Երևան, 23.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Դպրոցի անձնակազմը հոգեբանի կարիք ունի, իմ աղջկան են ասում ագրեսիվ․ կոմայի մեջ գտնվող աղջնակի հայր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Սեպտեմբերի 19-ից, ինչպես գրել էր մամուլը, 10-ամյա աղջիկը գտնվում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում՝ կոմայի մեջ։ Երեխան նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Վեդիի բժշկական կենտրոնից, իսկ մարմնական վնասվածքը ստացել է Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցում։

Հայտնի է, որ այդ օրը 10-ամյա երեխան սովորականի նման այցելել է դպրոց, ապա զանգել են երեխայի 19-ամյա քույրիկին, այլ ոչ հայրիկին կամ մայրիկին և ասել, որ երեխային տեղափոխում են Վեդիի բժշկական կենտրոն, բայց «լուրջ բան չկա, թող ծնողները գան այնտեղ»։ Հարազատները բողոքում են, որ այս ընթացքում ո՛չ դասղեկը, ո՛չ տնօրենը երեխային այցի չեն եկել:

«Sputnik Արմենիա»-ի հետ զրույցում Վեդիի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն Նոնա Անդրեասյանն այսօր ուշագրավ հայտարարություններ է արել այս դեպքի հետ կապված: Մասնավորապես, նա հայտարարել է, թե աղջկա հետ աշխատում է հոգեբան, նա երբեմն ագրեսիվ վարքագիծ է ցուցաբերում, բայց գրանցված չէ որպես կրթության հատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:

Այլ կերպ ասած, բուն խնդրի վրա կենտրոնանալու փոխարեն, թե ի՞նչ է տեղի ունեցել իր ղեկավարած դպրոցում, որի հետևանքով երեխան մահվան հետ քանի օր կռիվ է տալիս, տնօրենը որակավորումներ է տալիս երեխային, որը, մեղմ ասած, հարիր չէ մանկավարժին ու կրթօջախի տնօրենին։

MediaHub-ը կապ հաստատեց երեխայի հոր՝ Լևոնի հետ: Վերջինս, որ այսօր վթարի է ենթարկվել կնոջ հետ, վրդովված է տնօրենի խոսքերից։ «Իմ աղջիկը ո՛չ ագրեսիվ է, ո՛չ հոգեբանական խնդիրներ է ունեցել, իմ աղջիկն ուղղակի աշխույժ երեխա է, բոլորն էլ դրա մասին գիտեն»,- շեշտեց նա։

Մեջբերենք տնօրենի խոսքը. «Ուսուցչուհին սովորաբար այդ երեխային մենակ չէր թողնում գնալ։ Երեխան էդ օրը շատ հանգիստ է եղել, նորմալ է եղել, և ուսուցիչը թողել է նրան դուրս գալ։ Մենք ենթադրում ենք, որ ինչ-որ ձայն է լսել ներքևից, կռացել է, որ նայի, կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։ Վերևում այդ պահին աշակերտ չի եղել»:

Հայրը այս հայտարարությունն էլ սուտ որակեց։ «Դպրոցում բարդակ է, մեկը մյուսին նեղացնում է դպրոցում, դպրոցում իրավիճակը ուղղակի բարդակ է, իրենք բոլորը հոգեբանի կարիք ունեն, ոչ մի բան չեն անում դպրոցում, եթե այդպես պետք է իմ երեխայի մասին խոսեն, ապա ես կներկայացնեմ ինչ է կատարվում իրականում դպրոցում՝ դասղեկը ասում է՝ «իմ ժամին է եղել», անգլերենի դասատուն ասում է՝ «իմ ժամին է եղել», տնօրենը ասել է՝ «տեղում եմ եղել», մարդիկ ասում են՝ «ոչ մի տնօրեն էլ տեղում չի եղել», բարդա՛կ է։ Ես ոչ մեկին չեմ հավատում, սաղ կարված գործ է, մի շաբաթ է, իմ երեխան այս օրի է, բայց ոչ մեկ չի մոտեցել ինձ: Մատդ փուշ է մտնում, գնում ես հիվանդանոց, 50 ոստիկան է մոտենում, այս վիճակում ինձ տարել են, ոչ մեկ չի մոտենում ու հարցնում՝ ի՞նչ կասկածներ ունեմ, ի՞նչ է եղել»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց աղջկա հայրը։

Ինչ վերաբերում է ճշտող հարցին՝ երեխայի հետ հոգեբան է աշխատո՞ւմ, երեխայի հայրը հերքեց նաև դա։

