքների հայ գործարարների կամ ազդեցություն, կապեր, որոշակի կենսափորձ ունեցող մարդկանց հաշվին: Ճանաչում ենք մարդկանց, որոնք պատրաստ են արտերկրում իրենց պատկանող տարածքներից անվճար գրասենյակային տարածք հատկացնել, անվճար աշխատանք կատարել, ուղղակի ստանալ այդ կարգավիճակը, որպեսզի կարողանան գործել հանուն Հայաստանի Հանրապետության: Առաջարկը թիրախավորել ենք այնպես, որ դեռևս պետական բյուջեից գումարներ չծախսվեն: Եթե ամրացումները կարող ենք տալ դեռևս գումար չծախսելով, պետք է այդտեղից սկսենք տալ, հետո գանք գումարի ծախսման փուլ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Գյուղատնտեսության ոլորտին վերաբերող առաջարկին անդրադառնալով՝ նշում է՝ այսօր պարենային անվտանգությունն ավելի կենսական նշանակություն ունի, քան ունեցել է երբևէ, հաշվի առնելով աշխարհաքաղաքական վերադասավորումներն ու զարգացումները, տարածաշրջանային վտանգները: «Օրինակ՝ կանխատեսվում է Մերձավոր Արևելքում պատերազմների շիկացում, ընդգրկունություն, ընդհուպ՝ մինչև Իրան: Վրաստանում իրավիճակը բավականին անկայուն է: Մյուս երկու պետությունների հետ ունենք թշնամական հարաբերություններ, բնական է՝ նրանք չեն ցանկանում Հայաստանի զարգացումն ու կենսունակությունը: Հետևաբար, պետք է գյուղատնտեսությունը շտապ զարգացնենք, որպեսզի Հայաստանն առաջիկա մի քանի տարվա իր պարենային անվտանգության չափաբաժինը կարողանա պահպանել, անհրաժեշտ սննդի՝ մի քանի տարվա քանակը կարողանա ամբարել, նոր դրանից հետո անցնենք այլ զարգացումների: Սահմանամերձ բնակավայրերին վերաբերող մեր առաջարկի մասով: Երևանում շատ է բնակչության կենտրոնացումը, մարդիկ չեն ցանկանում մարզերում բնակվել: Ունենք ընդունված օրենք, որը, կարծես, ընդունվել է ինչ-որ դրամաշնորհի հաշվին, ուղղակի ընդունել են ինչ-որ աշխատանք ցույց տալու համար, իրականության մեջ այն չի գործում, արդյունավետությունն ամբողջությամբ բացասական է»,-նշում է մեր զրուցակիցը:

Ընդգծում է՝ այս երեք առաջարկն էլ առավել քան իրատեսական է իրականացնել առանց ֆինանսական միջոցների, իսկ եթե իշխանության ներկայացուցիչներից որևէ մեկը կհակադարձի և կասի, որ այս ամենն անհնար է առանց դրամական միջոցների ծախսման, պատրաստ է հրապարակային բանավեճում բոլորին հակառակն ապացուցել, այդ թվում՝ փաստերով:

«Ունենք Սփյուռքի մեր հայրենակիցների հետ բավականին առարկայական քննարկումներ: Մի քանի տարի առաջ էկոնոմիկայի նախարարությանը դիմել ենք կոնկրետ պետությունում կոնկրետ մարդուն առևտրային կցորդի կարգավիճակի տրամադրման համար, ինչը չեն իրականացրել: Հաջորդիվ ունենք այլ դեպք: Առաջարկ էր ներկայացվել Հայաստանում հսկա գործարանի տեղակայման, այստեղ առաջարկել էին սահմանամերձ համայնքներից որևէ մեկում այն տեղակայել: Մարդու հետ շրջել ենք համայնքներում, ենթակառուցվածքները բացակայում էին՝ սկսած շենքային պայմաններից մինչև էլեկտրաէներգիայի, գազի, ջրի ծավալների պահանջարկը և այլն: Մարդը պատրաստ էր լինելու ներդրումներ իրականացնել՝ նոր շենքային պայմաններ ստեղծելով և կոմունիկացիաները հասցնելով, սակայն ասում էր՝ Երևանում այդ նույն գործունեությունն ավելի ձեռնտու է, քան, պայմանականորեն, Սյունիքում կամ Նոյեմբերյանի տարածաշրջանում: Ճիշտ էր ասում. եթե նույն գործունեությունը ծավալում են Երևանում, իրավունք են ստանում ԱԱՀ-ի հաշվանցման՝ լրացուցիչ հարկային բեռ չառաջանալու: Արդյունքը եղավ այն, որ մարդն իր գործունեությունը ծավալեց Երևանում»,-շեշտում է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը:

