Ֆրանսիայի հարավում ջրհեղեղ է. տուժել է հատկապես Կաննը (տեսանյութ)
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուժեղ ամպրոպը հարվածել է Ֆրանսիայի հարավի որոշ հատվածներին և ջրհեղեղի պատճառ դարձել: Հատկապես տուժել են Կանն քաղաքը և Անտիբ կոմունան:
Այս մասին հայտնել է ֆրանսիական Nice-Matin թերթը:
Դժվարություններ են առաջացել հատկապես երկաթուղիներում, մի շարք բնակավայրերում փակվել են դպրոցները:
Կաննում մեկ ժամում 36 մմ տեղումներ են գրանցվել: Սոցցանցերի օգտատերերը հրապարակել տեսանյութեր, որոնցում երևում են հեղեղվող փողոցներն ու ջրի հոսքով սահող մեքենաները:
Կաննի քաղաքապետ Դեյվիդ Լիսնարդը սոցցանցի իր էջում հայտնել է, որ զոհեր և վիրավորներ չկան։ Կազմակերպվել է ճգնաժամային շտաբ, քաղաքային ծառայությունները պայքարում են ջրհեղեղի հետևանքների դեմ:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



