Երևան, 21.Հունիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նեթանյահուն հերքել է Լիբանանի հետ մոտալուտ զինադադարի և իսրայելական հարվածները թուլացնելու մասին տեղեկությունները

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ասել է, որ Լիբանանի հետ մոտալուտ զինադադարի մասին լուրերը կեղծ են, ինչպես նաև հերքել է Լիբանանի տարածքին իսրայելական հարվածները թուլացնելու մասին տեղեկությունները: Այս մասին գրում է Times of Israel-ը:

Այսօր իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ Նեթանյահուն Իսրայելի բանակին կարգադրել է թուլացնել Լիբանանի ուղղությամբ հարվածները, և որ այդ որոշումը պայմանավորված է միջազգային հանրության՝ Իսրայելի և Լիբանանի միջև 21 օրով հրադադար հաստատելու առաջարկով:

«Սա ամերիկա-ֆրանսիական առաջարկ է, որին վարչապետն անգամ չի արձագանքել»,- ասվում է Նեթանյահուի գրասենյակի հաղորդագրությունում։

Նաև հաղորդվել է, որ Նեթանյահուն բանակին կարգադրել է ամբողջ ուժով շարունակելու հարվածները, և հավելելով, որ մարտերը Գազայում կշարունակվեն։ 

Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը իր հերթին հավելել է, որ հյուսիսում հրադադար չի լինելու:

«Մենք կշարունակենք ամբողջ ուժով մինչև հաղթանակ պայքարել «Հեզբոլլահ» ահաբեկչական խմբավորման դեմ», -ասել է Կացը:

Միացյալ Նահանգները, Ֆրանսիան և մի շարք դաշնակիցներ կոչ են արել անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև՝ միաժամանակ աջակցություն հայտնելով Գազայում հրադադարի հաստատմանը, ասվում է երկրների համատեղ հայտարարության մեջ, որը չորեքշաբթի հրապարակել է Սպիտակ տունը՝ Լիբանանում ստեղծված իրավիճակի թեմայով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ավարտից հետո:

«Իրավիճակը Լիբանանի և Իսրայելի միջև 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր անտանելի է և ներկայացնում է ավելի լայն տարածաշրջանային էսկալացիայի անընդունելի վտանգ: Սա ոչ մեկի շահերից չի բխում, ո՛չ Իսրայելի, ո՛չ էլ Լիբանանի ժողովրդի շահերից: Ժամանակն է հասնել դիվանագիտական կարգավորման, որը թույլ կտա սահմանի երկու կողմի խաղաղ բնակիչներին ապահով վերադառնալ իրենց տները»,- ասվում է հայտարարության մեջ։

Դրա մեջ նաև նշվել է, որ դիվանագիտությունը «չի կարող հաջողության հասնել հակամարտության սրման պայմաններում»:

«Կոչ ենք անում անհապաղ 21-օրյա հրադադար հաստատել Լիբանան-Իսրայել սահմանին, որպեսզի հնարավոր լինի դիվանագիտական կարգավորման հասնել: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին, ներառյալ Իսրայելի և Լիբանանի կառավարություններին, անհապաղ հաստատել ժամանակավոր հրադադար և իրական հնարավորություն տալ դիվանագիտական կարգավորմանը: Մենք պատրաստ ենք լիովին աջակցել այս ժամանակահատվածում Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիր կնքելու բոլոր դիվանագիտական ջանքերին՝ հիմնվելով վերջին ամիսների ջանքերի վրա, որոնք վերջ կդնեն այս ճգնաժամին», - ասված է հայտարարությունում:

Հայտարարությունն արվել է Միացյալ Նահանգների, Ավստրալիայի, Կանադայի, Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Միացյալ Թագավորության, Քաթարի կողմից:

ՄԱԿ-ում Իսրայելի ներկայացուցիչը ողջունել է կոչը և ասել, որ Իսրայելը գերադասում է դիվանագիտական լուծումը: Այնուամենայնիվ, նա զգուշացրել է, որ Իսրայելը չի վարանի ուժ կիրառել, եթե գործարքը չհամապատասխանի այն պայմաններին, որոնք թույլ կտան իսրայելցիներին ապահով վերադառնալ իրենց տները:

Նշենք, որ Իսրայելի զանգվածային ավիահարվածների հետևանքով միայն այս շաբաթ Լիբանանում 600-ից ավելի մարդ է զոհվել: Իսրայելը պնդում է, որ թիրախավորում է միայն լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման օբյեկտները, սակայն զոհվել են մեծ թվով խաղաղ բնակիչներ:

Չավին կիսվել է Լիոնել Մեսսիի հետ առաջին համատեղ մարզումների հիշողություններով Մեկ գեն՝ տարբեր ախտորոշումներ. գիտնականները գտել են հոգեկան խանգարումների ընդհանուր մեխանիզմներըԻլոն Մասկը կոչ է արել ԱՄՆ իշխանություններին բնակիչներին գումար բաժանել Իրանական պատվիրակությունը բողոք է հայտնել ամերիկյան կողմին՝ Թրամփի նոր սպառնալիքների կապակցությամբ. Press TVGoal-ը ներկայացրել է ԱԱ պատմության լավագույն ֆուտբոլիստներին Լեհաստանում աերոզոլների արտադրության գործարանում խոշոր հրդեհ է բռնկվել. իրականացվել է աշխատակիցների և բնակիչների տարհանումԱպշեցուցիչ կազմվածք և լողափնյա շքեղություն. Քրիշտիանու Ռոնալդուի հարսնացուի գայթակղիչ ֆոտոշարքը՝ Harper's Bazaar Spain-ի համարԳիտնականները Հիսուսի գոյության ապացույցներ են գտել հռոմեական արխիվներում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներՎարշավայի և Կիևի քաղաքական գործիչների միջև հակամարտությունը ռազմավարական սխալ է. Տուսկ«Համահայկական ճակատ»-ի տաղավարը և «Մեծ Հայք» քարտեզները շատ են հավանել մեր ոստիկանները, ժամը մեկ նկարում են․ Աննա ՂուկասյանԱդրբեջանի ափերի մոտ ստորջրյա խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցելՍաբալենկան երկրորդ մրցաշարում անընդմեջ վճռական սեթում պարտվեց 0:6 հաշվով Միլանում մեքենան ընկել է ջրանցքը․ զոհվել է երեք դեռահասԱմսական մինչև երեք չարտերային չվերթ․ Գերմանիան կտրուկ կավելացնի Աֆղանստան արտաքսումներըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ Եթե փակեք Հորմուզի նեղուցը, այլևս երկիր չեք ունենա. դուք նույնիսկ չեք վերադառնա ձեր անիծյալ երկիրը. ԹրամփՄենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ 17–ամյա պատանի է ջրահեղձ եղելԱրզնու խճուղում բшխվել են «Nissan Tiida»-ն ու «Toyota Camry»-նԻՊ-ն ստանձնել է երկու սիրիացի զինծառայողների մահվան պատասխանատվությունըՍարսափելի ՃՏՊ և հրդեհ Տեխասում․ զոհվել է առնվազն վեց մարդ, այդ թվում՝ երեխաներՀամբուրգի կենտրոնի հյուրանոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ տուժել է 14 մարդՍտորագրահավաք Ազատության հրապարակում հանուն Հայաստանի, միացի՜ր․ ՀՃԹայվանում բացվել է Զահա Հադիդի նախագծած աշխարհի ամենաերկար ասիմետրիկ կամուրջըՊրիմորիեի երկրամասում ուղղաթիռ է անհետացել, որում երկու մարդ է եղելԴավիթ Բեկ փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն և «Dodge»-ը Հորոսկոպ. ձեր նշանի տեսողական գեղագիտությունը Նևադայի անապատում կկառուցվի աշխարհի ամենամեծ Deep Synoptic Array ռադիոհեռադիտակային զանգվածըԿոտայքի մարզում «Volkswagen ID. UNYX»-ը բшխվել է կայանված «Lada Priora»-ին և «Mercedes»-ին. վերջինը առաջ է ընթացել և բшխվել «Renault»-ին«Ռեալը» հետաքրքրված է Մարոկկոյի ազգային հավաքականի կիսապաշտպան Այուբ Բուադիի ծառայություններովՇոգը փոխարինվեց աղետով. Գերմանիան հայտնվեց կայծակների ու անսպասելի ջրհեղեղների հարվածի տակՈվքեր դեմ են ընտրության արդյունքներին առաջարկում եմ միանալ Արշակ Կարապետյանի կոչին և Ազատության հրապարակում մասնակցել կազմակերպված ստորագրահավաքին. Արտյոմ ՍիմոնյանԱՄՆ-ի կողմից շրջափակման վերացումից հետո Իրան է ժամանել առաջին կոնտեյներատար նավը Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ Թշնամիներ արտադրող գործարանը. «Ռուսական միջամտության» կեղծ թեզերը՝ որպես քաղաքական հալածանքների գործիքԸնդդիմադիր քաղաքական ուժերը պետք է գործեն համատեղ՝ հանուն Հաայստանի Հանրապետության․ Արմեն ՄանվելյանԱդրբեջանը բացահայտ ներկայացնում է իր նպատակը. վերադարձի փառատոնը և մեր լռությունը․ Էդմոն Մարուքյան Արի՜ Ազատության հրապարակ․ Համահայկական ՃակատՀայաստանի ծանրամարտի ազգային հավաքականը միջազգային մրցումներում կներկայանան նոր մարզահագուստով Հունիսի 21-22-ը Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Իրանի և ԱՄՆ-ի բանակցությունների առաջին թեման կլինի Լիբանանում իրավիճակի կարգավորումը. FT Թշնամու դավադիր կրակոցը խլեց Լեոնիդ Ազգալդյանի կյանքը, բայց ոչ նրա գաղափարը․ Համահայկական ճակատԻրազեկում. Արարատի մարզի Սուրենավան բնակավայրի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ Աստղագուշակ հունիսի 22-ից- 28-ը շաբաթվա համար՝ բոլոր կենդանակերպի նշանների համար Քարերի սիմֆոնիայի մոտ 5 քաղաքացի անցել են գետը և չեն կարողացել ինքնուրույն վերադառնալ. փրկարարներն իրականացրել են գետանցում Սպասվում է առանց տեղումների եղանակ․ Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ նավագնացության համար․ Fars Շախմատի մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը կիսում է 1-2-րդ հորիզոնականները