Հավաստիացնում է, որ այս աշխատանքը՝ տնտեսությունը զարգացնելու առումով առաջարկներ ներկայացնելու մասով, նոր չեն սկսել, ուղղակի հիմա սկսել են հանրայնացնել այն, ճնշում գործադրել իշխանության վրա: Նախաձեռնության առաջարկներին պետական գերատեսչությունները դեռևս չեն արձագանքել: «Ոչ թե ակնկալում ենք պատասխան նամակ, այլ առաջիկա ԱԺ նիստերի ընթացքում օրենսդրական այդ նախաձեռնությունների քննարկում և ոչ միայն: Առաջիկա մեկ ամսում, երբ առաջարկների քանակը կհասցնենք տասի, ևս մեկ անգամ կոնսոլիդացված պահանջ-առաջարկով հանդես կգանք, այդ թվում՝ մամուլի ասուլիսով, որպեսզի, եթե լինեն իրենց արձագանքները, ստուգենք դրանք, եթե ոչ, ապա հանրային ճնշման գործադրման եղանակով փորձենք հասնել արդյունքի: Նպատակն ունի կարճաժամկետ և երկարաժամկետ սպասումներ: Եթե կարճաժամկետը չիրականացրեցին, երկարաժամկետում իրենց քվե ստանալու հավանականությունը բավականին նվազում է»,-ասում է Սարգսյանը:

Ստացվում է, որ «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ստանձնել է պետական գերատեսչություններին վերահսկելու, նրանց «ճնշելու» քաղաքականությո՞ւն, որպեսզի վերջիններս աշխատեն:«Նախաձեռնությունը ստեղծվել է բացառապես Հայաստանի Հանրապետության հզորացման, զարգացման և հարատևման նպատակով: Սա միակ նպատակն է, մնացածը գործողություններ են, այդ թվում՝ վերահսկողությունը և ճնշումը: Կառավարության հրաժարականը մեր շատ հայրենակիցներ են պահանջում, բայց միայն պահանջելը բավարար չէ: Վերջին չորս տարին պահանջում ենք հրաժարական, բայց փաստացի նրանք չորս տարի է, ինչ իշխանության են և աշխատավարձ են ստանում: Ստացվում է, որ դրանք քաղաքացու կյանքից գողացված տարիներ են, բյուջեից նրանք ստացել են աշխատավարձ և շարունակում են ստանալ, բյուջեն շարունակում են կառավարել հօգուտ և ի բարօրություն իրենց խմբակի: Մի ուղղությունը, բնականաբար, հրաժարականի պահանջն է, տարբեր միջոցներով հիմնավորել, որ նրանք պետք է կա՛մ հրաժարական տան, կա՛մ հաջորդ ընտրություններին չվերարտադրվեն:

Երկրորդ ուղղությունը. ասում ենք՝ այո, հեռանալու եք, բայց մինչ դա պարտավոր եք աշխատել, որովհետև դրա համար աշխատավարձ եք ստանում, բյուջե եք կառավարում: Ստիպում ենք, որ աշխատեն: Երրորդ ուղղությունը. Հայաստանի արդյունավետ կառավարման մեր պատկերացումներում գոյություն ունի ներկայիս Հանրային խորհրդի ռեբրենդինգը և դրա անվան փոփոխությունը՝ Հանրային վերահսկողության խորհուրդ: Այն կլինի ժողովրդի կողմից ընտրված անկախ մարմին, ոչ թե կառավարության կողմից նշանակվող: Կարող է իրականում վերահսկել կառավարության, պատգամավորների աշխատանքը, այդ թվում՝ պատկերացնում ենք, որ իրավական ակտով նրան իրավասություն կվերապահվի և պատգամավորի հետկանչի ինստիտուտ կներդրվի: Պատգամավորն ընտրվում է հինգ տարի ժամկետով, ոմանք այդ ողջ ընթացքում մեկ օրենսդրական առաջարկ, նախագիծ չեն ներկայացնում, ի նպաստ Հայաստանի գործ չեն անում, բայց շարունակում են աշխատավարձ ստանալ ու «կնոպկա» սեղմել, անհաղորդ են Հայաստանի դարդին ու ցավին»,-նշում է մեր զրուցակիցը:

Նախաձեռնության ղեկավարին հարց եմ ուղղում քաղաքացու տեսանկյունից. պետական գերատեսչություններն անգործության են մատնված, շարունակում են իրենց քաղաքական գիծը բոլոր ոլորտներում, միևնույնն է, ոչ մի մասնագիտական կարծիքի ականջալուր չեն լինում, ուստի ի՞նչ ակնկալիքով են ուղարկվում նրանց այս առաջարկ-պահանջները:

«Մեր քայլերն ընտրում ենք այնպես, որ դրանք ունենան բազմակողմանի էֆեկտ: Քայլերի նպատակակետը կառավարությանը և իշխանությանը կանգնեցնում է փակուղու առաջ: Եթե կատարեցին մեր առաջարկները, դա ի նպաստ Հայաստանի Հանրապետության է, եթե չկատարեցին, նույնպես ի նպաստ Հայաստանի Հանրապետության է, ուղղակի որոշակի կորսված տարիների հաշվին և երկարաժամկետ հեռանկարում: Եթե իշխանությունը կյանքի կոչեց այս առաջարկները, ապա Հայաստանի քաղաքացին աշխատանքի, բարձր աշխատավարձի տեսքով օգուտներ է ստանալու, Հայաստանը հարկեր է հավաքագրելու դրանից, տնտեսությունը ուժեղանալու է, այդ գումարները գեներացվելու և ուղարկվելու են պաշտպանական և մյուս ոլորտներ: Այսօր այս ամենի կյանքի կոչումը հետաձգվում է: Կեղծ օրակարգ են ներմուծել՝ Հայաստանը հնարավոր չէ ոտքի կանգնեցնել, ինչ հնարավոր է, անում ենք: Հիմնավորում ենք քաղաքացուն, որ Հայաստանն ունի ներուժ՝ զարգանալու և հզորանալու: Սա է կիրառական և առարկայական բանաձևը, եթե այդպես չէ, թող հակադարձեն մեր առաջարկներին: Այս ամենի արդյունքում նրանք հաջորդ ընտրություններում մանդատ չեն ստանում, ինչն արդեն տեղ է բացում ունակ, հայրենասեր ու տեխնոկրատ կառավարության համար՝ այս ծրագրերն իրագործելու: Մեր նախաձեռնած գործողություններն ուղղված են Հայաստանի հզորացմանը, և չենք կարող արդյունք չարձանագրել, միակ հարցն է՝ կարճաժամկե՞տ, թե՞ երկարաժամկետ հեռանկարում»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թեղուտի հանքի շուրջ մեծ գործարքի սպասումները. արևմտյան հեղինակների վարկածըԱզգային և հայրենասեր ուժերը պետք է միավորվեն. Արմեն ՄանվելյանԵԱՏՄ-ում քննարկվել են առևտրատնտեսական համագործակցության խորացման ուղիները «Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենար. փաստաբան Ոստիկանները հայտնաբերել են ավտոբուսում խուլիգանություն կատարած ուղևորի Զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ Շախմատի աշխարհի առաջնություն. հայ պատանի շախմատիստները առաջատար դիրքերում են Իսրայելն ու «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ Ամառային տապ և ջերմային հարված. Ի՞նչ է պետք իմանալ առողջությունը պաշտպանելու համար Փաշինյանը նոր նշանակում է արել «Մանկական Եվրատեսիլ 2026»-ում Հայաստանը ներկայացնելու համար հայտարարվում է մրցույթ Ամռան ամիսներին մեծանում է աղիքային վարակիչ հիվանդությունների տարածման ռիսկը. ինչպես խուսափել Կապահովենք Կիևյան կամուրջի երկարաժամկետ շահագործման հուսալիություն. Արտյոմ Կարապետյան ՀՃՇ֊ն և ՀՃԿ֊ն միանում են Սամվել Կարապետյանի կոչին, որ հաջիևները մեր երկրի ճակատագիրը չորոշեն․ Արշակ ԿարապետյանՃՏՊ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհին․ կա տուժած Մենք չենք հուսահատությունից դրդված հանդիպել, այլ՝ Իրանը. Թրամփ ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համարԿորոնավիրուսը վերադառնում է. հարևան երկրում նոր դեպքեր են հայտնաբերվել Երևան-Երասխ ճանապարհին «ՎԱԶ 2121»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հանդիպակաց երթևեկող «Ford»-ը կորցրել է կառավարումն ու բախվել արգելապատնեշներին. կան տուժածներ Ոչ մի սոցհարցում «Քաղաքացիական պայմանագրին» 49% չի տվել, այդպիսի վարկանիշ չեն ունեցել. Արեգ ՍավգուլյանԸնտրախախտումների շուրջ 30%֊ը եղել է վարչական ռեսուրսի կիրառման արդյունքում. Ատոմ ՄխիթարյանՏեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթшրի պահը (բացառիկ տեսանյութ) Ռազմավարական սեսսիաներ` երբ յուրաքանչյուր կարծիք կարևոր է․ այս գաղափարի շուրջ են կառուցված ԶՊՄԿ-ում մեկնարկած ռազմավարական սեսսիաները Պաշտոնյաները, վարչապետից սկսած, պետք է ժամանակ ծախսեն իրենց կրթությունը բարելավելու վրա. Փաշինյան Ռուսաստանը կշարունակի hարվածները Ուկրաինայի օբյեկտներին. Պեսկով Իրանը պահանջում է, որ նավերը ստանան թույլտվություն Հորմուզով անցնելու համար Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա աղջնակին դեռ չեն հուղարկավորել, քրոջ մարմինը գտնելուն են սպասում Ինչպե՞ս էր հաղթանակ հայտարարվում, երբ ձայների 90%-ը դեռ հաշվարկված չէր․ Արթուր ՄիքայելյանՄեկնարկում է առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման հիմնական փուլը․ մանրամասներ Երրորդ ժամկետի մետաստազները․ Էդմոն Մարուքյան Ucom-ը «Սթրիթ Բոլ Հայաստանի Գավաթ 2026»-ի տեխնոլոգիական գործընկերն է Օդի ջերմաստիճանը առաջիկա օրերին կբարձրանա 4-6 աստիճանով, ապա 5-7-ով կնվազի Կյանքից հեռացել է Վերա Սաֆարյանը Իրանը ԱՄՆ-ի հետ երկխոսությունը վերսկսելու համար Լիբանանում hրադադարի երաշխիքներ է պահանջում. CNN Ինչի՞ մասին է Ռոբերտ Քոչարյանի նոր մեղադրանքը Հատուկ պատիժ՝ ընտրակաշառք վերցնողներինԿամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ ԿԸՀ-ն ոտնահարել է երեք տեղամասերում քվեարկած քաղաքացիների իրավունքները․ Աննա ԿոստանյանԿԸՀ-ի որոշումը Հայաստանը տանում է 90-ականների քաղաքական իրականություն. Ավետիք ՉալաբյանՄայրը իր 7-ամյա որդուն թողել է կողպված մեքենայում և գնացել իր գործերով, տղան ջերմային հшրվшծի հետևանքով ընկել է կпմшյի մեջ Հայաստան 3-0 Ալբանիա. Ադրբեջանին ջախջախելուց հետո մեր հավաքականը համոզիչ հաղթանակ տարավ Ալբանիայի նկատմամբ Կյանքից հեռացել է Ռիտա Շառոյանը Իգլեսիասը ստիպված է եղել ապացուցել, որ ինքն Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստ է Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը (տեսանյութ) Իսրայելի և Լիբանանի միջև բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հունիսի 24-ին. Al Arabiya «Ուժեղ Հայաստան» դաշինքը ՍԴ է դիմել՝ պահանջելով անվավեր ճանաչել ԱԺ ընտրությունների արդյունքները Սեփական ժողովրդի վրա «կայֆավատ» լինելու նուրբ արվեստը Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց Փամբակ գետում շարունակում են 13 ամյա աղջկա որոնողական աշխատանքները․ ներգրավված են ոստիկաններ և փրկարարներ Ուժային ուղղահայացի ճնշումն ու հետընտրական կոնսոլիդացիայի հրամայականը. Սամվել Կարապետյանի ազդակները