Սուքիաս Ավետիսյանը դեմ կքվեարկի Շուշան Պետրոսյանի գործի վարույթ ընդունելուն (տեսանյութ)
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԵրբ ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանը ֆեյսբուքյան օգտատերերից մեկի մեկնաբանության տակ գրել էր. «Չհամարձակվես գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ», դրան հաջորդեց Էթիկայի հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանի մեկնաբանությունը, թե Շուշան Պետրոսյանի արած արտահայտությունը երևի ամենաանմեղն է, որովհետև ֆեյսբուքյան էջերում կարելի է հանդիպել ամենավերջին հայհոյանքների:
Նկատենք, որ փետրվարի 1-ին Աժ էթիկայի հանձնաժողովը կքննի Շուշան Պետրոսյանի վարքագծի վերաբերյալ դիմումը և կորոշի վարույթ ընդունե՞լ, թե՞ մերժել: Past.am-ը Սուքիաս Ավետիսյանից հետաքրքվեց, թե ինչպես է պատգամավորը քվեարկելու: Պատգամավորն ասաց, որ դեմ կքվեարկի համակուսակից պատգամավոր Շուշան Պետրոսյանի վարքագծին վերաբերող դիմումը վարույթ ընդունելուն:
Պատասխանը՝ տեսանյութում.
Լիլիթ Լալայան




















































