Երևան, 25.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նման վայրագությունների մասին լսել էի 1915-ի ցեղաuպանությունը վերապրած պապիկիցս. Իսրայելի ավիահարվածների հակառակ կողմը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Մերձավոր Արևելքը կրկին վերածվել է եռացող կաթսայի: Ավիահարվածներ, արկերի պայթյուն, ապաստարաններ շտապող մարդիկ... ժամ առ ժամ փոխվում է ամեն բան, գրանցվում են  աշխարհաքաղաքական նոր իրողություններ ու զարգացումներ:

Սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան մամուլը ողողվեց  «Իսրայելն արդեն գործողություններ է սկսել Լիբանանում» վերտառությամբ հրապարակումներով: 

ԶԼՄ-ները հայտնում են, որ իսրայելական ուժերը զանգվածային հրետանային կրակ են վարել Լիբանանի սահմանամերձ շրջանների ուղղությամբ, իսկ լիբանանյան բանակը հետ է քաշվել երկրի հարավում գտնվող մի քանի դիրքերից: Նշենք, որ ՑԱԽԱԼ-ը նաև փակ ռազմական գոտի է հայտարարել Լիբանանին սահմանակից երեք բնակավայրի տարածաշրջանը, մուտքն այնտեղ խստիվ արգելվում է: Հաղորդումների համաձայն՝ լիբանանյան բանակը շուրջ 5 կիլոմետր նահանջել է։

Արդեն կեսգիշերին, ԱՄՆ Պետդքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հաստատեց Լիբանանում ՑԱԽԱԼ-ի ցամաքային գործողության մեկնարկը. «Իսրայելը Լիբանանում «Հըզբոլլահի» դեմ սահմանափակ գործողություններ է իրականացնում»:

Նշենք, որ Իսրայելի և «Հըզբոլլահ»-ի միջև հակամարտության սրացումը սկսվեց սեպտեմբերի 17-ին և 18-ին Լիբանանում փեյջերների և կապի սարքերի մի շարք պայթյուններից հետո: Արդեն սեպտեմբերի 23-ին Իսրայելը սկսեց «Հյուսիսի նետեր» գործողությունը, որի շրջանակներում հարվածներ են հասցվել Լիբանանում «Հըզբոլլահ»-ի ռազմական օբյեկտներին: Սեպտեմբերի 27-ին Բեյրութին հասցված ավիահարվածներից մեկի հետևանքով սպանվեց «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղար Հասան Նասրալլահը, ինչն էլ ավելի սրեց իրավիճակը:

Զարգացումներին և տեղի իրավիճակին առաջին ձեռքից ծանոթանալու, իսրայելահայերի առօրյայի մասին տեղեկանալու համար MediaHub-ը կապ հաստատեց տեղի հայ համայնքի ներկայացուցիչ, Իսրայելի «Նոյյան Տապան» մշակույթի և կրթության հայկական կենտրոնի ղեկավար Դավիթ Գալֆայանի հետ: 

- Ի՞նչ իրավիճակ է այժմ: Կարո՞ղ ենք ասել, որ սկսվեցին ցամաքային գործողությունները:

- Ցամաքային գործողությունները վաղ թե ուշ պետք է սկսվեն՝ օդային փուլի ավարտից հետո: Իսրայելական զորքերը շատ գրագետ են աշխատում և սովոր չեն մեր «սովետական» բանակի դպրոցին՝ «толпой на пулеметы, а бабы еще нарожают» սկզբունքով։ Ի տարբերություն սրա, նրանք գնահատում են յուրաքանչյուր զինվորի, յուրաքանչյուր կյանք, ուստի մինչև ցամաքային զորքերի ներդրման համար բազա չպատրաստվի, ոչ ոք չի մտնի Լիբանան։ 

Միևնույն ժամանակ, «Հըզբոլլահ»-ի ղեկավարությունը ոչնչացվում է թիրախավորված հարվածներով: Որոշ դեպքերում դեռ 15 տարի առաջ սկսված գործողություններ, որպեսզի այսօր միացնեն միայն կոճակը (փեյջերներ): Մի խոսքով, մաքրման աշխատանքներ են այժմ ընթանում՝ ցամաքային գործողությունից առաջ։ 

Իսրայելը հայտարարել է, որ մեկընդմիշտ վերջ է դնելու երկու ահաբեկչական կազմակերպություններին` «ՀԱՄԱՍ»-ին և «Հըզբոլլահ»-ին: Ավելին, «Հըզբոլլահ»-ը ահաբեկել է ոչ միայն Իսրայելը, այլև Լիբանանը, Սիրիան, ինչպես նաև եվրոպական շատ երկրներ, այդ թվում՝ Ֆրանսիան։ Նասրալլահի մահից հետո ամբողջ համացանցում շրջանառվում են լիբանանցի քրիստոնյաների, Սիրիայի ընդդիմության, քրդերի ուրախության տեսանյութերը։ Սա, հավանաբար, ցուցանիշ է, որ Իսրայելը ճիշտ ուղու վրա է։ «Հըզբոլլահ»-ը նրանց տները վերածել է հրթիռային կայանների, որպեսզի ոչնչացվելուց հետո ասեն, որ Իսրայելը ոչնչացնում է խաղաղ ենթակառուցվածքները։ «ՀԱՄԱՍ»-ի և «Հըզբոլլահ»ի հիմնական մարտավարությունը խաղաղ բնակիչների հետևում թաքնվելն է:

- Կա՞ արդյոք խուճապ, տագնապ բնակչության շրջանում և որքանո՞վ են պատրաստ տարհանման, եթե կարիքը լինի:

- Խուճապ բացարձակապես չկա: 2023 թվականի հոկտեմբերի 7-ի առաջին իսկ ժամերին, երբ ահաբեկիչները ներխուժեցին Իսրայելի տարածք և սկսեցին կոտորել, բռնաբարել և խոշտանգել խաղաղ բնակչությանը՝ անկախ ազգությունից, կար միայն խռովություն և իրավիճակի չհասկացվածություն: Նրանք ներխուժեցին ոչ միայն հրեական գյուղեր ու կիբուցներ, այլև արաբական գյուղեր, բռնաբարեցին ու սպանեցին նրանց։ Ինչպես, օրինակ, հղի կնոջ որովայնը կտրելը, երեխային դուրս քաշելը և մահացող մոր աչքի առաջ նրա գլուխը կտրելը, երեխային միկրոալիքային վառարանում եփելը, նրանց սպանել ծնողների աչքի առաջ և հակառակը... մի խոսքով, մի քանի ժամ դժոխք էր, որովհետև Իսրայելը ո՛չ բարոյապես, ո՛չ հոգեբանորեն պատրաստ չէր նման ջարդի։ Ես նման վայրագություններ լսել էի միայն 1915-ի ցեղասպանությունը վերապրած պապիկիս պատմություններից... Բայց խռովությունը արագ անցավ, և նրանք հետ շպրտվեցին, իսկ Գազայում գործողությունը, հուսով եմ, մոտենում է ավարտին։ 

Ինչ վերաբերում է հյուսիսին (Լիբանանին), ապա այնտեղ նույնպես շատ պարզ է. պատերազմի սկզբում սահմանամերձ քաղաքները տարհանվեցին։ Բայց այն, ինչ ինձ դուր է գալիս իսրայելցիների մեջ, նրանց տոկունությունն է. նրանք հավանաբար հասկանում են, որ սա իրենց տունն է և գնալու տեղ չունեն: Իրենց նոր պատմության սկզբից (1948թ.) նրանք մշտապես պատերազմում են և բոլորում հաղթանակած դուրս գալիս։ Բայց նույնիսկ հաղթանակը նրանց միշտ սովորեցրել է, թե ինչպես պետք է ավելի լավ պայքարել, և եթե սխալներ են եղել, ապա ուղղել են դրանք։ Նույնիսկ անընդհատ հրթիռակոծության ներքո, ես երբեք խուճապ չեմ տեսել։ Ամեն ինչ հանգիստ է ու կանոնավոր, երբեմն նույնիսկ հումորով։ 

- Մեր հայրենակիցներն ի՞նչ վիճակում են, կա՞ որևէ աջակցություն հայկական դիվանագիտական ներկայացուցչության կողմից, եթե անհրաժեշտ լինի դուրս գալ երկրից:

- Հայերի վիճակը նման է Իսրայելի բոլոր քաղաքացիներին: Իհարկե, պատերազմական ժամանակը լավագույնը չէ և՛ անվտանգության, և՛ տնտեսական տեսանկյունից, սակայն, այժմ երկրի մեծ մասում իրավիճակը հանգիստ է, ուստի կյանքը շարունակվում է, և ես այսօր արտակարգ տարհանման հատուկ կարիք չեմ տեսնում։ Ռազմական գործողություններ տեղի են ունենում ոչ թե Իսրայելի տարածքում, այլ Գազայի հատվածում և Լիբանանի սահմանին։ 

Մեկ տարի առաջ, պատերազմական գործողությունների սկզբում, ՀՀ կառավարությունն ինքնաթիռ ուղարկեց՝ քաղաքացիներին Հայաստան տանելու, բայց, օրինակ, ես ու իմ ընտանիքը մնացինք, ապրում ենք երկրի կենտրոնում և, հետևաբար, ես հեռանալու առանձնահատուկ անհրաժեշտություն չտեսա։ Մինչդեռ հարավի ու հյուսիսի բնակիչների համար, այո, այն ժամանակ հեշտ չէր։

 

