Երևան, 21.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ երևանյան դատարկությունը. Վահե Հովհաննիսյան

ԲԼՈԳ

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ 

ՄԱԿ-ից տպավորությունը տխուր էր.  անիմաստ մի Հայաստան, որը հայտարարելով՝ ես հանձնվել եմ, չկամ, պարզում է սպիտակ դրոշ, որի վրա բոլորը թքած ունեն։ Չի ձևակերպում որևէ քաղաքական հարցադրում, ցույց չի տալիս իր հետ կատարվածի հանդեպ որևէ ընդվզում. աշխարհն ընդամենը արձանագրում է, որ տվյալ պետությունն ասելիք չունի։

Փոխարենը՝ քաղաքական հայտարարություն արվեց Էրդողանի հետ հանդիպման ժամանակ և հետո։ Հայաստանը հաստատակամ-սողացող քայլերով գնում է դեպի թուրքական ազդեցության գոտի։ Ընդ որում, այստեղից էլ դեռ դրական պատասխան չկա։
 
Ամենավատը սակայն սա չէ
 
Եթե Հայաստանում կա սոցիալական շերտ, որը նրան  կարող է ասել «Մեծարգո», ապա նա էլ ունի բարոյական իրավունք՝ գտնելու իր «մեծարգոյին»։ Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի  Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը։ Արդյոք դա այդպե՞ս է։

Եվ ինչո՞վ է սրան հակազդում մնացյալ Հայաստանը։ Հանրային մոլորվածություն,  սպառված ու որևէ լուրջ բանի անունակ քաղաքական վերնախավ։

Նյու-Յորքում հրապարակայնացվեց շատ վտանգավոր սցենար։ Ինչպե՞ս է դրան հակազդում հայաստանյան քաղաքական-հանրային վերնախավը։ Ոչնչով։ Հետևաբար, ամենավտանգավորը ոչ թե Նյու-Յորքի իրադարձություններն էին, այլ՝ Երևանյան դատարկությունը։

Սրա մասին ընդունված չէ խոսել, որովհետև շատերը դա անձնապես իրենց են վերագրում կամ շատերն ինտեգրված են այս կամ այն ձևաչափում ու հայավարի լռում են։ Բայց պրոբլեմը հենց սրա մեջ է, իսկ նժարին մեր պետությունն է։

Գործող վերնախավը, որը պետք է լիներ հակակշիռ՝ «մեծարգո» ասող շերտին, նույնիսկ չի կարողանում լայն հասարակությանը պարզ ներկայացնել,  թե ի´նչ է սպասվում Հայաստանին և բոլորիս։ Սա պետք է անել ոչ թե ոտանավորի կամ հայհոյանքի ձևով, այլ՝ ռացիոնալ սցենարների, և լուծումներն էլ, դեմն առնելն էլ պետք է լինեն հստակ ծրագրերի տեսքով։ Միայն այդ կերպ կարթնանա հասարակությունը։ Հաջորդ քայլով պետք է հասնել այն բանին, որ պետական համակարգը, նույնիսկ՝ ՔՊ-ի մի զգալի մասը, նույնիսկ՝ այսօրվա «մեծարգոների» համայնքի մի մասը հասկանա, թե ո´ւր է տանում ընթացքը, ի վերջո նրանց մի զգալի մասը չի ուզում Հայաստանը տեսնել մեծ գաղթի և պատմական թրքացման մեջ։

Իսկ եթե այսպես շարունակվի, մենք դա մեր աչքերով տեսնելու ենք, ինչպես տեսանք Արցախի գաղթը։
 
Հայաստանում առաջիկա քաղաքական պրոցեսները պետք է լուծեն երկու խնդիր.
 
1.     Ունենալ հստակ բովանդակություն՝ նյույորքյան թեզերին հակադիր հստակ թեզեր

2.     Գնալ հանրային երկխոսության։ Ստեղծել միջավայր, որտեղ Հայաստանի թրքացման-վերացման կողմնակիցները կդառնան խիստ սահմանափակ մի շրջանակ։

3.     Հայաստանի շուրջ մթնոլորտն էապես փոխվել է, իրավիճակը պահանջում է հայկական իդեաների ու տեսլականների էական խմբագրում։
Նոր Հայկական օրակարգը կարող է ձևակերպել միայն նոր վերնախավը, ինչն էլ կստեղծի նոր մթնոլորտ Հայաստանում։
 
Այսօրվա ձևաչափերով սա անել հնարավոր չէ։ Եվ ցանկացած ոք, ով սա հասկանալով շարունակում է լռել իր կոմֆորտում, ինքն իր չափով նպաստում է վատագույն սցենարներին։ Հայաստանյան դատարկությունը պետք է փոխել զարգացման նոր ծրագրերով։ Չանենք սա՝ չենք անելու՝ ոչինչ։

Վաղվանից հատվածաբար տպագրելու եմ իմ և Վարդան Օսկանյանի զրույցը, որտեղ լրիվ նոր տեսանկյուններից փորձել ենք քննարկել իրավիճակը և մեր անելիքը։
 
Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ

Քիմ Քարդաշյանին հոսպիտալացրել են հոր մահվան պատճառ դարձած հիվանդությամբ MIXIT-ի գործադիր տնօրենը տնային կալանքի տակ է. ինչի՞ մեջ է նա կասկածվումԱնկիրթ և ոչ տառաճանաչ հասարակությանը շատ հեշտ է խաբելը. Ցոլակ ԱկոպյանՀորմուզի նեղուցով նավերի տարանցումը հանգստյան օրերին կրճատվել է երեք անգամ. Reuters «Հայաքվեն» շնորհավորում է բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առիթովԿանադան և Ֆրանսիան համատեղ կօգտագործեն պաշտպանական և տիեզերական ենթակառուցվածքները Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի. Տիգրան Դումիկյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 21-ին Այսօր, առավել քան երբևէ, մեզ անհրաժեշտ է պայքարել հանուն ուժեղ, ինքնիշխան, անվտանգ և արժանապատիվ Հայաստանի․ «Ուժեղ Հայաստան» Վթար․ որ հասցեներում ջուր չի լինելու մինչեւ 20:00-ն «Սեպտեմբերի 21-ը պետք է դառնա Հայաստանի ինքնիշխանության վերականգնման օրը». Խաչիկ ԱսրյանԻրանի ԶՈւ-ն ԱՄՆ-ի հարձակումների վերսկսման դեպքում կսկսի hարվածել նախկինում hարձակման չենթարկված ամերիկյան օբյեկտներին՝ նոր զինшմթերքի կիրառմամբ. ԻՀՊԿ ներկայացուցիչ Թրամփը պատրաստում է պատժամիջոցներ Միջազգային քրեական դատարանի դեմ․ Reuters Ռամզան Կադիրովը հաղթել է Չեչնիայի ղեկավարի ընտրություններում՝ ստանալով ձայների 99,85 տոկոսը 3 զարմանալի փաստ Հայաստանի մասին, որոնց մասին շատերը չգիտեն․ այսօր մեր Անկախության օրն էԻնչիպիսի՞ եղանակ է սպասվում տոնական օրը Թող ներդաշնակությունն ու ուրախությունը թագավորեն յուրաքանչյուր տանը. Լուկաշենկոն շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ ՀՀ կանանց հավաքականը 4-րդ հաղթանակը տարավ․ շախմատային օլիմպիադա WSJ. Թրամփը բողոքում է իրեն պաշտպանելու պատրաստ դաշնակիցների պակասից ԱՄՆ-ը մտադրված է նոր՝ լայնածավալ պատժամիջnցներ սահմանել Միջազգային քրեական դատարանի դեմ. WSJ «Toyota»-ն ՀՀ կառավարության շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավnր Մենք անհամբերությամբ սպասում ենք TRIPP-ի առաջմղմանը և Հայաստանի ու տարածաշրջանի համար նոր հնարավորությունների բացմանը աջակցելուն. Ռուբիոն շնորհավորել է Անկախության տոնի առթիվ Ես ուզում եմ հանդիպել «Ռեալի» հետ Չեմպիոնների լիգայում․ Յամալ ԱՄՆ-ը Չինաստանի հետ ԱԲ-ի վերաբերյալ բանակցությունները հայտարարել է չափազանց հաջողված Տեղի է ունեցել 5.7 մագնիտուդով երկրաշարժԻնչ սպասել Ռուսաստանից՝ ընտրություններից հետոԹրամփը կրկին կոչ է արել Զելենսկուն դադարեցնել հարձակումները Քաղաքականապես հասուն ազգերը երկու կարգավիճակ ունեն․ կա՛մ ունեն անկախ պետականություն, կա՛մ պայքարում են անկախ պետականության համար. Մհեր Ավետիսյան ՌԴ Պետդումայի ընտրություններ. հայտնի են նախնական արդյունքները Կդադարեցվի մի շրաք հասցեների էլեկտրամատակարարումը Բուենոս Այրեսի մի շարք տեսարժան վայրեր լուսավորվել են Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով «Միացյալ Ռուսաստանը» առաջատարն է Դումայի ընտրություններում՝ քվեաթերթիկների ավելի քան 75%-ը մշակելուց հետո Իշխանությունները ասում էին շահավետ չէ․ վրացիները 6 ամսում ունեցել է 500 միլիոն դոլարի շրջանառություն․ Նարեկ Կարապետյան Քենիացի վազորդուհին կիսամարաթոնում համաշխարհային ռեկորդ է սահմանել Ծառուկյանը առաջին ռաունդում նոկաուտի է ենթարկել Ռուֆիին Վուչիչ․ Սերբիան պահուստներից դիզելային վառելիք կուղարկի շուկա՝ գները կայունացնելու համար Իրանը ներկայացրել է Հորմուզի նեղուցը նավագնացության համար բացելու պայմանները Ռյաբկով. Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առաջիկա շաբաթներին նոր հանդիպում կանցկացնեն՝ երկկողմ հարաբերություններում «գրգռիչները» վերացնելու նպատակով Հրդեհի ահազանգ Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցում Մերձավոր Արևելքում ԱՄՆ դեսպանատները ամերիկացիներին հիշեցրել են լարված իրավիճակի մասին Մոսկվայում բենզինի վաճառքի նոր սահմանափակում է սահմանվել ChatGPT-ն մտնում է Հայաստանի պետական դպրոցներ․ ի՞նչ է փոխվելու РИА Новости․ Երևանում ՌԴ Պետդումայի ընտրությունների տեղամասի մոտ մեծ հերթ է գոյացել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է հութիների հարձակումները և կոչ արել ապահովել նավարկության ազատությունը Բաբ էլ-Մանդեբի նեղուցում Ծիծեռնակաբերդի խճուղում խոտածածկույթ է այրվել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը սկսեց ուսումնամարզական հավաքը Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում ՌԴ զինված ուժերը հարվածել են Կիևում «Ֆլամինգո» հրթիռների համակարգեր արտադրող ձեռնարկությանը Ֆիցո. Որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ցանկանում են հակամարտություն հրահրել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև Դանա Ուայթն արձագանքել է Ծառուկյանի՝ Ռուֆիի նկատմամբ տարած հաղթանակին