Անհայտ անձը վնասել է հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մասլյակովի գերեզմանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄոսկվայի Նովոդևիչի գերեզմանատանը միջադեպ է տեղի ունեցել. անհայտ տղամարդը վնասել է հայտնի հեռուստահաղորդավար և ՈՒՀԱ-ի լեգենդ Ալեքսանդր Մասլյակովի գերեզմանը, հայտնում է ՈՒՀԱ-ի մամուլի ծառայությունը։
Պահապանները ձերբակալել են իրավախախտին և դուրս բերել գերեզմանոցից՝ սպասելով նրան ոստիկանությանը հանձնելուն։
ՈՒՀԱ-ի տեղեկության համաձայն, գերեզմանատան տնօրինությունն ու Ալեքսանդր Մասլյակովի ընտանիքն արդեն հայտարարություն են ներկայացրել ոստիկանություն։
Խաչը վերականգնվել է, ձեռնարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցները գերեզմանատան անվտանգությունն ապահովելու համար։
Հիշեցնենք, որ Ալեքսանդր Մասլյակովը մահացել էր սեպտեմբերի 8-ին 83 տարեկան հասակում։
1
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
2
Լավ նորություն թոշակառուների համար
3
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի
4
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
5
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը



