Երևան, 30.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Երազում եմ, որ այս ամենը երազ լիներ ու տղերքը կենդանի լինեին». Շուշան Պետրոսյանը՝ երազանքի, ձեռքբերումների ու հայ երգարվեստի ներկայիս վիճակի մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայ երգի ներկայիս վիճակի, ոգեշնչման, Արցախը կորցնելուց հետո կրկին երգելու, կյանքի ձեռքբերումների ու երազանքի մասին Tert.am Life-ը ծննդյան տարեդարձի օրը զրուցել է երգչուհի, երաժիշտ Շուշան Պետրոսյանի հետ:

-Ինչն՞ է այսօր Ձեզ ոգեշնչում ստեղծագործելիս:

-Եթե խոսքը երաժշտության մասին է, ապա հեղինակների անկեղծությունն ու ազնվությունը, եթե նկարելու մասին է, ապա իմ անկեղծությունն ու ազնվությունը։

-Ո՞րն է այսօր Ձեր ամենասիրելի երգը և ինչու՞:

-Այսօր իմ ամենասիրելի երգերը ոգեղեն երգերն են, որ ուժ են տալիս, հուզում են, թևեր են տալիս, ստիպում են մտածել ու սպեղանում են։ Ուժեղ երգերը առաքելություն ունեն։

-Ձեր կարծիքով ինչպիսի՞ն է հայ երաժշտության ներկայիս վիճակը:
Հայ երաժշտությունը միշտ փառահեղ կայուն է, խնդիրը դրան անդրադարձող, մեկ-մեկ իրենց սխալմամբ հայ կոչող երաժիշտներն են, որ սեփական աշխատանքը գնահատում են ոչ թե ստեղծագործության հայեցի կատարման, այլ դահլիճ լցնելու չափանիշով։

-Ի՞նչը կփոխեիք:
-Ցանկությունս իհարկե մեկն է, որ հայ արտիստը մնա իր բարձունքում, հանդիսատեսին կրթի իր մաքրամաքուր ստեղծագործությամբ, այլ ոչ թե (դարձյալ պիտի կրկնվեմ) դահլիճ լցնելու մոլուցքից կուրացած ընդառաջ գնա հանդիսատեսի ցանկություններին, հաշվի չառնելով, որ հանդիստեսը բնավ պարտադիր չէ, որ պրոֆեսիոնալ մոտեցում ունենա երգարվեստին ու ճաշակով երաժշտություն գիտենա ու լսի։

Արտիստը պիտի ճաշակ ձևավորի, կրթի իր արվեստով ու ազնիվ լինի նախ «Հայ երաժիշտ» կոչման հանդեպ, սեփական արվեստի հանդեպ ու անշուշտ հանդիսատեսի հանդեպ։

-Ի՞նչ խորհուրդ կտաք երիտասարդ կատարողներին:
-Շատ կարդալ, շատ երաժշտություն լսել, աշխարհի երաժշտություներն ու մշակույթը ուսումնասիրել։ Սա սեփական մշակույթը ճանաչելու, վերարժևորելու լավագույն միջոցն է։

-Ձեր «Եռագույնի մեջ» երգը առաջին ստեղծագործությունն էր, որ կատարեցիք Արցախը կորցնելուց հետո, ի՞նչ զգացողություններ ունեցաք այդ երգը երգելիս...
-Ես անասելի լավատես եմ ու եռագույնի մեջ ես գտա Արցախի վերադարձը, հայի վերածնվելու ցանկությունը, կամքը ու այո՛, նվիրական երազանքը… իսկ վերածնունդ լինելու է:

-Ինչի՞ մասին եք երազում։
Երազում եմ, որ այս ամենը երազ լիներ, տղերքը կենդանի լինեին։ Երազում եմ Արցախն ազատ լինի գերությունից, Իշխանասարն ազատ թռիչքի մեջ, Տավուշն ամբողջական առանց դավաճանաբար հանձնված գյուղերի ու քանի-որ չարի ու բարու պատերազմ է հիմա, երազում եմ, որ հայն իր սրտով դառնա Աստծուն ու այդժամ անպարտելի կլինենք, հավատացած եղեք։

-Ո՞րն եք համարում Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:
-Որդիներս, ընտանիքս են իմ ամենամեծ հարստությունը, արվեստում ձեռագիր ունենալն է ձեռքբերում, անդադար, անհագ սովորելու ցանկությունն է ձեռքբերում, ընկերներս են հարստություն, փորձություններից չվախենալն ու այդ պարագայում արժանապատվությունը չկորցնելն է կարևոր ձեռքբերում, այս ամենը Աստծո շնորհներն են ու կարևոր ձեռքբերումներ ու այս ցուցակը շարունակելի է:

Հնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Komatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոնում» Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Պատերшզմն անխուսափելի է, հակառակորդը մեր տարածքից առանց կռվի դուրս չի գա, ես իրենց լավ եմ ճանաչում. Կանդազ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն ՄանվելյանԹուրքական ընկերությունն Ադրբեջանում հիմնում է փամփnւշտների գործարան Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն կայուն է 300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներԱմիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայումՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC Flydubai-ի ինքնաթիռում արյունոտ ու սարսափելի իրավիճակ է․ դանակահարել են օդաչուինՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը կփոխվի. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Փոքրիկ հսկան. 18-ամյա Ալվարդը 4 կգ 830 գրամ քաշով և 53 սմ հասակով տղա է լույս աշխարհ բերել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Նավթատար լցանավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Mercedes-ը վարորդի հետ միասին ընկել է մետր խորությամբ փոսի մեջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՉինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