«Դպրոցում աշխատող կա, որին աղջիկս սիրում է, որի հետ մի քանի անգամ խաղացել է խաղալիքներով, «յանմ հոգեբան է»… չգիտեմ, դասատու է, թե իրոք մասնագետ, երեխաս առանց իրենց ասելու գնացել է մի երկու անգամ իր մոտ, քանի որ սիրում էր իրեն։ Դպրոցի անձնակազմը՝ իրենք հոգեբանի կարիք ունեն, երեխուն են ագրեսիվ ասում, իմ երեխան աշխույժ է, պարապմունքերի է գնում, դաշնամուրի է գնում, պարի է գնում, հոգեկան վիճակը խանգարված երեխուն այդպիսի տեղեր տանո՞ւմ են»,- վրդովվեց նա։

Ապա հավելեց, որ ինքն էլ՝ այսօրվա դեպքով պայմանավորված, մի հիվանդանոցից մյուսն է գնում։
«Մահվան և կյանքի կռիվ էր, կնոջս մոտ նոր եմ հասել»,- հավելեց Լևոնը։

Հիշեցնենք, ԶԼՄ–ներում այսօր տարածվեց տեղեկություն, որ 10-ամյա աղջկա ծնողները Վեդիից Երևան գալու ճանապարհին վթարի են ենթարկվել: Բարեբախտաբար, աղջկա հոր մոտ ոչ մի վնասվածք չի հայտնաբերվել, նա դուրս է գրվել, իսկ մայրը գտնվում է բժիշկների հսկողության ներքո:

Արդեն տեղեկացրել ենք, որ Վեդիի դպրոցից հիվանդանոց տեղափոխված 10-ամյա երեխայի գործով ՀՀ քննչական կոմիտեն հաղորդում ստացել է, նախաձեռնվել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։

Հրավիրում ենք ՄԻՊ-ի և ԿԳՄՍՆ ուշադրությունը դպրոցի տնօրենի հայտարարություններին, որոնք անհարիր որակումներ են պարունակում և կարող են անչափահասին թիրախավորել:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Հոկտեմբերի 23-ին և 26-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱգարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԷդուարդ Սպերցյանը զբաղեցրել է 99-րդ հորիզոնականը՝ Marca-ի կողմից հրապարակված աշխարհի լավագույն 100 ֆուտբոլիստների ցանկում7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել ՏիբեթումԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 23-ից 27-ինԱռանց խաղաղության համաձայնագրի TRIPP-ը խոցելի է, և Ալիևը շարունակելու է նոր զիջումներ պահանջել. Ուժեղ ՀայաստանՎտանգավոր նյութերի արտահոսք է եղել․ բնակչությանը տարհանել են․ ԱՄՆԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր ՊիրունչիկինԶՊՄԿ-ում ձևավորվում է կորպորատիվ անվտանգության նոր համակարգՄարսելի պրեֆեկտուրան արգելել է բոլոր ցույցերը4 մարզում գազաբենզալցակայաններ են կապարակնքվելՍարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԱՄՆ-ն և Իսրայելը քննարկում են Կոնգրեսի ընտրություններից հետո Իրանի դեմ նոր գործողություն սկսելու հարցը․ NYT ԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք ՉալաբյանԲելառուսը պատրաստվում է պատերազմի. Լուկաշենկո Աբու Դաբին դիտարկվում է որպես Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների անցկացման վայր․ Պեսկով «Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինՀայաստանում վարորդներին ստուգելու նոր կարգ է նախատեսվում Վարդապետյանը և Կոբախիձեն քննարկել են Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերությունը Ամիօ բանկը՝ COP17 միջազգային համաժողովի պաշտոնական գործընկեր Հոկտեմբերի 24-ին Վեներա մոլորակը կանցնի Երկրի և Արեգակի միջև Ադրբեջանն արգելել է նաև Թուրքիայի «Նոր բարօրություն» իսլամիստական կուսակցության (Yeniden Refah) առաջնորդ Ֆաթիհ Էրբաքանի մուտքը Թուրքիայի իշխանական վերնախավում կլանների պայքարի մասին ակնարկներ․ Բերաթ Ալբայրաքը խախտել է լռությունը ԵՄ-ն ակնկալում է համոզել Կանադային և Մեծ Բրիտանիային՝ ավելացնել Ուկրաինային տրամադրվող ֆինանսական օգնությունը Ծննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ 5000-ի փոխարեն՝ 20000 դրամ․ նոր տուգանք վարորդների համար Մխիթարյանի գոլային փոխանցումը ՉԼ խաղում Այնթապում կասեցվել է «Սուլուգունի» պանրի արտադրությունը. ՍԱՏՄ Ոսկու գինն աճել է. որքան է մեկ գրամի արժեքը Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա Կոստանյան4 դպրոց կմիավորվի․ կստեղծվեն միջնակարգ դպրոց և կրթահամալիր Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը Կամ մենք կոչնչացնենք նրանց, կամ նրանք՝ մեզ. Նեթանյահու Գավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումՍևանա լճից ավելի շատ սիգ որսալու թույլտվություն կտրվի Կկարգավորվեն մանկատան շրջանավարտներին բնակարանի գնման վկայագրեր տրամադրելու հետ կապված հարաբերությունները Գավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն