Երևան, 28.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է. Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը:

«Հարգարժա’ն նախարարներ,

Գերազանցություններ,

Հարգելի՛ պատվիրակներ

Ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նախարարական հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության անունից և որպես այս կարևոր հանդիպման նախագահող՝ կցանկանայի իմ ամենաջերմ ողջույնի խոսքը հղել ձեզ՝ որպես մարդկության պատմության, մշակույթի և ժառանգության բնօրրաների ներկայացուցիչներ:

Ես կցանկանայի սկսել մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ այս ֆորումի նախորդ նախագահ, մեր հարգարժան գործընկերոջ և ընկերոջ՝ Իրանի նախկին արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի, ով ողբերգականորեն մահացել է այս տարի մայիսին ուղղաթիռի աղետի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրանց ուղեկցող պատվիրակության անդամների հետ միասին:

Շնորհակալություն։

Հայաստանն արժևորում է այս ֆորումը՝ որպես  միջմշակութային երկխոսության և աշխարհի հնագույն քաղաքակրթությունների համագործակցության համար կարևոր հարթակ։ Միավորվելով մեր՝  հին ժառանգությունը պաշտպանելու և խթանելու համատեղ հանձնառության շուրջ՝ մենք խրախուսում ենք խաղաղության և ոչ բռնության մշակույթ։

Հարգարժա՛ն գործընկերներ,

Ներկայումս աշխարհը բախվում է աննախադեպ մարտահրավերների, ժառանգության և մշակութային բազմազանության նկատմամբ աճող թիրախավորումների և պատմական ինքնությունների ու արմատների ժխտման: Կեղծ մշակութային նարատիվներն օգտագործվում են որպես զենք՝ արդարացնելու տարածքային պահանջները և բորբոքելու հակամարտություները՝ խարխլելով տուժած պետությունների անվտանգությունը, կայունությունը, սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացումը։ Ի դեմս այս վտանգների, հրամայական է, որ մենք ամրապնդենք մշակութային ժառանգության պահպանմանն ուղղված գործող հաստատությունները։

Այս առումով Հայաստանն ընդգծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ որպես ՄԱԿ-ի առաջատար գործակալության կենտրոնական դերը մշակութային ժառանգության պաշտպանության և մշակույթը խթանելու գործում՝ որպես երկխոսության և խաղաղության խթանման, բռնության մերժման հզոր գործիք։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կարողությունների ընդլայնումը, փորձագիտական ներուժի ավելացումը և մոնիտորինգի գործիքների կատարելագործումը կարևոր նշանակություն ունեն այս ջանքերում։ Մենք գիտակցում ենք նաև այլ հիմնական շահագրգիռ կողմերի կարևոր դերը, ինչպիսին է ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքը, խաղաղության մշակույթը խթանելու և այլատյացության ու անհանդուրժողականության դեմ պայքարում. 

Այս հաստատությունների հետ մեկտեղ «Հնագույն քաղաքակրթությունների ֆորումը» զգալի ներուժ ունի լուծելու մեր առջև ծառացած մարտահրավերները՝ խթանելով միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, հարգանքը քաղաքակրթական բազմազանության նկատմամբ, խաղաղությունն ու անվտանգությունը խթանելու հարցում ներառականությունը, կայուն զարգացումը և մարդու իրավունքները: Մենք հավաստացած ենք, որ ֆորումը կարող է ավելի կարևոր դեր խաղալ համաշխարհային մարտահրավերներին արձագանքելու գործում: 

Հայաստանն առաջարկում է դիտարկել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի կարողությունների ամրապնդումը՝ միջազգային հարթակներում նրա տեսանելիությունն ու ազդեցությունը բարձրացնելու համար։ Լսելի դարձնելով ֆորումի և նրա անդամ երկրների ձայնը, մենք կարող ենք հասնել ավելի համակարգված և արդյունավետ համագործակցության՝ առաջ մղելու մեր ընդհանուր նպատակները: 

Հարգելի’ գործընկերներ,

Այս տարի լրանում է «Զինված հակամարտությունների ընթացքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի Հաագայի կոնվենցիայի 70-ամյակը: Այս նշանակալի հանգրվանը հնարավորություն է տալիս վերահաստատելու մեր հավատարմությունը հիմնարար սկզբունքներին, որոնք առաջնորդում են մեր գործողությունները հակամարտությունների և հետկոնֆլիկտային ժամանակաշրջաններում մշակութային ժառանգության պահպանման գործում: Հայաստանը սույն Կոնվենցիան համարում է մշակութային ժառանգության պաշտպանության առաջնային միջազգային փաստաթղթերից մեկը և լիովին հավատարիմ է մնում դրա համապարփակ իրականացմանը:

Այս կարևոր տարելիցը նշելու համար Հայաստանը, համագործակցելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ, այս տարի՝ հոկտեմբերի 28-29-ին, Երևանում անցկացնելու է փորձագիտական հանդիպում։ Հանդիպումը կենտրոնանալու է նոր և զարգացող տեխնոլոգիաների ներուժի վրա՝ դիմակայելու մշակութային ժառանգության պահպանության ոլորտում առկա բարդ մարտահրավերներին։ Ջերմորեն հրավիրում ենք Ֆորումի անդամ պետություններին՝ խրախուսելու իրենց առաջատար  փորձագետներին՝ մասնակցելու երևանյան հանդիպմանը, որի շրջանակներում նրանք կարող են կիսվել փորձով և համագործակցել նորարարական նախագծերի շուրջ։

Հարգարժա’ն գործընկերներ,

Ցավոք, Հայաստանն անմասն չի մնացել աշխարհակարգի ներկայիս վայրիվերումների հետևանքներից՝ բախվելով աճող անհանդուրժողականության, այլատյացության և մշակութային ժառանգության ոչնչացմանը։

Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումից հետո հազարամյակների պատմություն ունեցող հայկական մշակութային ժառանգությունը վերացման սպառնալիքի տակ է: Այս առումով Հայաստանը մեծապես աջակցում է Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անկախ փորձագետների առաքելության անհապաղ ուղարկելուն՝ վտանգված հայկական մշակութային ժառանգության գնահատման, փաստաթղթավորման և պաշտպանության համար:

Հայկական մշակութային և կրոնական վայրերի, արտեֆակտների դիտավորյալ և համակարգված ոչնչացումը, պղծումն ու յուրացումը հանդիսանում է Արդարադատության միջազգային դատարանի՝ իրավաբանորեն պարտադիր որոշման ուղղակի խախտում, որն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր դեպքերը, որոնք անդրադառնում են հայկական մշակութային ժառանգությանը՝ ներառյալ եկեղեցիները և այլ կրոնական կառույցները, հուշարձանները, տեսարժան վայրերը, գերեզմանոցները և արտեֆատկները:

Մեծարգո՛ գործընկերներ,

Մեր համոզմունքն է, որ մեր համատեղ հանձնառության շնորհիվ մենք կարող ենք գերազանցել քաղաքական և աշխարհագրական սահմանները՝ կառուցելով  փոխըմբռնման կամուրջներ, որոնք հակազդում են բաժանման և հակամարտության ուժերին։ Ընդգծելով մեր ընդհանուր մշակութային ձեռքբերումները և պահպանելով յուրաքանչյուր քաղաքակրթության եզակի ներդրումները՝ կարող ենք օգնել՝ ստեղծելու մի աշխարհ, որտեղ բազմազանությունը բարձր է գնահատվում, և պատմական հիշողությունը հարգվում է։

Եզրափակելով՝ ուզում եմ սիրով հրավիրել ձեզ մասնակցելու Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ հանդիպմանը, որը կանցկացվի 2024 թվականի դեկտեմբերի 18-ին Հայաստանում։

Մաղթում եմ բոլորին արդյունավետ նիստ՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի նպատակներն առաջ մղելու համար:

Շնորհակալություն»,- ասված է ելույթում:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Ֆինանսավորման են երաշխավորվել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոցԽոսեցինք դիվանագիտության մասին. կարևոր է ակտիվացնել դիվանագիտական գործընթացը․ Զելենսկին՝ Թրամփի հետ հանդիպման մասինԲաքվի Վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի և մյուսների բողոքների վերաբերյալ ելույթներն ավարտվել ենՄարտունիում ավտոմեքենայի հրդեհից տուժածներ չկան, մեքենան դարձել է ոչ շահագործելիՄաջիայաո. չինական գյուղը կենդանի է պահում 5700-ամյա մշակութային ժառանգությունըՄարտունում ավտոմեքենայում բռնկված հրդեհն արագ տարածվել է՝ ստեղծելով վտանգավոր իրավիճակԹաիլանդ-Հայաստան երկկողմ հանդիպման ժամանակ քննարկվել է համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայ ըմբիշները Բաքվում նվաճել են առաջին մեդալըՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում․ ժամանակացույցՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում հանրաքվեի կոնկրետ ժամկետ չի նշել. ՊեսկովԶելենսկին ժամանել է Սպիտակ տունՀզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներՕդի ջերմաստիճանն էապես չի փոխվիՆոր գյուղտեխնիկա, անվճար նոր երթուղի և բնակարան 5-րդ երեխա ունեցած ընտանիքին․ Ուժեղ ՀայաստանՄ-17 տարեկանների Աշխարհի առաջնության հունահռոմեականների պայքարում Ջանես Նազարյանը եզրափակչում էԵվ պատճառն է պարզ, և մեխանիզմը․ Արման ԱբովյանԴերսիմի հայկական ամենամեծ եկեղեցին փլուզման եզրին էԱՄՆ-ը վերահսկում է Հորմուզի նեղուցը. ԹրամփԱվտոմեքենան ընկել է Ողջի գետը․ տուժածը հոսպիտալացվել է22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին «Թանգարանի բացառիկ նմուշներից վայրի ցուլի եղջուրն է՝ 30-50 տարվա վաղեմության». Ալյոշա Հայրապետյան Ճապոնիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տnւժել է ավելի քան 50 մարդ Հակոբ Ղազանչյանը բացում է նոր թատրոն Սևանա լճից ջրառի ծավալը պատմական նվազագույնի է հասելՄենք nչնչացրել ենք բազմադարյա պատմություն ունեցող 24 լիբանանյան գյուղ և Գազայի հատվածի 70 տոկոսը. Իսրայելի պաշտպանության նախարար Փաշինյանը պարտվել է՝ չկարողանալով ստանալ ձայների 50%-ը․ Ավետիք ՉալաբյանԾննդատանը նորածիններին փոխանակել են․ նոր մանրամասներԻսրայելը չի ձգտում Թուրքիայի հետ պшտերազմի. Իսրայել Կաց Մեր երկրում պետական մարմիները շարժվում են միայն վարչապետի ցանկություններով և պահանջներով. Արմեն ՄանվելյանՓաշինյանը Պուտինի հետ հեռախոսազրույցում չի նշել ՀՀ-ում ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի կոնկրետ ժամկետները. Պեսկով Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյա տղայի նկատմամբ Աչքերի այս փոփոխությունը կարող է հուշել շաքարախտի մասինՀայաստանում ակտիվ ընդդիմադիր գործիչ լինելու համար պետք է պատրաստ լինես 2 ամսվա անօրեն կալանքի. Անահիտ ԱդամյանՈչ ոք ինձ չի թելադրելու՝ վաճառել Թուրքիային F-35, թե ոչ. Թրամփ Սեփական ամբիցիաների պատճառով չպետք է վնասվի երկրի լոգիստիկան. Հրայր ԿամենդատյանԱյսօր լավ ուսուցիչ ձևավորելը վաղվա համար ամենախելացի ներդրումներից է․ Մհեր ԱվետիսյանԱռավոտյան այս սխալը կարող է բարձրացնել արյան ճնշումըԱվետիք Չալաբյանը և Ուկրաինան, կամ ինչու է պետք հետևել Ավետիքի խորհուրդներին․ Արմեն ՄանվելյանՄարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ Հայկ Կոնջորյանի եղբոր բռնnւթյան ենթարկելու գործով 5 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ «Москва слезам не верит». Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի քաղաքական բովանդակությունը լավագույնս բնութագրում է հենց այս արտահայտությունը. Սուրեն Սուրենյանց Լոռու մարզում` Վանաձորի Բուլղարական թաղամասում, աղջիկը հայտնաբերել է 6-ամյա քրոջ մարմինը Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր Վատ օրեր՝ օգոստոսինԻրազեկում․ փորձարկվելու է էլեկտրական շչակ Վիետնամի առաջին ոռոգման ջրանցքի արևային կայանի նախագծի մանրամասն ուսումնասիրություն Կյուսյու կղզում տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ (տեսանյութ) Արարատում Ucom-ի սպասարկման կենտրոնը վերաբացվեց Շահումյան 24/2 հասցեում 3 եղբայրներ դաժանորեն uպանել են 14-ամյա դեռահասինԱրտակարգ դեպք, Դավիթաշենում տրոլեյբուսի հոսանքի ձողը կպել է էլեկտրալարերին, բետոնե սյունը` տապալվել