Երևան, 23.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի մրցանակակիրներին: Հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախախարության մամուլի ծառայությունից: Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

Գրական մրցույթն անցկացվել է «Արձակ», «Դրամատուրգիա», «Մանկապատանեկան գրականություն», «Պոեզիա» անվանակարգերում: Ժյուրին գործերը կարդացել է անանուն՝ սահմանված չափանիշներով գնահատելով առավելագույնը 50 միավորով։ Գրական մրցույթին դիմել են 185 գրող:

Նախարարը շնորհակալություն է հայտնել  մրցանակակիրներին փառատոնին մասնակցելու և շնորհավորել գրանցած հաջողությունների համար. «Տարեցտարի փառատոնը մեծ թափ է հավաքում, և մենք շատ կարևորում ենք ձեր կատարած աշխատանքը, ձեզնից յուրաքանչյուրը տարբեր զբաղմունքներ, կրթական փորձառություն և դիրք ունի, բայց շարունակում եք ստեղծագործել, գտել եք ձեզ այս ասպարեզում: Մենք կարևորում ենք  գրքի և ընթերցանության տարածումը, որին մեծապես նպաստում է նաև փառատոնը»:

Ժաննա Անդրեասյանը մրցանակակիրներին հորդորել է ներգրավվել նաև նախարարության կողմից իրականացվող «Քո արվեստը դպրոցում» ծրագրին, որի շրջանակում արվեստագետները հնարավորություն ունեն շփվելու դպրոցականների հետ, խոսելու իրենց գործունեությունից. «Ես շատ ուրախ կլինեմ, որ դուք ևս լինեք այդ արվեստագետների շարքում: Մենք երեխաների շրջանում ընթերցանությունը խրախուսելու ծրագրեր ունենք, և ժամանակակից գրողների հետ շփումն առավել կոգևորի նրանց»:

Նախարարը նաև նշել է, որ մտադրություն կա հետագայում Գրքի երևանյան փառատոնի մեկ օրն անցկացնել ՀՀ մարզերից որևէ մեկում՝ հնարավորություն տալով ձևավորված մշակույթը և մթնոլորտը հասանելի դարձնել նաև մարզերում:

ԿԳՄՍ նախարարը նաև կարևորել է, որ ժամանակակից գրողների ստեղծագործություններն ունենան շարունակություն. բեմադրվեն թատրոններում, որոնք կնպաստեն գրական ստեղծագործությունների հանրայնացմանը: Ժաննա Անդրեասյանը ներդրած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել փառատոնի կազմակերպիչներին: 

Հանդիպման մասնակիցները կիսվել են փառատոնի անցկացման վերաբերյալ իրենց տպավորություններով, ինչպես նաև հանդես են եկել գրական, թատերական ոլորտների բարեփոխման առաջարկություններով:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Գրքի երևանյան միջազգային 7-րդ փառատոնն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 6-8-ը Հայաստանի ազգային պատկերասրահում, գրքի տոնավաճառը (20-40 % պարտադիր զեղչ)՝ Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի կամարաշարում: Փառատոնի փակման օրը տեղի է ունեցել մրցանակաբաշխություն, հայտնի են դարձել գրական մրցույթի հաղթողները:

Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի գրական մրցույթի հաղթողներն են «Դրամատուրգիա» անվանակարգում Վահագն Դաբաղյանը, «Պոեզիա» անվանակարգում Ռազմիկ Գրիգորյանը, «Մանկապատանեկան գրականություն» անվանակարգում Մարիամ Հերգնյանը, «Արձակ» անվանակարգում Հրաչյա Մանուկյանը: Հատուկ մրցանակի է արժանացել Արամ Ավետիսը:

Նշենք նաև, որ Գրքի երևանյան միջազգային յոթերորդ փառատոնի ընթացքում անցկացվել են 32 միջոցառումներ, որոնց թվում՝ սպասված գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ հայ և արտասահմանյան գրողների հետ (Լատվիա, Իսպանիա, Իտալիա, Վրաստան, Սլովենիա, Ռուսաստան), գրական ստենդափ, բաթլ, թատերական և երաժշտական ներկայացումներ, պերֆորմանսներ, պոեզիայի ընթերցումներ, փիչինգ և այլն։ Փառատոնին մասնակցել են 50-ից ավելի հրատարակչություն, գրավաճառ և մշակութային կազմակերպություն, 200-ից ավելի գրողներ, քննադատներ և բազմաթիվ ընթերցողներ: Այս տարի փառատոնն ունեցել է ավելի քան 30.000 այցելու, վաճառվել է 12.000 գիրք, փառատոնի օրերին փառատոնի ինստագրամյան էջի այցելուների թիվը մեծապես աճել է։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Տարածաշրջանի ուժային բալանսի փոփոխությունը և Թուրքիայի վտանգավոր հավակնությունները. «Փաստ»Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Նոր խորհրդարանը թեժ է լինելու․ ինչ պայքար է սպասվում առաջիկա ամիսներինՓոքր թվեր, եղանակ չստեղծող ցուցանիշներ. կարո՞ղ է Եվրոպան փոխարինել Ռուսաստանին. «Փաստ»Ամուսինները խոշոր չափերով թմրամիջոց են իրացրել, խմբի ղեկավարը կալանավորվել է 21-րդ դարի մեր ամենախայտառակ ընտրություններն էին․ արդյունքը պետք է անվավեր ճանաչվի․ Ավետիք ՉալաբյանԿապանը՝ 2026 թ. ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք. միջոցառումները կանցկացվեն հուլիսի 23-25-ը. ԿԳՄՍՆ Հետագա զարգացումները հիմա կախված են հայկական կողմի որոշումներից. «Փաստ»Հնդկաստանում ջրhեղեղների հետևանքով զnhվել է ավելի քան 40 մարդ Արմավիրում տղամարդը դանակահարվել է մթերային խանութի հարևանությամբ. հարձակվողին որոնում ենUcom-ի աջակցությամբ Վայքի մարզադպրոցում տեղադրվել է 15 կՎտ հզորությամբ արևային կայան «Իրեն հրաժեշտ տվեցի ու ասացի՝ իմ տղա, լավ մնա, էլի կհանդիպենք. ինչ իմանայի, որ մեր վերջին հանդիպումն է». գնդացրորդ Ժորա Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 30-ին Մարտունիում. «Փաստ»ԱՄՆ-ն Իրանի դեմ hարվածների վերսկսումից ի վեր առաջին անգամ կիրառել է B-1. Axios Ռուբեն Վարդանյանի գործով դիմում է ներկայացվել ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար Ի՞նչ փոփոխություններ են առաջարկվում ուսումնական հաստատությունների հավատարմագրման գործընթացում. «Փաստ»Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս չայցելել Իրան և երկիրը լքել նաև Հայաստանի միջոցով «Ես սիրում եմ արյունը». hայտնի են դարձել հինգ հարազատների սպանած 15-ամյա աշակերտուհու մասին մանրամասներՈւկրաինայի զինված ուժերի կողմից Վորոնեժի վրա գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 3 տարեկան երեխա Քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն չէ՛. Նարեկ Կարապետյան Չլուծված hակամարտnւթյան պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու համար. Տիգրան Աբրահամյան Պետք է անել ամեն ինչ, որ հաջորդ ընտրություններից հետո քաղաքական ուժերը շնորհավորեն միմյանց. սա պետք է դարձնել ազգային նպատակ. Վահե Հովհաննիսյան Երբ իրավապահներն զբաղված են այլ «գործով», վիճակն էլ սա պետք է լինի. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Քուվեյթում ԱՄՆ-ի երկու բազայի ռшզմական օբյեկտների խnցման մասին Ջուր չի լինի մինչև 20:00-ն Ֆիլիպիններում ավարտվել են Լավրովի և Ռուբիոյի բանակցությունները. ՌԴ ԱԳՆ ԱՄՆ-ը կարող է ընդլայնել գործողությունն ընդդեմ Իրանի մի քանի օրվա ընթացքում. Axios Որքան էլ ասեք՝ «հալվա»... դրանից անցած ընտրությունների «դառնահամը» չի փոխվելու. «Փաստ»Հսկայական շինարարական կռունկը փլուզվել է բնակելի շենքերի վրա. ՏԵՍԱՆՅՈՒԹ«Դիմադրության օջախների կրակները մարելու համար շարունակում է իրականացնել իր ռեպրեսիվ գործունեությունը». «Փաստ»Զինծառայող Նարեկ Թորոսյանի մաhվան դեպքի վարույթով հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր սերժանտի և շարքային զինծառայողի նկատմամբ Հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի չշահագործվող կահույքի արտադրամասում «Թղթե» շուկաներ, փչացող գյուղմթերք և փողոցում հայտնված գյուղացին. եթե ամեն ինչ այդքան լավ է, ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ. «Փաստ»Հունձն այլևս խնդիր չէ. Ստեփանավանն ու հարակից բնակավայրերը կունենան նոր և ժամանակակից գյուղտեխնիկա, բերքահավաքը կլինի արագ և անկորուստ. «Փաստ»ՔՊ-ում էլ են դժգոհ Փաշինյանից. «Փաստ»Հայկական պետականության «ողնաշարի» թիրախավորումը. ինչպե՞ս է Բաքվի բազմամյա երազանքն իրականություն դառնում Հայաստանի օրվա իշխանությունների ձեռքով. «Փաստ»«Ընդդիմությունը գնում է «պատերազմ». ինչպիսի՞ն է լինելու ապագա խորհրդարանը». «Փաստ»Իրանի դեմ ցանկացած ագրեuիա, այդ թվում՝ մեր ենթակառուցվածքների դեմ, կստիպի հասցնել hզnր և որոշիչ պատասխան․ ԱրաղչիՀուլիսի 23-ին և 24-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում էWildberries-ը սկսել է առաջին փոխհատուցումները վաճառողներին՝ պահեստների վրա hարձակումից հետոԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival-ի հաղթողՄոսկվայի շրջանում տարանցիկ թռիչքներն արգելվել ենԱրագածոտնի թեմի հոգևորականներն ու հավատավոր ժողովուրդը կմասնակցեն միասնական ժամերգությանԱրմավիր քաղաքում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Nissan Rogue»-ը․ վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում և բախվել կայանված «Chevrolet Volt»-ինԻրանը բարձր գին կվճարի. ԹրամփԱյսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագործություն է համարվում. Նարեկ ԿարապետյանՌոբերտ Ամստերդամը` ԿԸՀ-ի այսօրվա որոշման մասին«Ֆլեշ» գազաբենզալցակայանում «Mercedes»-ի վարորդը շարժվել է լիցքավորման ժամանակ՝ հեղուկ գազի վառելիքաբաշխիչ աշտարակը նետելով «Nissan Rogue»-ի վրաՖինանսական նոր հմտություններ Դավիթբեկյան խաղերում․ Idram&IDBank