Ականի վրա պայթել է ՌԴ դեսպան Խորևին ուղեկցող մեքենան. վիրավորներ կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՊակիստանում ավտոմեքենան, որն ուղեկցում էր ռուսական պատվիրակությանը, այդ թվում՝ դեսպան Ալբերտ Խորևին, պայթել է ականի պայթյունից։
Սեպտեմբերի 22-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ուղեկցող մեքենայի հետ, որը Մինգորա քաղաքից ուղեւորվում էր հյուրանոց։ Միջադեպի արդյունքում մի քանի ոստիկան վիրավորվել է։ Դիվանագետներից ոչ մեկը, այդ թվում՝ Ալբերտ Խորևը, չի տուժել։ Այս մասին հայտնել է Պակիստանում ՌԴ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Դեպքից առաջ Ալբերտ Խորևը դեսպանների միջազգային պատվիրակության կազմում մասնակցել է Սվաթ քաղաքում գտնվող Խայբեր Պախտունխվա նահանգում զբոսաշրջության զարգացման ֆորումին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել
5
Կյանքից հեռացել է վաստակաշատ ուսուցչուհի Սուսան Հովսեփյանը



