Երևան, 15.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Մերի Մակարյան. «Շատ ուրախ եմ, որ հետաքրքիր եմ մարդկանց»

ԼԱՅՖ

Blognews.am-ը գրում է.

Դերասանուհի, հաղորդավարուհի Մերի Մակարյանի համար 2015 թվականն առանց վերելքների ու վայրէջքների է անցել։ BlogNews-ի հետ զրույցում Մերին ասաց, որ ամեն ինչ իր հունով առաջ է գնում։ «Կարելի է ասել՝ հաջող տարի էր, ուղղակի, որպես այդպիսին, չառանձնացող էր։ 2016-ի հետ կապված մի շարք նպատակներ ունեմ։ Իմ նպատակներն անսպառ են։ Տա Աստված՝ դրանք շատ արագ կատարվեն։ Հիմա ուղղակի ապրում եմ, ամեն բան թողել եմ ինքնահոսի՝ Աստծո ձեռքերում։ Լինում են փոքրիկ հնարավորություններ, որոնք օգտագործում եմ՝ հասնելու իմ նպատակներին»,- ասաց Մերին։

Դերասանուհուց տեղեկացանք, որ նորություն ունի. գլխավոր դերով նկարահանվելու է նոր նախագծում, սակայն մանրամասների մասին խոսել առայժմ չի կարող։

Դերասանուհին անցնող տարում առաջին անգամ նկարահանվել է գեղարվեստական ֆիլմում. «Զգուշացե՛ք, կանայք են» ֆիլմն էկրան կբարձրանա փետրվարի 5-ին։ Մերին այստեղ խաղում է քյառթու աղջկա դեր։ «Դեռ չեմ տեսել ֆիլմն ու չեմ կարող խոսել սպասելիքներիս մասին։ Առաջին անգամ պրեմիերային պետք է նայեմ։ Կարծում եմ՝ հետաքրքիր կլինի, սակայն մի բան է խաղալ կերպարը, այլ բան է՝ էկրանին տեսնել ֆիլմը մոնտաժից հետո.  շատ բան է փոխվում»,- ասաց Մերին ու հավելեց, որ իր համար նորություն էր այսպիսի կերպար խաղալը։ - Իմ առաջին քննադատը ես եմ, նաև՝ հանդիսատեսի արձագանքից կհասկանամ՝ ինչպես է ստացվել»։

