Էդմոնդն ու նրա ուսուցիչները այսօր հրավիրվել էին ՀՀ ԿԳՆ՝ ստանալու խոստացված նվերը
ԲԼՈԳԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախորդ տարվա սեպտեմբերին այցելել էի Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոց՝ ծանոթանալու ներառական կրթության իրականացման պայմաներին: Այցի ժամանակ դիտեցի նաև դպրոցականների լուսանկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ առանձնակի տպավորվեցի 9-րդ դասարանի աշակերտ, ներառական կրթության ծրագրում ընդգրկված Էդմոնդ Հովհաննիսյանի լուսանկարներով:
Դպրոցում պատմել էին, որ Էդմոնդի երազանքը լուսանկարիչ դառնալն է և նա շատ է ուզում պրոֆեսիոնալ ապարատ ունենալ:
Խոստացել էի օգնել այդ հարցում: Էդմոնդն ու նրա ուսուցիչները այսօր հրավիրվել էին ՀՀ ԿԳՆ՝ ստանալու խոստացված նվերը:
Վստահ եմ, որ Էդմոնդը կդառնա բարձրակարգ մասնագետ։
Հաջողություն մաղթենք մեր բոլոր երեխաներին և փորձենք միշտ իրենց կողքին լինել։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