Ռեբեկա Հովհաննիսյան

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Փաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան «ՀայաՔվե»-ն դատապարտում է Հայ Առաքելական Եկեղեցուն թիրախավորող զեկույցը և պահանջում իրավական գնահատականՏԻՄ ընտրություններում հաղթանակ կորզելու համար իշխանությունները դիմում են կեղծիքների. Ցոլակ ԱկոպյանՏիգրանաշենը մի՛ անվանեք Քյարքի․ Փաշինյանը զիջումներից հետ չի կանգնելու․ տեսանյութԻնչպիսի եղանակ է խոստանում ամբողջ հոկտեմբերըՄեր միջից հանում են հայկականությունը, որ մենք զրկվենք մեր արժեքներից, որ դառնանք ընդամենը կենսաբանական միավոր․ Էդգար ՂազարյանՍի Ծինփինը նշել է, որ Չինաստան-ԱՄՆ բանակցությունները նոր իմաստ են հաղորդել իրենց հարաբերություններին Ծառուկյանի և մյուս քաղբանտարկյալների պաշտպանության խորհրդի անդամների ասուլիսն` ուղիղ «Եդինայա Ռոսիա»-ն ստացել է Պետդումայի 450 մանդատից 349-ը Թուլացրի պաշտպանությունս և վճարեցի դրա համար․ Ռուֆին՝ Ծառուկյանից կրած պարտության մասին Հայաստան գազի մատակարարման հետ կապված նորություն կաԹիրախում «Ամենայն Հայոց» գաղափարն է՝ Հայ Եկեղեցու համազգային բնույթը․ Արմեն ՀովասափյանՀարցվածների 29,4 տոկոսը նշել է, որ պետք է մնանք ԵԱՏՄ-ում, 35,1 տոկոսը կարծում է՝ պետք է շարժվել դեպի ԵՄ. սոցհարցում 300-ից ավելի մարդ զnhվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն որևէ մեկն այս արյnւնnտ իրադարձության համար չի պատժվել. Աբրահամյան ՄԱԿ ԳԱ-ում Փաշինյանի ելույթը կապ չուներ Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերի հետ․ Արտակ Զաքարյան Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համար Թուրքիայի արտգործնախարարը Նյու Յորքում մի շարք հանդիպումներ է անցկացրել Արտակարգ դեպք՝ Երևանում, 4 անչափահասներ քարերով և փայտերով հարվածներ են հասցրել 3 անչափահասներիԿոլումբիան խզում է դիվանագիտական ​​հարաբերությունները Իրանի հետ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում խստացվում է տաքսիների նկատմամբ վերահսկողությունը Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպումից հետո նրա պատվին պետական ընթրիք է մատուցել Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները նվերներ են պատրաստել երկրպագուների համար, որոնք ներկա կլինեն այսօրվա հանդիպմանը Չինաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները նոր իմաստ են հաղորդել մեր հարաբերություններին. Սի Ծինփին Իրանը պատրաստ է պայմանավորվել ԱՄՆ ցանկացած օրինական կառավարության հետ. Փեզեշքիան Արտառոց դեպք՝ մի դպրոցում 17-ամյա աշակերտուհու պայուսակից հայտնաբերվել են ծխախոտներ ու սպիտակ փոշենման զանգվածՆավթի գներն աճել են Կինը երկու տարի ապրել է տանը իր դստեր և մահացած ամուսնու դիակի հետԵկեղեցու դեմ պայքար, Ադրբեջանի աղվանական թեզերը․ ով է պաշտպանում հայկական ժառանգությունը․ Էդմոն ՄարուքյանՏարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 25-ին ԵՄ-ն Հայաստանի արտադրանքը գրկաբաց չի ընդունի. ՌԴ ԱԳՆ Հայաստանը իր կառավարման և գաղափարական մոդելով նմանվում է Հյուսիսային Կորեային. Ավետիք Չալաբյան Սատանայապաշտ հորինվածք՝ Եկեղեցու դեմ, կառավարությանը պետք է դատի տալ. Կամենդատյան Ինքնիշխանությունը միայն բառ չէ, միայն զգացմունք չէ․ Մհեր Ավետիսյան300-ից ավելի մարդ զոհվել, վիրավորվել և անհետ կորել է, սակայն պատասխանատուներն այդպես էլ պաշտոնապես չեն ֆիքսվել, և որևէ մեկն այս արյունոտ իրադարձության համար չի պատժվել. Տիգրան Աբրահամյան Այն մասին, թե իրականում ինչ կարգավիճակ է ունեցել Տիգրանաշենը խորհրդային տարիներին․ Ավետիք ՉալաբյանԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ տղայի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹԹրամփը Սի Ծինփինին նվիրել է սպիտակագլուխ արծվի արձան 19 հայ ծանրորդներ հանդես կգան Մ20 և Մ23 ԵԱ-ում Հարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ սեպտեմբերի 25-ին և 28-ինՔասախի կիրճ տանող ճանապարհին փրկարարները կանխել են քարաթափման վտանգըՄատենադարանը և Շվեյցարիայի ազգային գրադարանը համագործակցության ուղղություններ են նախանշելՋերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով. ի՞նչ եղանակ կլինի սեպտեմբերի 25-29-ը70-ամյա անկողնային կինը մնացել է առանց դեղորայքի, հացի և խնամքի, քանի որ որդուն տարել են երկու տարով կալանքիՀայաստանի Մ20 հավաքականի մարզիչ է նշանակվել Միշա ՋորկաեֆըԹրամփը Սի Ցզինփինի հետ հարաբերություններն անվանել է «իրականում հիանալի բարեկամություն»Վթարային ջրանջատումներ են կրկին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ սեպտեմբերի 25-ին