Մերին նկատեց, որ իր հետ կապված քննարկումներ միշտ լինում են։ «Քննարկումների կիզակետում եմ լինում, սակայն մտավախություն չունեմ, որ այս ֆիլմն էլ կարող է քննադատությունների տեղիք տալ։ Մտահոգում է, երբ ինձ քննադատում են իմ չարած բանի համար, իսկ երբ քննադատում են մի բանի համար, ինչն արել եմ, նորմալ է։ Չեմ  կարող ասել, թե հաճելի է, սակայն նորմալ է։ Շատ ուրախ եմ, որ հետաքրքիր եմ մարդկանց, կաշխատեմ պահել դա։ Միևնույն ժամանակ, շատ ուրախ եմ, որ առանց ինչ-որ բան անելու եմ հետաքրքիր։ Թող վերամբարձ չհնչի, բայց այդպես է ստացվել»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է շատ դերասանների կողմից ձգտմանը՝ նկարահանվել միայն գեղարվեստական ֆիլմերում, քանի որ դրանք  ավելի հարգի են, Մերին ասաց, որ ինքը նման ձգտում չունի։ «Ես հարգի եմ համարում ցանկացած աշխատանք, երբ դա արվում է քրտինքով, երբ դերասանը կամ չդերասանը օրնիբուն աշխատում է։  Ինձ համար սա շատ հարգի աշխատանք է, չէ՞ որ նույն  հեռուստասերիալների շնորհիվ ես սկսեցի ճանաչվել, գումարներ  աշխատել, ի վերջո, ապրել բարեկեցիկ կյանքով (այնպես  չէր, որ չէի ապրում, բայց սկսեցի բարելավվել կյանքս)։ Սերիալներում պրոցեսը նույնն է, ինչ գեղարվեստական ֆիլմերում։ Ինչ խոսք, գեղարվեստական ֆիլմում աշխատանքն ավելի պրոֆեսիոնալ է, բայց ես իրավուքն չունեմ չհարգել, չսիրել սերիալային աշխատանքը»,- ասաց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Ինչպես Հայկ Ալոյանի ու իշխանության քաղաքական «առևտրով» Ամուլսարի շուրջ սառույցը «հալվեց». «Փաստ»Մեղրիում ՔՊ-ի թեկնածուն երևանաբնակ է. ինչպե՞ս կարձագանքեն տեղացիները. «Փաստ»Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել հոկտեմբերի 15-ից 19-ինԸմբիշ Արամայիս Հարությունյանը հաղթեց ադրբեջանցի մրցակցինՖրանսիան այլևս ի վիճակի չէ ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային․ Մարին Լը ՊենԻրանում սպանել են «Բասիջ» ստորաբաժանման կին հրամանատարին«Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից»․ ժամանակավոր ցուցադրություն Բյուզանդական թանգարանումՀռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում էՊուտինը հաջորդ ամիս կայցելի Չինաստան՝ մասնակցելու ԱՏՀԳ գագաթնաժողովին. ԼավրովՆարեկ Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության չեմպիոնՍամվել Կարապետյանի մեծ անակնկալը գյումրեցիներին՝ հայրաքաղաքի օրվա կապակցությամբ. Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՍմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգևոր միասնության խորհրդանիշ խաչքարԵվրոպական միությունն արձանագրել է «Հայաքվե»-ի բարձրացրած հարցերը՝ Ավետիք Չալաբյանի գործովԱրամ Վարդևանյանը հոկտեմբերի 14-ին հանդիպել է մեր երկրում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր նորանշանակ դեսպան Ֆլորիան Էսկյուդիեի հետՄեր ժողովրդի մի ստվար զանգված վարկային բեռի տակ է. Հայկ Ֆարմանյան36 ժամ գազ չի լինիԵրբ Նիկոլ Փաշինյանը դառնում է ադրբեջանցի զինվորի փաստաբանըՍԴ նախագահ չի ընտրվել, նոր ընտրություն կանցկացվիՓայտանյութով բեռնված «ՈւԱԶ»-ի վարորդը փորձել է դիմել փախուստի, ինչի ընթացքում ավտոմեքենան կողաշրջվել էԱրհեստական բանականությամբ ստեղծված կեղծ լուսանկարներ․ Ի՞նչ անել, եթե ձեզանից գումար են շորթում․ ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել Որտեղ է խաղաղությունը, երբ ադրբեջանցի զինվորը կարողանում է կրակել հայ մոր վրա, որն իր երեխաներին էր պաշտպանում․ Լենա ՄաթևոսյանԻնդոնեզիայում երկինքը դարձել է նարնջագույն․ հրդեհներից առաջացած ծխի խիտ շերտը ծածկել է բնակեցված տարածքներըԹուրքիա-ԵՄ առևտրի ծավալը 205 մլրդ եվրո էԷլմիրա Կարապետյանը նվաճել է Հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալըԱդրբեջանը թիրախավորում է Հայաստանի էկոհամակարգերը․ ԱԺ պատգամավորը COP 17-ին ներկայացրել է փաստերԶՊՄԿ-ն ներդնում է նոր ու ժամանակակից ISO 27001 ստանդարտ․ տվյալների պաշտպանությունը կբարձրանաՀոկտեմբերի 15/16-ին 24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանը 4 ժամ անցկացրեց խորհրդարանում` պաշտպանելով Ադրբեջանի շահերը, նրանց դեմ խոսելու, Հայաստանի և մեր քաղաքացիների շահերը պաշտպանելու փոխարենՓոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 2 վարչական շրջանումՆԱՏՕ-ն կենսական նշանակություն ունի նաև Միացյալ Նահանգների պաշտպանության համար․ ՌյուտեՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասին Եվրահանձնաժողովը զգուշացնում է՝ դիզելային վառելիքի դեֆիցիտ է սպասվում «Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը Ղազախստան մեկնելու կանոնները փոխվում են․ նոր պահանջ ՀՀ քաղաքացիների համար Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտանգային լուրջ խնդիրների առաջ. Մարիաննա Ղահրամանյան«Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը տեղափոխվում է. ԳԹԿ Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք ՉալաբյանԵրևանի մետրոպոլիտենում հունվարից հոկտեմբեր հայտնաբերվել է թմրանյութի 52 դեպքԼավրովը կայցելի ԱդրբեջանՍպերցյանի և Ռոնալդուի թիմերի միջև խաղը հետաձգվել է Հետաքրքիր է՝ ո՞վ է հսկելու մայրաքաղաքի մուտքերը. նոր հաստիքնե՞ր են ստեղծելու դրա համար. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը ցանկանում է Ադրբեջանին հանձնել Տիգրանաշենը. մենք դա թույլ չենք տա և կապահովենք Տիգրանաշենի զարգացումը. տեսանյութԵրեխան փրկել է սրտի կաթված ստացող հորըԱվելի քան 900 ԱԹՍ․ Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի 20 շրջանների Ինչպես մեր թշնամի պետությունները, այնպես էլ ներկայիս իշխանությունները հայ ժողովրդին ոչնչացնելը սկսում են եկեղեցուց. Արմեն ՄանվելյանՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր ԿամդնդատյանԻնչ փուլում է ժանտախտը․ ե՞րբ Հայաստանին վտանգ կսպառնա