Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բացահայտվել է 12 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն. 9 անձ կալանավորվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու, ղեկավարելու, հանցավոր կազմակերպությանը մասնակցելու, իրացման նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, ինչպես նաև՝ թմրամիջոցների մաքսանենգության և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ինը մեղադրյալի մասով նախաքննությունը: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի քննչական վարչությունում, ապա ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում կատարված նախաքննությամբ, ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների հետ համագործակցությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացին, տևական ժամանակ թմրամիջոցների մաքսանենգություն կատարելու և ՀՀ տարածքում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ ապօրինի իրացնելու դիտավորությամբ, 2022թ. ընթացքում ստեղծել է հանցավոր կազմակերպություն։ Դրա կազմում ընդգրկել է քննությամբ պարզված ՀՀ չորս և դեռևս չպարզված այլ անձանց՝ որպես հանցավոր կազմակերպության ղեկավար ապահովելով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցների՝ առանց մաքսային հսկողության տեղափոխումը ՀՀ տարածք, որոնք հետագայում ԻԻՀ-ի հետ սահմանին հարակից տարածքներում հանձնել է հանցավոր կազմակերպության մասնակիցներին կամ նրանց առաջադրանքով գործող անձանց:

Վերջիններս իրենց հերթին հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող թվով հինգ և դեռևս ինքնությունները չպարզված այլ անձանց միջոցով ապահովել են թմրամիջոցների ձեռք բերելն ու փոխադրելը Հայաստանի տարածքում, ապա նաև՝ դրանց ապօրինի իրացումը:

Պարզվել է, որ ՀՀ տարածքում թմրամիջոցների ապօրինի իրացում կատարելու նպատակով հանցավոր կազմակերպության անդամների կողմից ստեղծվել են տարատեսակ թմրամիջոցների ինչպես մանրածախ, այնպես էլ՝ մեծածախ վաճառքով զբաղվող տելեգրամյան շուրջ մեկ տասնյակից ավելի խանութ-հարթակներ։ Դրանց գործունեության ընթացքում կրիպտոարժույթի միջոցով վճարումները ստանալուց հետո թմրամիջոցների գտնվելու թաքստոցների վերաբերյալ տեղեկություններ են հայտնել ձեռք բերման ցանկություն հայտնող անձանց։

Բացի այդ, մեծաքանակ թմրամիջոցների գտնվելու վայրերի վերաբերյալ տեղեկություններ են տրամադրել նմանատիպ հանցավոր գործունեությամբ զբաղվող տելեգրամյան խանութ–հարթակներին՝ այդ կերպ ապահովելով վերջիններիս կողմից հետագայում իրացման ենթակա թմրամիջոցների խմբաքանակը։

ԻԻՀ քաղաքացին, 2023թ. սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում, մաքսանենգությամբ քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից նետելու եղանակով, ՀՀ պետական սահմանով Հայաստանի տարածք ապօրինի տեղափոխել է առանձնապես խոշոր չափերով՝ առնվազն ընդհանուր 2.3կգ. քաշով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «MDMB(N)-022» տեսակի թմրամիջոցներ։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, դրանք իրացնելու նպատակով ապօրինի ձեռք են բերել Սյունիքի մարզի՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի հատված մեկնած հանցավոր կազմակերպության անդամները, որից հետո կազմակերպվել է թմրամիջոցների ապօրինի պահումն ու իրացումը: Պարզվել է նաև որ թմրամիջոցների մի մասն իրացվել է խմբի անդամների կողմից կառավարվող տելեգրամյան հավելվածի շուրջ մեկ տասնյակ խանութ-հարթակների միջոցով։

Նշյալ խմբաքանակից մնացած  «Մեթամֆետամին», «Մարիխուանա» MDMB(N)-022 թմրամիջոցների մասերը, «Կանեփ» տեսակի խոտաբույսերի սերմերը, ինչպես նաև   թմրամիջոցների իրացմանն առնչվող մի շարք իրեր և առարկաներ հայտնաբերվել և առգրավվել են կատարված խուզարկություններով:

Նախաքննությամբ պարզվել է նաև, որ թմրամիջոցների հերթական խմբաքանակն ԻԻՀ քաղաքացին ՀՀ տարածք է տեղափոխել 2024 թվականի փետրվարի 16-ին:

 Ըստ ստացված տվյալների՝ քրեական վարույթով ինքնությունը դեռևս չպարզված անձի կողմից նետելու եղանակով պետական սահմանով դեպի ՀՀ տարածք ապօրինի տեղափոխվել է «Մեթադոն»-ի թվով 1500 հատ հաբ, 995 գրամ քաշով «Մեթամֆետամին» և ավելի քան 10կգ. քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց։ Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, խմբի առաջադրանքով, նույն օրը ԻԻՀ և ՀՀ պետական սահման մեկնած՝ Սյունիքի մարզից հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող 4 անձինք թմրամիջոցների հիշյալ խմբաքանակի մեծ մասը՝  ապօրինի ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով 80,0 գրամ ընդհանուր քաշով «Մեթադոն» և 8851,35 գրամ ընդհանուր քաշով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների փաթեթները ապօրինի տեղափոխել և հանցավոր կազմակերպության անդամ չհանդիսացող անձանցից մեկի օժանդակությամբ ապօրինի պահել են վերջինիս տան մոտակա տարածքում, իսկ մյուս մասն իրենց կամքից անկախ հանգամանքներում չեն կարողացել տեղափոխել՝ թողնելով անմիջապես ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի մոտ։

2024թ. փետրվարի 17-ին հիշյալ անձինք ձերբակալվել են ՀՀ ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության աշխատակիցների կողմից, իսկ թմրամիջոցները պարունակող փաթեթները հայտնաբերվել ու վերցվել են քննիչների կողմից դեպքի վայրի զննության ընթացքում, դրանց մի մասն էլ  հայտնաբերվել և վերցվել է ՌԴ սահմանապահ զորքերի ծառայողների կողմից՝ ԻԻՀ և ՀՀ պետական սահմանի մոտ։

 Արդյունքում՝ հանցավոր կազմակերպության անդամները և հանցավոր կազմակերպության անդամներ չհանդիսացող վերը նշված անձինք առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 12կգ. քաշով «Մեթամֆետամին», «Մարիխուանա» և «Մեթադոն» տեսակի թմրամիջոցները իրացման նպատակով ապօրինի ձեռք բերելու, տեղափոխելու, պահելու և իրացնելու իրենց հանցավոր մտադրությունը չեն կարողացել ավարտին հասցնել՝ բացահայտվելու հանգամանքով պայմանավորված:

Քննությամբ հիմնավորվել է նաև, որ հանցավոր կազմակերպության անդամները թմրամիջոցների իրացումից ստացված առանձնապես խոշոր չափերով ֆինանսական միջոցների՝ 89.283.483 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու, հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու նպատակով ի սկզբանե տելեգրամյան հավելվածում թմրամիջոցների իրացման համար ստեղծված խանութ-հարթակներով հաճախորդներին տրամադրել են պարբերաբար փոփոխվող կրիպտոարժույթային դրամապանակներ։

Դրան զուգահեռ «Բինանս» հաթակում և «Idram» վճարահաշվարկային համակարգում գրանցել են իրենց անձնական տվյալներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակներ: Այնուհետև, իրենց կողմից վարվող դրամապանակներին փոխանցվող գումարները ստանալուց հետո, դրանք փոխանցել են ՀՀ տարածքում գործող և «Տելեգրամ» հավելվածում կրիպտոարժույթների փոխանակմամբ զբաղվող Ա/Ձ  ընկերություններին, իսկ փոխանակման արդյունքում ստացված ՀՀ դրամը հրահանգել են փոխանցել թե´ իրենց և թե´ իրենց հետ փոխկապակցված անձանց անուններով բացված էլեկտրոնային դրամապանակներին, խաղային հաշիվներին, որոշ դեպքերում՝ բանկային քարտերին։

Այդ կերպ հանցավոր խմբի անդամները կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 89մլն. ՀՀ դրամի լվացում, ինչը կանխիկացվել և տնօրինվել է վերջիններիս կողմից։

Նախաքննական մարմնի և ԱԱԾ ծառայողների կողմից իրականացված համատեղ գործողությունների արդյունքում հանցավոր խմբի ղեկավարը, խմբի անդամներից 4-ը և խմբի անդամ չհանդիսացող 4 անձ հայտնաբերվել և ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին:

ԻԻՀ-քաղաքացուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 318-րդ հոդվածի 1-ին մասով, 393-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (երկու դրվագ) և 399-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով (երկու դրվագ):

Համապատասխան մեղադրանքներ են ներկայացվել նաև մյուս 8 անձանց։ Բոլոր մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Նշված ինն անձի մասով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:

Հանցավոր խմբի՝ ինքնությունը չպարզված անդամների մասով նախաքննությունը շարունակվում է:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն