Լիկա Մեսրոպյանը՝ երկրորդ երեխայի սպասելու լուրերի մասին
ԼԱՅՖBlognews.am-ը գրում է.
Վերջին շրջանում լուրեր են պտտվում, որ դերասան Խորեն Լևոնյանն ու դերասանուհի, «Լակի» տորթերի սրահի տնօրեն Լիկա Մեսրոպյանը սպասում են իրենց երկրորդ բալիկին։ Ընթերցողները պնդում են, որ տեսել են Լիկային՝ կլորիկացած փորիկով։

Տարածված խոսակցությունների իսկությունը պարզելու համար BlogNews-ը խոսեց Լիկայի հետ։ «Որտեղի՞ց են նման խոսակցություններ տարածվում, նման բան չկա»,- ասաց դերասանուհին՝ նշելով, որ կազմվածքի փոփոխությունը մնացել է նախորդ հղիությունից։
Հարցին՝ մտածո՞ւմ են երկրորդ երեխա ունենալու մասին, Լիկան պատասխանեց, որ չկա կին, ով չցանկանա կրկին մայրանալ, սակայն ինքն ու ամուսինը ծրագրեր չեն կազմում։ Աղջիկ, թե տղա ունենալ ևս զույգը չի ծրագրում։ «Ամեն բան Աստծո ձեռքերում է, ոչինչ չենք պլանավորում»,- ասաց նա։



1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Պայմանագրային զինծառայող է մահացել
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



