Իրանը մինչև հոկտեմբերի 2-ի առավոտ չեղարկել է բոլոր չվերթները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իրանում բոլոր թռիչքները չեղարկվել են մինչև հոկտեմբերի 2-ի առավոտ՝ թռիչքների անվտանգությունն ապահովելու համար, հայտնել է երկրի Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ջաֆար Յազերլուն։
Քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցչի հայտարարությունը հնչել է հոկտեմբերի 1-ի երեկոյան Իրանի կողմից Իսրայելի տարածքում իրականացված հրթիռային հարձակումների ֆոնին։
«Հաշվի առնելով տարածաշրջանում տիրող իրավիճակը՝ անվտանգության նկատառումներից ելնելով... բոլոր չվերթները ամբողջ երկրում չեղարկվել են մինչև առավոտյան ժամը 10.00-ը ... չորեքշաբթի՝ հոկտեմբերի 2-ին»,- Յազերլուի խոսքերն է մեջբերում Tasnim գործակալությունը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



