Երևան, 11.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում դեմ արտահայտվել հակասեմականությանն ու կրոնական, էթնիկ կամ այլ խմբերի դեմ հարձակումներին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի Բան Կի Մունը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվան (հունվարի 27) նվիրված ուղերձ է հղել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի հանրային տեղեկատվության դեպարտամենտից, ուղերձում ասվում է.

«Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 6 մլն հրեա համակարգված կերպով հավաքվել և բնաջնջվել է։ Նացիստները սպանում էին նաև սինտիներին ու գնչուներին, քաղբանտարկյալներին ու համասեռամոլներին, հաշմանդամներին, Եհովայի վկաներին ու խորհրդային երկրի ռազմագերիներին։

Հոլոքոստը սարսափելի հանցանք էր։ Ոչ ոք չի կարող ժխտել այն փաստը, որ այն տեղի է ունեցել: Հարգելով զոհերի հիշատակն ու մեծարելով վերապրածների, ինչպես նաև նրանց աջակցած ու ազատագրած մարդկանց քաջությունը, մենք ամեն տարի վերահաստատում ենք նման դաժանությունները կանխելու ու դրանց նպաստող նողկալի մտածելակերպը մերժելու մեր վճռականությունը։

Հոլոքոստի ու Երկրորդ համաշխարհային պատերազմի դաժանություններից հետո, Միավորված ազգերի կազմակերպությունը ստեղծվել է վերահաստատելու հավատը յուրաքանչյուր անձի արժանապատվության և արժանիքների հանդեպ, ինչպես նաև պաշտպանելու բոլորի հավասար և խտրականություններից զերծ պայմաններում ապրելու իրավունքները։

Այս սկզբունքներն այսօր էլ շարունակում են  մնալ էական։ Աշխարհի բոլոր մարդիկ, այդ թվում և պատերազմներից, հալածանքներից ու զրկանքներից փախչող միլիոնավոր փախստականներ, շարունակում են ենթարկվել խտրականության ու հարձակումների։ Մեր պարտքն է՝ հիշել անցյալը և օգնել բոլոր նրանց, ովքեր ունեն մեր կարիքն այսօր։

Ավելի քան մեկ տասնամյակ ՄԱԿ-ն իրականացնում է  Հոլոքոստի իրազեկման ծրագիր՝ երիտասարդության շրջանում տարածելով տեղեկատվություն Հոլոքոստի մասին։ Շատ գործընկերներ, այդ թվում և Հոլոքոստը վերապրածները, շարունակում են աջակցել այս կարևոր գործին։

Հոլոքոստի  հիշատակը զորեղ հիշեցում է այն մասին, թե ինչ կարող է պատահել, եթե մենք դադարենք տեսնել մեր ընդհանուր մարդկությունը։ Հոլոքոստի հիշատակի այս օրը կոչ եմ անում յուրաքանչյուրին դատապարտել քաղաքական ու կրոնական այն գաղափարախոսությունները, որ մարդկանց իրար դեմ են տրամադրում։  Եկեք բոլորս դեմ արտահայտվենք հակասեմականությանն ու կրոնական, էթնիկ կամ այլ խմբերի դեմ հարձակումներին։ Եկեք ստեղծենք մի այնպիսի աշխարհ, որտեղ արժանապատվությունը հարգված է, բազմազանությունը՝ խրախուսված, իսկ խաղաղությունը՝ հաստատուն& raquo;։

 

Երկուշաբթի լույս չի լինիԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրեխան մեքենայում առանց աթոռակի. տուգանքը կկրկնապատկվի և կավելանա տուգանային միավորԱռաջարկում եմ, որ Ուկրաինան նոր ղեկավար ունենա, որը կկարողանա գործարք կնքել․ Թրամփ1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ըԳեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծեց Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԱյսօր մահացած զինծառայող Արմեն Ղազարյանը երեք ամսվա զինծառայող էր, տան միակ տղան էրՄայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներըՔաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիացիայի աշխատաժողովըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Ուկրաինայի խաղաղության բանակցությունները փակուղի են մտել Թրամփի և Պուտինի միջև ռուսական վառելիքի վերաբերյալ համաձայնագրից հետո․ The New York TimesՄաղթում եմ, որ Ամուլսարի նկատմամբ կայացված որոշման պատասխանատվությունն ու դրա հետևանքները մինչև կյանքի վերջ ուղեկցեն Նիկոլ Փաշինյանին. բնապահպանԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանունՈւկրաինական պատվիրակությունը ցնցված է և չի ցանկանում շարունակել բանակցություններըՄենք շարունակելու ենք պայքարել փոփոխությունների համար. Ուժեղ ՀայաստանԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԱմուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստՍտեփանավան-Պուշկինո ավտոճանապարհին «ՈւԱԶ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլորվելով հայտնվել ձորում․ կա 1 զnհ, 3 վիրավnր Բացվել է դերասան Մհեր Մկրտչյանի արձանը (տեսանյութ) Եսասիրությունը չպետք է հաղթի հայրենասիրությանը, եսապաշտությունը՝ հայրենապաշտությանը, իսկ օտարամտությունը՝ ազգային մտածողությանը. Մհեր ԱվետիսյանՊորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան ժամանակավորապես հեռացրել է Ռոնալդուին հավաքականից ԶՊՄԿ-ն՝ օրինակելի գործատու և Հայաստանի առաջատար հարկատուՓաշինյանի իշխանությունը ոչ մի անվտանգային երաշխիք չի տալիս քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանը շատ լավ տեղյակ է Հայաստանի ներքին կյանքից և բանակում տիրող իրավիճակից. Արմեն ՄանվելյանԶինծառայողի մшհվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ Քննչական կոմիտե Մեքսիկայի ափերի մոտ «Սայմոն» փոթորիկը հասել է չորրորդ մակարդակի. սպասվում են ջրհեղեղներ և սողանքներԵրևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըԴպրոցական հարձակումներից հետո Լեհաստանի ոստիկանությունը մոտ 50 հազար ուսումնական հաստատություն է ստուգել Իրանում հայտարարել են Իրանի ժողովրդի նկատմամբ ԱՄՆ-ի սկզբունքային թշնամանքի մասին Քանի մահ է եղել բանակում վերջին մի քանի ամսում․ ինչու են առեղծվածային մահերը գնալով շատանում բանակումՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Պաշտպանության նախարարի տեղակալը այցելել է ՊՆ N զորամաս, ուսումնասիրել իր համակարգման ոլորտում իրականացվող աշխատանքները Երևանում 20-ամյա աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով ձերբակալվել է 65-ամյա տաքսու վարորդ Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին Հոկտեմբերի 11-ին Երևանի որոշ փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը Այսօր սուրբ թարգմանիչների տոնն է. Մենուա ՍողոմոնյանԴպրոցական ավտոբուսի 200 մետր բարձրությունից ընկնելու հետևանքով հինգ մարդ է մահացելԻնչպիսի Երևան ենք ցանկանում տեսնել. Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. տեսանյութՌոսպոտրեբնադզորն արգելել է «Նաբեգլավիի» և Վրաստանում արտադրված կոլայի ներմուծումը Իշխանության նպատակն է հայ ժողովրդին ադապտացնել գաղութային կյանքին. Արեգ Սավգուլյան«Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնությունը հակադարձել է Փաշինյանին՝ հանքի բացման վերաբերյալ հայտարարությունից հետո Զոհերի մեջ երեխաներ կան․ Ուկրաինայի հերթական արյունալի գիշերըՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա ՍողոմոնյանՆոբելյան կոմիտեն վստահ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության» հարցում, կամ չի կարևորում այն․ Արտակ Զաքարյան